Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Չգիտեմ, գուցե ուշադիր չեմ եղել, գրվել է թեմայում կամ հղումներից որևէ մեկում, բայց հարցնեմ. այդ նկարի մեջ երևացող պատկերների մասին հստակ տվյալներ կա՞ն. մարդիկ նայելիս ի՞նչ են տեսնում, և արդյոք համընկնու՞մ են նրանց տեսածները, թե՞ տարբեր մարդիկ տարբեր բաներ են տեսնում։
Ինչքան գիտեմ՝ Մալևիչի քառակուսիների մեջ ոչինչ էլ չկա տեսնելու, բացի քառակուսուց: Ինքը փորձել է համարձակ լինել ու իր աշխարհայացքը կամ զգացածը սովորական քառակուսու տեսքով ներկայացնել: Այդ համարձակությունը գնահատելի է: Բայց դե քառակուսին վերջին հաշվով մնում է ոչ այլ ինչ, քան ուղղակի քառակուսի: