Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Այո՛, հնարավոր է, որ դրանք պատահականության արդյունք են: Բայց նաև բացառված չի, որ հենց այդպիսի մանր նկարներով է ստեղծվել մեծ կտավը, ու որի բնօրինակը նայելուց եթե անգամ առանձին պատկերները հստակ չես տեսնում, ապա որոշակի տրամադրություն է փոխանցում քո ենթագիտակցականին:

Տես, ես էլի չեմ պնդում, որ դրանք նպատակադրված պատկերներ են ու որ հենց այդպես է:
Իսկ դու բացառում ես դրանց գոյությունն անգամ տեսնելուց հետո:

Էլ չասած, որ բացառված չի որ քո բերած նկարում էլ նույն Մալևիչը թաքուն մտքեր հաղորդի, եթե դա իր ձեռագիրն է
Գոյությունը չեմ բացառում, ընդհակաակը՝ գրեցի, որ քո տեսածը ես էլ եմ տեսել: Փոքր ժամանակ (հիմա էլ, երբեմ) ամենասիրածս զբաղմունքներից էր պատի ծեփի կամ ցեխոտ գետնի վրա պատկերներ գտնելը : Ես բացառում եմ Մալևիչի՝ դրանք նկարելու մտադրվածությունը: Կերպարվեստի հիմքը հենց մեր՝ մարդկանց՝ տարբեր բծերի ու գույնեի մեջ պատկերներ զանազանելու ֆիզիոլոգիական ունակությունն է: Բժշկության՝ մարդաբանության տեսանկյունից ոչ մի տարբերություն չկա՝ դու ամպին ես նայում ու ոչխարներ ես պատկերացնում, սուրճի մրուրի մեջ ձիու գլուխ ես տեսնում, թե հասկանում ես, որ Այվազովսկին ալիք ու նավակ է նկարել: Այվազովսկու օրինակը դիտմամբ բերեցի՝ որպես շատ հստակ նկարողի: