User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կազիմիր Մալեվիչի այս երկու նկարները գլուխգործոցներ

Քվեարկողներ
66. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • են

    13 19.70%
  • չեն

    53 80.30%
Էջ 3 35-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 518 հատից

Թեմա: Սև և կարմիր քառակուսիներ

  1. #31
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Թեման լավն ա, հեղինակին մի հատ հրապարակային, և ոչ միայն, վարկանիշ
    Կարդացի բոլոր գրառումները, ոնց որ թե ոչ մի տեղ չհանդիպեցի հարցիս պատասխանին. որտե՞ղ են գտնվում բնօրինակները:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #32
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, նենց պատահաբար ֆիքսել եմ, որ խոսում է Մալևիչի «Սև քառակուսի» նկարի առաջին օրինակի մասին
    Իսկ առաջինը որն ա, Արտակ? 1913-ինը, թե 1915-ինը? Սարկազմի կտոր չկա հարցիս մեջ, իրոք ուզում եմ իմանալ, դու ոնց գիտես?
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  3. #33
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մինչև հիմա գրած կարծիքները կարդացի, քվեարկել եմ «չեն»:

    Իմ կարծիքով՝ վերևի քննարկումների հիմնական սխալը մեկն է. քննարկում եք նկարները՝ կոնտեքստից դուրս: Նկարներն ինքնին ոչ մի բան են. ո՛չ հետաքրքիր մտահղացում կա, ո՛չ իրականացման վարպետություն, ո՛չ էլ ինչ-որ առանձնապես նոր բան: Պարզապես դրանք պետք է դիտարկել ոչ թե որպես արվեստի գործ, այլ որպես մարտահրավերի կամ «նոր շնչի» փորձ: Պետք է հասկանալ, որ այդ դարաշրջանը մեծ փոփոխությունների ու մեծ «մերժումների» դարաշրջան էր, և ո՛չ միայն կերպարվեստի մեջ: Նույն կերպ, օրինակ, Չարենցի համահեղինակած «Երեքի խարտիան» որպես սովորական հոդված կամ նամակ զրո է, ընդ որում՝ սխալ ու ախմախ զրո (մերժում էին Թումանյանին, օրինակ), սակայն որպես Չարենցի գրչի արգասիք՝ հիշարժան է, մանավանդ որ հետո, իր ամբողջ կյանքի ու ստեղծագործության կոնտեքստում այն տեսնելիս, հասկանում ես դրա կարևորությունը: Նույն կերպ՝ նկարն ինքնին կարելի է և թույլատրելի է սովորական բլթոց համարելը, որովհետև նման բան մեր քուչի դզող-փչող Ռազոն էլ կարող է երկնել մազութոտ ձեռքերը սպիտակ շորով սրբելուց հետո: Այս նկարները նույն չափանիշերով քննադատելը, ինչ Վան Գոգի կամ դա Վինչիի գործերը, սխալ է: Սրանք ի սկզբանե նախատեսված չեն եղել «ձև» լինելու համար, այլ միայն ու միայն «բովանդակություն»: Իսկ բովանդակությունը տեսնելու համար նկարչին ու նկարչի դարաշրջանն է պետք տեսնել:

    Նորից ասեմ. կարիք չկա դնելու-քննելու, թե լավ է վրձինը քսել, թե վատ: Դա այս դեպքում կարևոր չէ: Կարող էր դատարկ կտավ դնել ու նույն արդյունքին հասնել:
    DIXI
    carpe noctem

  4. #34
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մի բան էլ ասեմ. անկախ նրանից, թե ինչ խորունկ իմաստներ ու գաղափարներ արտացոլող պատկերներ են թաղված նկարի հետին շերտերում, կոնկրետ ես գեղարվեստ ասելով՝ հասկանում եմ այնպիսի գործեր, որոնք անմիջական հույզեր, զգացողություններ են առաջացնում իմ մեջ (ցանկալի է՝ դրական ), աչքս և/կամ հոգիս շոյում են, իսկ եթե պիտի դնեմ պեղումներ անեմ էդ զգացողությունները ստանալու համար (էն էլ Աստված գիտի՝ կստանամ, թե չէ), ապա դա կոնկրետ ինձ համար գեղարվեստ չի։ Էլ չեմ ասում, որ էդ իմաստներն ու զգացողությունները գտնելու դեպքում էլ հարց է, թե դրա համար ում շնորհակալ պիտի լինեմ՝ տվյալ նկարչին, թե սեփական երևակայությանս։

    Չգիտեմ, գուցե ուշադիր չեմ եղել, գրվել է թեմայում կամ հղումներից որևէ մեկում, բայց հարցնեմ. այդ նկարի մեջ երևացող պատկերների մասին հստակ տվյալներ կա՞ն. մարդիկ նայելիս ի՞նչ են տեսնում, և արդյոք համընկնու՞մ են նրանց տեսածները, թե՞ տարբեր մարդիկ տարբեր բաներ են տեսնում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #35
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    Ոնց որ չկան ես ուշադիր չեմ նայել
    Ասում են, որ այդ նկարի իմաստներից մեկն էլ այն է, որ տարբեր մարդիկ տարբեր բաներ են տեսնում նկարին նայելիս: Բայց կա մարդկանց մի խումբ, որը տեսնում է սև քառակուսի և ոչ մի ուրիշ բան:

  6. #36
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրանք ի սկզբանե նախատեսված չեն եղել «ձև» լինելու համար, այլ միայն ու միայն «բովանդակություն»:
    Բայց չէ՞ որ արվեստը միայն բովանդակություն չի. ձևի ու բովանդակության ներդաշնակ համադրությունն է արվեստը։

    Ավելացվել է 43 վայրկյան անց
    Մեջբերում Red_Devils-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց որ չկան ես ուշադիր չեմ նայել
    Ասում են, որ այդ նկարի իմաստներից մեկն էլ այն է, որ տարբեր մարդիկ տարբեր բաներ են տեսնում նկարին նայելիս: Բայց կա մարդկանց մի խումբ, որը տեսնում է սև քառակուսի և ոչ մի ուրիշ բան:
    Փաստորեն, սուրճի մրուրից ոչնչով չի տարբերվում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.12.2008, 01:27: Պատճառ: Գրառման ավելացում
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #37
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Red_Devils-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց որ չկան ես ուշադիր չեմ նայել
    Ասում են, որ այդ նկարի իմաստներից մեկն էլ այն է, որ տարբեր մարդիկ տարբեր բաներ են տեսնում նկարին նայելիս: Բայց կա մարդկանց մի խումբ, որը տեսնում է սև քառակուսի և ոչ մի ուրիշ բան:
    Որովհետև բացի սև քառակուսուց ուրիշ ոչ մի բան չկա:

    Դժվար է սև կատու գտնել մութ սենյակում, մանավանդ՝ եթե այնտեղ կատու չկա:
    DIXI
    carpe noctem

  8. #38
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, գուցե ուշադիր չեմ եղել, գրվել է թեմայում կամ հղումներից որևէ մեկում, բայց հարցնեմ. այդ նկարի մեջ երևացող պատկերների մասին հստակ տվյալներ կա՞ն. մարդիկ նայելիս ի՞նչ են տեսնում, և արդյոք համընկնու՞մ են նրանց տեսածները, թե՞ տարբեր մարդիկ տարբեր բաներ են տեսնում։
    Ինչքան գիտեմ՝ Մալևիչի քառակուսիների մեջ ոչինչ էլ չկա տեսնելու, բացի քառակուսուց: Ինքը փորձել է համարձակ լինել ու իր աշխարհայացքը կամ զգացածը սովորական քառակուսու տեսքով ներկայացնել: Այդ համարձակությունը գնահատելի է: Բայց դե քառակուսին վերջին հաշվով մնում է ոչ այլ ինչ, քան ուղղակի քառակուսի:

  9. #39
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև բացի սև քառակուսուց ուրիշ ոչ մի բան չկա:

    Դժվար է սև կատու գտնել մութ սենյակում, մանավանդ՝ եթե այնտեղ կատու չկա:
    Հայկօ ջան դու մտածում ես "նկարա էլի, սև քառակուսի ա, ինչ մի" Բայց արի ու տես որ բոլորը չեն այդպես մտածում: Մարդ կա, ասում ա "էս նկարը միաժամանակ շատ պարզ ա ու շատ բարդ"

  10. #40
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ առաջինը որն ա, Արտակ? 1913-ինը, թե 1915-ինը? Սարկազմի կտոր չկա հարցիս մեջ, իրոք ուզում եմ իմանալ, դու ոնց գիտես?
    Ես չգիտեմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #41
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց չէ՞ որ արվեստը միայն բովանդակություն չի. ձևի ու բովանդակության ներդաշնակ համադրությունն է արվեստը։
    Նկարի ամբողջ էֆեկտն էլ հենց դա է: Եկել էր մի պահ, երբ որոշ արվեստաբանների քո գրած սահմանումն այլևս չէր բավարարում: Այն չափազանց հնաոճ կամ չափազանց սեղմ էր թվում: Իրենք ուզում էին այդ «ծամծմված» շրջանակից դուրս գալ:

    Հակառակ օրինակն էլ կա (երբ բովանդակություն չկա, միայն ձև է), ճիշտ է՝ պոեզիայում. կոչվում է դադաիզմ: Նաև՝ ֆրանսիացի սյուռերի օրինակը, երբ հավաքվում էին մի սենյակում, հաշիշ ծխում ու թղթի մի պատառիկի վրա առանց նախորդի գրածը նայելու ինչ-որ բան ավելացնում: Հետո դա դառնում էր հերթական գլուխգործոցը:
    DIXI
    carpe noctem

  12. #42
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Էս նկարների տեղը ոչ ոք չգիտի՞
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. #43
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան գիտեմ՝ Մալևիչի քառակուսիների մեջ ոչինչ էլ չկա տեսնելու, բացի քառակուսուց: Ինքը փորձել է համարձակ լինել ու իր աշխարհայացքը կամ զգացածը սովորական քառակուսու տեսքով ներկայացնել: Այդ համարձակությունը գնահատելի է: Բայց դե քառակուսին վերջին հաշվով մնում է ոչ այլ ինչ, քան ուղղակի քառակուսի:
    +Հայկօ : Էդ եմ, է՛լի, ասում:

    Մեջբերում Red_Devils-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ ջան դու մտածում ես "նկարա էլի, սև քառակուսի ա, ինչ մի" Բայց արի ու տես որ բոլորը չեն այդպես մտածում: Մարդ կա, ասում ա "էս նկարը միաժամանակ շատ պարզ ա ու շատ բարդ"
    Շատ բան ա ասում: Ես իմ տեղն եմ մտածում, ինքը՝ իր:
    DIXI
    carpe noctem

  14. #44
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս նկարների տեղը ոչ ոք չգիտի՞
    Եվս մեկ անգամ կներեք ռուսերեն մեջբերման համար
    После кризиса 1998 г. эта коллекция за исключением "Черного квадрата" была выставлена на продажу. Министерство культуры Российской Федерации воспользовалось правом приоритета на приобретение в госсобственность особо ценных произведений искусства. Благодаря щедрости президента холдинговой компании "Интеррос" Владимира Потанина, который предоставил необходимую для покупки "Черного квадрата" сумму, полотно принял на хранение Государственный Эрмитаж.
    Կուկ, ստե գրած ա նկարի մասին http://www.hermitagemuseum.org/html_.../hm4_1_30.html

  15. #45
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկարի ամբողջ էֆեկտն էլ հենց դա է: Եկել էր մի պահ, երբ որոշ արվեստաբանների քո գրած սահմանումն այլևս չէր բավարարում: Այն չափազանց հնաոճ կամ չափազանց սեղմ էր թվում: Իրենք ուզում էին այդ «ծամծմված» շրջանակից դուրս գալ:

    Հակառակ օրինակն էլ կա (երբ բովանդակություն չկա, միայն ձև է), ճիշտ է՝ պոեզիայում. կոչվում է դադաիզմ: Նաև՝ ֆրանսիացի սյուռերի օրինակը, երբ հավաքվում էին մի սենյակում, հաշիշ ծխում ու թղթի մի պատառիկի վրա առանց նախորդի գրածը նայելու ինչ-որ բան ավելացնում: Հետո դա դառնում էր հերթական գլուխգործոցը:
    Լավ, հասկանում եմ, որ որոշ մարդիկ տարբերվելու, ինքնահաստատվելու հետ կապված խնդիրներ ունեին, փորձում էին ինչ–որ կերպ առանձնանալ, աղմուկ հանել։ Բայց երբ բազմաթիվ մարդիկ էդ «կուտն ուտում են» ու դա արվեստ համարում, էդ մեկը մի քիչ լավ չեմ հասկանում, էլի։

    Արդեն պատկերացրի տվյալ կողմնորոշումը երգարվեստում։ Ասենք, համերգի ժամանակ հանրահայտ երգիչը գալիս է բեմ, կարևոր տեսք ընդունած խիստ իմաստալից լռություն է «միացնում»՝ որպես երգարվեստի աննախադեպ ու համարձակ դրսևորում, և դահլիճում մարդիկ էքստազից ուշաթափվում են։ Իսկ հետո այդ «համերգի» ձայնրագրությունը դառնում է չտեսնված գլուխգործոց, և մարդիկ դարերով լսում ու հիանում են։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.12.2008, 01:44:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 3 35-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կարմիր խնձորիկ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 299
    Վերջինը: 26.03.2019, 09:24
  2. ՀՀ Կարմիր գիրք
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 07.02.2014, 20:36
  3. Կարմիր Գլխարկ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 31.08.2013, 00:29
  4. Կարմիր թե Սև
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 27.05.2010, 16:09
  5. Կարմիր օրագիր
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.05.2010, 23:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •