Քանի դեռ դա պնդելու հիմք չկա քո այս խոսքերը դառնում են մեծամտության դրսևորում ու մերկապարանոց խոսքեր
Ասածս էլ հենց դա է: Ոչ մի հիմք չկա պնդելու, որ էդ սև քառակուսին անհունն ա կամ գիշերային Ջոկոնդան:

Չեմ կասկածում, որ ctrl+L-ի տեղը գիտես, սակայն այսուհանդերձ չեմ հավատում, որ մինչև Red_Devils-ի գրելը կարդացել ես ուղերձս
Ներիր
Չէ, հաստատ տեսել եմ: Ես մի ժամանակ Ֆոտոշոփի գիժ էի : Քեզ խաբելն էլ ինձ ոչ մի բան չէր տալիս::
Իսկ բավարար հիմքեր ունե՞ն, թե՞ ոչ, այդ նկարի մասին դրական խոսելու չգիտեմ ու մինչև չտեսնեմ չեմ իմանա, մինչև բնօրինակը չտեսնեմ: Ճիշտ այնպես, ինչպես իրականում դու չունես ու չես ունենա:
Նորից եմ ասում՝ էստեղ կոնկրետ նկարը կամ կատարողական վարպետությունը կամ վրձնահարվածների անկյունը կապ չունեն: Կարևորը միայն գաղափարն է՝ ս-և-ք-ա-ռ-ա-կ-ու-ս-ի: Եթե ռոլիկով ներկը քսեր կամ պրինտերով տպեր, դրանից գաղափարը չէր փոխվելու: Հենց դրա համար էլ նկարը տեսնելու կարիք չունեմ՝ դրա մասին դատելու համար:

Իրականում տարբեր գույների խառնուրդից կարելի է ստանալ ավելի հյութեղ, կամ ավելի փայլուն, կամ ավելի տարածական կամ այլ բնորոշիչ ունեցող սև կամ ուրիշ գույն: Ու հաճախ կարող ես ձեռքիդ տակ ունենալ նարնջագույն ներկ, բայց նկարիդ համար նարնջագույնը ստանաս դեղինի ու կարմիրի խառնուրդով, որտև տվյալ նկարին այդպես ստացված գույնն ավելի խորություն ու ներդաշնակություն կտա
Տե՛ս՝ վերևի գրածս: Էսպես թե էնպես՝ կատարյալ սև իր պայմաններում հնարավոր չէր ստանալ: Բայց դա կապ չունի:

Ինքը նկարել (գծել-ներկել) ա պարզապես սև քառակուսի: Ուրիշ ոչ մի բան: Նկարում, ըստ բնորոշման, ո՛չ աչքի խաբկանք կարող է լինել, ո՛չ էլ թաքնված պատկերներ:

Անդրե Մորուայի «Վարպետի ծնունդը» կարդացե՞լ ես: Ճարի կարդա, լրիվ էս դեպքն ա նկարագրված: Կամ կարող եմ մի երկու բառով պատմել :