Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
Չուկ ջան, չէ, այդքան էլ տարբեր չեն: Պատկերացրու մի պահ, թե մեր շրջապատում որքան տարբեր մարդիկ կան՝ տարբեր մտածելակերպերով, բարձր ու ցածր էմոցիոնալ շեմով, երբեմն հիվանդագին մտածողությամբ, տեսածը, լսածը յուրովի ընկալելու, վերլուծելու հատկությամբ:

Անընդհատ լսում են «օ՜, Մալևիչ, սև ու կարմիր քառակուսիները՜, տեսել եք՞, մեկ միլիոն դոլար, Էրմիտաժ»… Սա հզորագույն ազդակ է շատերի լյաբիլ հոգեկան համակարգի համար: Դու գրում ես. « Կարող ես տեսնել գեղեցիկ հորթուկ կամ էլ նորածնին սպանող տղամարդ»… Գիտես չէ՞, ինչպես է ազդում այս տողը որոշ մարդկանց վրա: Դա այստեղ՝ այս ֆորումում, իսկ այլ տեղեր, որքան է խոսվել այս ամենի մասին:
Շատերն այսքանից հետո հաստատ «կտեսնեն»…
Հորթու՞կ կտեսնեն:
Դժվար թե: Անշուշտ քո ասածները իրենց տեղն ու դերն ունեն, անշուշտ հաճախ նման «հոգեխանգարմունքի»() մեթոդներով կարելի է ազդել մարդու մտքի վրա:

Բայց հիմա էլ արի շուռ գանք ու մյուս կողմից նայենք:
Բոլորիս է հայտնի (կարծում եմ) ենթադրենք գույների թողած ազդեցությունը մարդու հոգեկան աշխարհի վրա, մի գույնը մյուսի համադրությամբ կարող է հանգստություն բերել, այն մյուս գույնը չորրորդի համադրությամբ ագրեսիա առաջացնել, հինգերորդ գույնը նեյտրալ է, վեցերորդը արագացնում է սրտիդ զարկերը, հույզեր առաջացնում: Նույն կերպ երկրաչափական մարմինները, նրանց դիրքը, շարժման կամ պտույտի ուղղությունը, արագությունը և այլն: Այս ամենը կա, սրանց մասին կարելի է գրականություն ճարել, ուսումնասիրել և այլն:
Ըստ էության դու հերքում ես սրա գոյությունը, որովհետև բացառված չի, որ Մալևիչի նկարների դեպքում գործ ունենք նման երևույթների հետ:

Ու նորից կասեմ, ես ավելի հակված եմ կարծել որ դրանք սոսկ քառակուսիներ են: Բայց ես չեմ կարող դա պնդել, քանի դեռ չեմ տեսել: Դու էլ չես կարող պնդել: