Երկու լումա էլ ես ներդնեմ․․․
Միանգամից գրեմ, որ արտահայտում եմ անձնական, սուբյեկտիվ կարծիքս Red Devis-ի տեղադրած պատկերների վերաբերյալ (որպեսզի խոսք չգնա բնօրինակների մասին): Հետաքրքիր տեսակետներ կարդացի նրա մասին, թե ինչ էր ուզում ասել այս նկարներով Մալևիչը: Նրա կենսագրությանը և գործերին ծանոթ չեմ, ապրած դարաշրջանի մասին գրեթե ոչինչ չգիտեմ: Սև քառակուսին ընկալել եմ և ընկալում եմ որպես հեղինակի հրավեր դիտողին՝ լինելու նկարիչ, այսինքն՝ ինքդ նկարես ցանկացած նկար, որն այդ պահին կա ուղեղումդ: Մեկի մտքին կենդանի կլինի, մյուսի մտքին՝ մարդ, երրորդը աստեղաբույլ կպատկերի: Այդ իմաստով համարում եմ պատկերը արժեքավոր (ինչպես, հիմնականում, արժեքավոր եմ համարում ցանկացած բան, որ նպաստում է յուրաքանչյուր անձի եզակի ինքնության արտահայտմանը, արարելուն):
Ինչ վերաբերվում է մաքուր (սպիտակ) թղթի և սև քառակուսու համարժեքությանը, այդքան էլ համամիտ չեմ: Սպիտակը և սևը գույներ չեն («աքրոմատիկ» գույներ են), բայց սպիտակը ստացվում է, օրինակ, երեք հիմնական գույների՝ կարմիր, կանաչ, կապույտ համաչափ խառնումից, կարելի է ասել, որ այն բոլոր գույների խառնուրդն է (ցանկացած գույն կարելի է ստանալ երեք հիմնականի խառնուրդից, այսինքն, գույնի տեսակետից, ավելի գունեղ պատկեր, քան սպիտակ թուղթը ստանալ անհնար է): Իսկ սևը՝ գույնի բացակայությունն է (դատարկ կտավ, որի վրա կարելի է ավելացնել գույներ):
Եթե այս քառակուսու տակ կա այլ պատկեր, ապա ինձ համար այն կարող է ևս արժեքավոր լինել՝ սիմվոլիզմի և թաքնված իմաստի տեսակետից (որոնք խթանում են տրամաբանությունը): Բայց որպես զգացմունքների վրա ազդող գործ (իսկ սա, կարծում եմ, ավելի առաջնային է համարվում գեղարվեստում, քան տրամաբանության խթանումը)՝ մեծ արժեք չէի համարի:
Վերջապես, ինչ վերաբերում է կարմիր պատկերին, ապա, եթե ամեն ինչ ճիշտ է արտատպված, ապա այն «քառակուսի» կոչելը վկայում է կամ տեսողական խաբկանքի առկայության կամ հարթաչափությունից սակավ գիտելիքներ ունենալու մասին. պատկերն իրենից ներկայացնում է ուղղանկյուն սեղան (զարմանալի է, որ ոչ ոք չի նշել դա)
Կարմիր գույնն արդեն տեղ չի թողնում ինքնուրույն ստեղծագործելու (ինչպես սևը) և, կարծում եմ կոնտեքստից դուրս (ինչպես նշել է Հայկօ-ն) այն դիտարկելն իմաստ չունի: Համենայն դեպս, ինձ համար այն քիչ արժեք է ներկայացնում:
Սա շատ հետաքրքրեց ինձ, միգուցե նաև այս նկարը անվերջությունը պատկերելու փորձերից մե՞կն է![]()
Էջանիշներ