В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Ապեր... Ինչ համեմատություն էր?Իսկ կարող ես ասել, թե ինչու ա խաշը քիմքիդ հաճո, իսկ ասենք ինչ-որ ուտեստ` ոչ? Կարող ա չնկարագրես, բայց կասես` խաշը համով ա: Թե ինչ համով ա` էդ արդեն նկարագրելիք ա, բայց համով ա, չէ?
Հիմա, քառակուսիները: Ոնցն են? Սիրուն են? Գունագեղ են? Ցնցող են? Տպավորիչ են? Սիմետրիկ են? Ինչ են ապեր? Ասածս դա ա:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Քառակուսիները կոնկրետ իմ համար ոչ մի բան են էս պահի դրությամբ, բայց ասենք ինչ-որ նկարի մասին, որն իմ համար շատ հզոր գործ ա, էլի չեմ կարա ասեմ ավելին, քան լավն ա, սիրուն ա… Էդ ա ասածս: Այսինքն, քառակուսին հավանողն էլ շատ հնարավոր ա, որ չկարողանա բացատրել, թե ինչն ա հավանում: Շատ ենթագիտակցական ա էդ անտերը ախր:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Արամ (25.07.2009)
Աբստրակտ նկարչության բոլոր սիրահարներին ու չսիրահարներին խորհուրդ եմ տալիս անպայման նայել այս վիդեոն - Մարկ Ռոթկոյի մատուռը Տեխասում:
Միգուցե վիդեոն նայելուց հետո կգնահատեք նաև Մալևիչին ու իր խորանարդները![]()
I may be paranoid but no android!
Ֆոտոն (09.08.2009)
Թեման լավն ա, հեղինակին մի հատ հրապարակային, և ոչ միայն, վարկանիշ
Կարդացի բոլոր գրառումները, ոնց որ թե ոչ մի տեղ չհանդիպեցի հարցիս պատասխանին. որտե՞ղ են գտնվում բնօրինակները:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Մի բան էլ ասեմ. անկախ նրանից, թե ինչ խորունկ իմաստներ ու գաղափարներ արտացոլող պատկերներ են թաղված նկարի հետին շերտերում, կոնկրետ ես գեղարվեստ ասելով՝ հասկանում եմ այնպիսի գործեր, որոնք անմիջական հույզեր, զգացողություններ են առաջացնում իմ մեջ (ցանկալի է՝ դրական), աչքս և/կամ հոգիս շոյում են, իսկ եթե պիտի դնեմ պեղումներ անեմ էդ զգացողությունները ստանալու համար (էն էլ Աստված գիտի՝ կստանամ, թե չէ), ապա դա կոնկրետ ինձ համար գեղարվեստ չի։ Էլ չեմ ասում, որ էդ իմաստներն ու զգացողությունները գտնելու դեպքում էլ հարց է, թե դրա համար ում շնորհակալ պիտի լինեմ՝ տվյալ նկարչին, թե սեփական երևակայությանս։
Չգիտեմ, գուցե ուշադիր չեմ եղել, գրվել է թեմայում կամ հղումներից որևէ մեկում, բայց հարցնեմ. այդ նկարի մեջ երևացող պատկերների մասին հստակ տվյալներ կա՞ն. մարդիկ նայելիս ի՞նչ են տեսնում, և արդյոք համընկնու՞մ են նրանց տեսածները, թե՞ տարբեր մարդիկ տարբեր բաներ են տեսնում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մինչև հիմա գրած կարծիքները կարդացի, քվեարկել եմ «չեն»:
Իմ կարծիքով՝ վերևի քննարկումների հիմնական սխալը մեկն է. քննարկում եք նկարները՝ կոնտեքստից դուրս: Նկարներն ինքնին ոչ մի բան են. ո՛չ հետաքրքիր մտահղացում կա, ո՛չ իրականացման վարպետություն, ո՛չ էլ ինչ-որ առանձնապես նոր բան: Պարզապես դրանք պետք է դիտարկել ոչ թե որպես արվեստի գործ, այլ որպես մարտահրավերի կամ «նոր շնչի» փորձ: Պետք է հասկանալ, որ այդ դարաշրջանը մեծ փոփոխությունների ու մեծ «մերժումների» դարաշրջան էր, և ո՛չ միայն կերպարվեստի մեջ: Նույն կերպ, օրինակ, Չարենցի համահեղինակած «Երեքի խարտիան» որպես սովորական հոդված կամ նամակ զրո է, ընդ որում՝ սխալ ու ախմախ զրո (մերժում էին Թումանյանին, օրինակ), սակայն որպես Չարենցի գրչի արգասիք՝ հիշարժան է, մանավանդ որ հետո, իր ամբողջ կյանքի ու ստեղծագործության կոնտեքստում այն տեսնելիս, հասկանում ես դրա կարևորությունը: Նույն կերպ՝ նկարն ինքնին կարելի է և թույլատրելի է սովորական բլթոց համարելը, որովհետև նման բան մեր քուչի դզող-փչող Ռազոն էլ կարող է երկնել մազութոտ ձեռքերը սպիտակ շորով սրբելուց հետո: Այս նկարները նույն չափանիշերով քննադատելը, ինչ Վան Գոգի կամ դա Վինչիի գործերը, սխալ է: Սրանք ի սկզբանե նախատեսված չեն եղել «ձև» լինելու համար, այլ միայն ու միայն «բովանդակություն»: Իսկ բովանդակությունը տեսնելու համար նկարչին ու նկարչի դարաշրջանն է պետք տեսնել:
Նորից ասեմ. կարիք չկա դնելու-քննելու, թե լավ է վրձինը քսել, թե վատ: Դա այս դեպքում կարևոր չէ: Կարող էր դատարկ կտավ դնել ու նույն արդյունքին հասնել:
DIXIcarpe noctem

Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.12.2008, 01:27: Պատճառ: Գրառման ավելացում
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վերջին իրադարձությունների լույսի ներքո նորից մեջբերեմ թեմայում առաջին գրառումս, որ ներկայացնում է իմ կարծիքը: Եվ մանրամասնեմ, որ անձամբ ես դեմ եմ նկարում ինչ-որ պատկերներ, հույզեր, նշույլներ որոնելու ու բնօրինակը տեսած չլինելու պատճառով դրանք չգտնելու գաղափարին հենց վերոհիշյալ պատճառով:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 21.12.2008, 21:44:
DIXIcarpe noctem

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ