User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կազիմիր Մալեվիչի այս երկու նկարները գլուխգործոցներ

Քվեարկողներ
66. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • են

    13 19.70%
  • չեն

    53 80.30%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 518 հատից

Թեմա: Սև և կարմիր քառակուսիներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Ես մի անգամ հաղորդում եմ նայել, որտեղ պատմում էին այս նկարների մասն, մասնավորապես սևի մասին ասվում էր, որ սա քառակուսի չի այլ զուգահեռագիծ ա, այսինքն անվերջ խորացող, մութ անդունդ, ու դա երևում է ուշադիր նայելուց, իհարկե վրձինով այսպիսի էֆեկտ ստանալը շատ բարդ է, միանշանակ գլուխործոց ա!

  2. #2
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Երկու լումա էլ ես ներդնեմ․․․

    Միանգամից գրեմ, որ արտահայտում եմ անձնական, սուբյեկտիվ կարծիքս Red Devis-ի տեղադրած պատկերների վերաբերյալ (որպեսզի խոսք չգնա բնօրինակների մասին): Հետաքրքիր տեսակետներ կարդացի նրա մասին, թե ինչ էր ուզում ասել այս նկարներով Մալևիչը: Նրա կենսագրությանը և գործերին ծանոթ չեմ, ապրած դարաշրջանի մասին գրեթե ոչինչ չգիտեմ: Սև քառակուսին ընկալել եմ և ընկալում եմ որպես հեղինակի հրավեր դիտողին՝ լինելու նկարիչ, այսինքն՝ ինքդ նկարես ցանկացած նկար, որն այդ պահին կա ուղեղումդ: Մեկի մտքին կենդանի կլինի, մյուսի մտքին՝ մարդ, երրորդը աստեղաբույլ կպատկերի: Այդ իմաստով համարում եմ պատկերը արժեքավոր (ինչպես, հիմնականում, արժեքավոր եմ համարում ցանկացած բան, որ նպաստում է յուրաքանչյուր անձի եզակի ինքնության արտահայտմանը, արարելուն):
    Ինչ վերաբերվում է մաքուր (սպիտակ) թղթի և սև քառակուսու համարժեքությանը, այդքան էլ համամիտ չեմ: Սպիտակը և սևը գույներ չեն («աքրոմատիկ» գույներ են), բայց սպիտակը ստացվում է, օրինակ, երեք հիմնական գույների՝ կարմիր, կանաչ, կապույտ համաչափ խառնումից, կարելի է ասել, որ այն բոլոր գույների խառնուրդն է (ցանկացած գույն կարելի է ստանալ երեք հիմնականի խառնուրդից, այսինքն, գույնի տեսակետից, ավելի գունեղ պատկեր, քան սպիտակ թուղթը ստանալ անհնար է ): Իսկ սևը՝ գույնի բացակայությունն է (դատարկ կտավ, որի վրա կարելի է ավելացնել գույներ):

    Եթե այս քառակուսու տակ կա այլ պատկեր, ապա ինձ համար այն կարող է ևս արժեքավոր լինել՝ սիմվոլիզմի և թաքնված իմաստի տեսակետից (որոնք խթանում են տրամաբանությունը): Բայց որպես զգացմունքների վրա ազդող գործ (իսկ սա, կարծում եմ, ավելի առաջնային է համարվում գեղարվեստում, քան տրամաբանության խթանումը)՝ մեծ արժեք չէի համարի:

    Վերջապես, ինչ վերաբերում է կարմիր պատկերին, ապա, եթե ամեն ինչ ճիշտ է արտատպված, ապա այն «քառակուսի» կոչելը վկայում է կամ տեսողական խաբկանքի առկայության կամ հարթաչափությունից սակավ գիտելիքներ ունենալու մասին. պատկերն իրենից ներկայացնում է ուղղանկյուն սեղան (զարմանալի է, որ ոչ ոք չի նշել դա )
    Կարմիր գույնն արդեն տեղ չի թողնում ինքնուրույն ստեղծագործելու (ինչպես սևը) և, կարծում եմ կոնտեքստից դուրս (ինչպես նշել է Հայկօ-ն) այն դիտարկելն իմաստ չունի: Համենայն դեպս, ինձ համար այն քիչ արժեք է ներկայացնում:

    Մեջբերում E*D*U*L?-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի անգամ հաղորդում եմ նայել, որտեղ պատմում էին այս նկարների մասն, մասնավորապես սևի մասին ասվում էր, որ սա քառակուսի չի այլ զուգահեռագիծ ա, այսինքն անվերջ խորացող, մութ անդունդ, ու դա երևում է ուշադիր նայելուց, իհարկե վրձինով այսպիսի էֆեկտ ստանալը շատ բարդ է, միանշանակ գլուխործոց ա!
    Սա շատ հետաքրքրեց ինձ, միգուցե նաև այս նկարը անվերջությունը պատկերելու փորձերից մե՞կն է
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերվում է մաքուր (սպիտակ) թղթի և սև քառակուսու համարժեքությանը, այդքան էլ համամիտ չեմ: Սպիտակը և սևը գույներ չեն («աքրոմատիկ» գույներ են), բայց սպիտակը ստացվում է, օրինակ, երեք հիմնական գույների՝ կարմիր, կանաչ, կապույտ համաչափ խառնումից, կարելի է ասել, որ այն բոլոր գույների խառնուրդն է (ցանկացած գույն կարելի է ստանալ երեք հիմնականի խառնուրդից, այսինքն, գույնի տեսակետից, ավելի գունեղ պատկեր, քան սպիտակ թուղթը ստանալ անհնար է ): Իսկ սևը՝ գույնի բացակայությունն է (դատարկ կտավ, որի վրա կարելի է ավելացնել գույներ):
    Քո ասածը ադիտիվ գունային մոդելն է, իսկ առօրյաում մենք գործ ունենք սուբտրակտիվ գունային մոդելի հետ, որ նկարագրածիդ ճիշտ հակառակն է: Այս մոդելում հակառակը, գույների բացակայությունը սպիտակն է, իսկ գույների խառնուրդը՝ սևը: Նկարչության մեջ ևս, բնականաբար. օգտագործվում է սուբտրակտիվ գունային մոդելը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Հենց նոր զրուցում էի այս մոդելների մասին ֆիզիկոս աշխատակցիս հետ, փաստորեն ես Նյուտոնյան տեսակետի կողմնակից եմ (ադիտիվ): Ինչքանով հասկացա, մոդելները համարժեք են:
    RGB մոդելում սևը 000-ն է, չէ՞ (այսինքն՝ գույնի բացակայությունը):
    Ի՞նչ ի նկատի ունես, երբ ասում ես՝ «գործնականում», որտե՞ղ է կիրառվում ադիտիվ մոդելը (եթե կարող ես կարճ բացատրի, եթե չէ՝ ազատ ժամանակ փորփրեմ ինտերնետում: Որ մի երկու հղում տաս, շնորհակալ կլինեմ):

    Հետաքրքիր ընկալման հարց է, բայց Նա (գործընկերս) համարում է, որ սպիտակ թուղթը կլիներ «հրավեր» դիտողին՝ նկարելու (ստեղծագործելու), քանի որ ինքն ընկալում է սպիտակը՝ որպես գույնի բացակայություն: Իսկ ինձ համար սևն է այդպիսի հրավեր, քանի որ ես ընկալում եմ սևը՝ որպես գույնի բացակայություն:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  5. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց նոր զրուցում էի այս մոդելների մասին ֆիզիկոս աշխատակցիս հետ, փաստորեն ես Նյուտոնյան տեսակետի կողմնակից եմ (ադիտիվ): Ինչքանով հասկացա, մոդելները համարժեք են:
    RGB մոդելում սևը 000-ն է, չէ՞ (այսինքն՝ գույնի բացակայությունը):
    Ի՞նչ ի նկատի ունես, երբ ասում ես՝ «գործնականում», որտե՞ղ է կիրառվում ադիտիվ մոդելը (եթե կարող ես կարճ բացատրի, եթե չէ՝ ազատ ժամանակ փորփրեմ ինտերնետում: Որ մի երկու հղում տաս, շնորհակալ կլինեմ):

    Հետաքրքիր ընկալման հարց է, բայց Նա (գործընկերս) համարում է, որ սպիտակ թուղթը կլիներ «հրավեր» դիտողին՝ նկարելու (ստեղծագործելու), քանի որ ինքն ընկալում է սպիտակը՝ որպես գույնի բացակայություն: Իսկ ինձ համար սևն է այդպիսի հրավեր, քանի որ ես ընկալում եմ սևը՝ որպես գույնի բացակայություն:
    Հետո առանձին թեմայում, լա՞վ:
    Շատ հետաքրքիր թեմա է, ի դեպ
    Ու սենց անկապ թեմա չի էլի, որ երկու րոպեում ստից գրեմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու սենց անկապ թեմա չի էլի, որ երկու րոպեում ստից գրեմ
    փաստորեն քո համար մալևիչի սև քառակուսին անկապ թեմայա հա

    բա ինչի՞ ենք մուֆթա քամակներս թրջում

  7. #7
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետո առանձին թեմայում, լա՞վ:
    Շատ հետաքրքիր թեմա է, ի դեպ
    Ու սենց անկապ թեմա չի էլի, որ երկու րոպեում ստից գրեմ
    եղավ
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  8. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Օրինակ Էնգրը, էս նկարի վրա մի տարի աշխատել է, իրոք որ տիտանական աշխատանք է կատարված;

    Բայց որ Մալևիչը մի քանի ամիս չարչարվելուց հետո, չասել ասողի իսպանական կաֆել է ստացել, այն էլ մի կտոր ընդամենը, դա պատկերացնելը իմ երևակայութությունից վեր է:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  9. #9
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ Էնգրը, էս նկարի վրա մի տարի աշխատել է, իրոք որ տիտանական աշխատանք է կատարված;

    Բայց որ Մալևիչը մի քանի ամիս չարչարվելուց հետո, չասել ասողի իսպանական կաֆել է ստացել, այն էլ մի կտոր ընդամենը, դա պատկերացնելը իմ երևակայութությունից վեր է:
    Տրիբ, իսկ համամիտ չե՞ս, որ կարաս 10 տարի չարչարվես մի նկարի վրա ու արդյունքում մետլախից ավելի վատ նկար ստացվի (տեխնիկապես լինելով կատարյալ կամ չլինելով կատարյալ) ու կարաս մի քանի ժամում լավ գործ ստեղծես:

  10. #10
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը

    հականում եմ միտքդ

    իրոք էնգրի մոտ տեխնիկական կատարողականը արտակարգ բարձր մակարդակի վրա է, եթե կարելի է ընդհանապես այսպես արտահայտվել, միայն առանձին դետալները նկարի ինչ ասես արժեն, բայց պարտադիր չէ, որ այս նկարը բոլորին դուր գա

    բայց ի՞նչ է նշանակում լավ կամ վատ նկար Ձայնո ջան

  11. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    իսկ ասենք ինչպես կվերաբերվեիք այն բանին, որ մի կոմպոզիտոր մի նոտայով գործ գրեր.. կամ երկու, այնպես ինչպես սևի ու սպիտակի համադրումն է Մալևիչի մոտ, ասենք .. դոոոոոոոոոոոո, կամ ռեեեեեեեեեեե, կամ երկուսը միասին, ու մոնոտոն

    էլի երևի պիտի ենթադրություններ անեինք, որ սա անվերջություն ներկայացնելու փորձ է:

  12. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ասենք ինչպես կվերաբերվեիք այն բանին, որ մի կոմպոզիտոր մի նոտայով գործ գրեր.. կամ երկու, այնպես ինչպես սևի ու սպիտակի համադրումն է Մալևիչի մոտ, ասենք .. դոոոոոոոոոոոո, կամ ռեեեեեեեեեեե, կամ երկուսը միասին, ու մոնոտոն
    Քուանշ
    Իսկ ինչու՞ մոնոտոն
    Մեկ էլ տեսար եղավ անմոնոտոն ու բավական հետաքրքիր, հուզիչ, խորը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #13
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ասենք ինչպես կվերաբերվեիք այն բանին, որ մի կոմպոզիտոր մի նոտայով գործ գրեր.. կամ երկու, այնպես ինչպես սևի ու սպիտակի համադրումն է Մալևիչի մոտ, ասենք .. դոոոոոոոոոոոո, կամ ռեեեեեեեեեեե, կամ երկուսը միասին, ու մոնոտոն

    էլի երևի պիտի ենթադրություններ անեինք, որ սա անվերջություն ներկայացնելու փորձ է:
    Եթե համեմատությունը սև պատկերի հետ է, ապա տեղին չէ, կարծում եմ: Համարժեքը կլիներ (ըստ իս) լռությունը (ձայնի բացակայությունը): Եթե կարմիրի հետ է, ապա դուրս չէր գա: Իդեպ, նման «ստեղծագործություններ» լիքը կան ժամանակակից փոփ-երաժշտությունում՝ երբ ամբողջ երգը տեղավորվում է մեկ օկտավայում, բառերի վանկերի քանակն էլ՝ հարյուրի էլ չի հասնում (կրկնությունները չհաշված, այլապես հազար էլ կստանանք)
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  14. #14
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը

    բայց ի՞նչ է նշանակում լավ կամ վատ նկար Ձայնո ջան
    Միանգամից ասեմ, չեմ կարա սահմանեմ: Արվեստաբանները նկարի մասին էջերով գրում են՝ շատ դեպքերում տուֆտում են , ես նայում եմ ու կամ հավանում եմ կամ չէ: Մաքսիմում երկու երեք բառ գտնեմ նկարագրելու համար՝ ուրախ ա, կամ անկեղծ ա, կամ կեղծ ա, տրամադրություն կա, տենց ախմախ ոչինչ չասող ֆրազներով ավարտվում ա զգացածս բառերով արտահայտելու իմ կարողությունը:

  15. #15
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանգամից ասեմ, չեմ կարա սահմանեմ: Արվեստաբանները նկարի մասին էջերով գրում են՝ շատ դեպքերում տուֆտում են , ես նայում եմ ու կամ հավանում եմ կամ չէ: Մաքսիմում երկու երեք բառ գտնեմ նկարագրելու համար՝ ուրախ ա, կամ անկեղծ ա, կամ կեղծ ա, տրամադրություն կա, տենց ախմախ ոչինչ չասող ֆրազներով ավարտվում ա զգացածս բառերով արտահայտելու իմ կարողությունը:
    սկզբունքորեն բերածդ սահմանումների հետ համաձայն եմ

    հիմա նայում ենք Էնգրի նկարին, ու ամեն մեկս մի տեսակի եզրակացության ենք հանգում - ուրախա, տխուր ա, մանրամասն ա, գույների համադրությունը հետաքրիր ա, իրական ա, լույսի ու ստվեի լավ համադրում կա կամ չկա, ու էլի եսիմ ինչ

    հիմա նայում ենք քառակուսուն, ու ոշշշշ մի բան, քանի որ նկար չկա, ու սկսում ենք հորինել - անվերջություն ա, տակը բան կա չենք տեսնում, մահ ա, կյանք ա, նոր խոսք ա, արվեստի վերջն ա, սև ջհանդամ ա ...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կարմիր խնձորիկ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 299
    Վերջինը: 26.03.2019, 09:24
  2. ՀՀ Կարմիր գիրք
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 07.02.2014, 20:36
  3. Կարմիր Գլխարկ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 31.08.2013, 00:29
  4. Կարմիր թե Սև
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 27.05.2010, 16:09
  5. Կարմիր օրագիր
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.05.2010, 23:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •