Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Հա, էլի սկսվեց, բայց նկատեմ, որ քո կողմից

Ի՞նչ եմ տեսնում ես այդ նկարներին նայելով՝ սև ու կարմիր «քառակուսիներ» (չակերտների մեջ, որովհետև իրականում քառակուսի չեն): Բայց ի՞նչ կա որ չեմ տեսնում, կամ կա՞ տենց բան, չգիտեմ: Չեմ կարող իմանալ: Ամեն դեպքում լիքը մարդիկ օրիգինալը տեսնելուց հետո ասում են, որ խորություն, տարածություն են տեսնում, հանգստություն են տեսնում, եսիմ ինչ են տեսնում... խաբու՞մ են: Գուցե: Շատ հնարավոր է: Ճիշտ նույնքան հնարավոր է, որքան որ հնարավոր է, որ չեն խաբում: Ամեն դեպքում ես գիտեմ, որ չեմ կարող վստահ պնդել, որ այնտեղ «չոր» քառակուսիներ են, որովհետև լիքը մարդիկ, ովքեր օրիգինալն են տեսել, հակառակն են ասում: Այ որ օրիգինալը կտեսնեմ ու քառակուսուց բացի բան չեմ տեսնի, այ էդ ժամանակ կպնդեմ, որ «չոր» քառակուսի է: Թեև բացառված չի, որ անգամ այդ դեպքում սխալվեմ: Իսկ դու ասում ես. «սկսվե՞ց»: Հա՛, բա իհարկե սկսվեց:
Որ դու սկսում ես` վերջ չկա: Վարակվել ես)))))))))
Յոթ կոպիա կա սևի: Որ մեկը գնանք նայենք ապեր? Յոթն էլ` Մալևիչն ա արել: Ութերորդը ես անեմ` նայենք?