В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин

Հա, էլի սկսվեց, բայց նկատեմ, որ քո կողմից
Ի՞նչ եմ տեսնում ես այդ նկարներին նայելով՝ սև ու կարմիր «քառակուսիներ» (չակերտների մեջ, որովհետև իրականում քառակուսի չեն): Բայց ի՞նչ կա որ չեմ տեսնում, կամ կա՞ տենց բան, չգիտեմ: Չեմ կարող իմանալ: Ամեն դեպքում լիքը մարդիկ օրիգինալը տեսնելուց հետո ասում են, որ խորություն, տարածություն են տեսնում, հանգստություն են տեսնում, եսիմ ինչ են տեսնում... խաբու՞մ են: Գուցե: Շատ հնարավոր է: Ճիշտ նույնքան հնարավոր է, որքան որ հնարավոր է, որ չեն խաբում: Ամեն դեպքում ես գիտեմ, որ չեմ կարող վստահ պնդել, որ այնտեղ «չոր» քառակուսիներ են, որովհետև լիքը մարդիկ, ովքեր օրիգինալն են տեսել, հակառակն են ասում: Այ որ օրիգինալը կտեսնեմ ու քառակուսուց բացի բան չեմ տեսնի, այ էդ ժամանակ կպնդեմ, որ «չոր» քառակուսի է: Թեև բացառված չի, որ անգամ այդ դեպքում սխալվեմ: Իսկ դու ասում ես. «սկսվե՞ց»: Հա՛, բա իհարկե սկսվեց:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин

Քո արածը ինձ չի բավարարի: Իսկ Մալևիչի բոլոր յոթ կոպիաներն էլ տեսնել կուզեմ, բայց հատկապես առաջինը:
Ի դեպ, երևի թե կարող եմ սև քառակուսի նկարել, որը քո դուրը կգա... բայց ոչ ինտերնետում դրված տարբերակը, որտև էդ դեպքում չես զգա տակի նկարը, որի վրա սև եմ ներկել... կամ նկարները... իսկ դա հնարավոր է, հասկանում ես: Ես չգիտեմ, թե Մալևիչն ինչ է նկարել ու ինչի: Ես չգիտեմ, ինքը տենց բան է արել, թե չէ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ

Ես էլ չեմ տեսել բնօրինակները, հետևաբար չեմ կարող կարծիք հայտնել. կոնկրետ էս նկարներից սևին շատ ուշադիր նայելու դեպքում ինչ–որ խառը պատկերներ տեսա, այսինքն՝ թվաց, որ սևով հարթ ներկված քառակուսի չի, բայց տեսածս առանձնապես տպավորիչ չթվաց, հատկապես որ ոչ մի կոնկրետ ու ինձ բան ասող պատկեր չտեսա ու ոչ մի զգացողություն չունեցա։ Բայց դե, ինչպես արդեն ասվեց, չեմ բացառում, որ բնօրինակով ավելի շատ բան տեսնեմ, զգամ ու հասկանամ։ Բայց միևնույն ժամանակ չեմ բացառում, որ, ինչպես Վարպետն ասաց, էս քառակուսին նշանակալից է միայն այնքանով, որքանով որ մեծ նկարչի վրձնածն է, այսինքն՝ եթե էդ նկարիչը պարզապես աննպատակ մի բան էլ խզբզեր, տակը ստորագրեր, դա անվերապահորեն կհամարվեր գլուխգործոց՝ անկախ ամեն ինչից, ինչը հիմք է տալիս մտածելու, որ սա էլ գուցե այդ դեպքերից է։ Ի վերջո, նույնիսկ սուրճի բաժակի՝ կամայականորեն ձևավորված մրուրի մեջ ցանկության դեպքում կարելի է ամենաբազմազան պատկերներ տեսնել՝ համապատասխան մեկնաբանություններով ու, մի քիչ ներշնչվելու դեպքում՝ ինչու չէ՝ նաև զգացողություններով։ Բայց դրանից սուրճի մրուրը դժվար թե դառնա արվեստի գլուխգործոց, չէ՞։ Այս հարցում չեմ բացառում նաև ներշնչանքի դերը. հնարավոր է, որ մեկն ասել է, որ նկարն այսպիսին է, մյուսներն իրենք իրենց ներշնչել, համոզել են, որ իրոք այդպիսին է, էլ չեմ ասում, որ շատերն ուղղակի բանիմաց երևալու համար կարող են միայն ձևացնել, որ իրենք էլ են տեսնում, հասկանում ու զգում այն ամենը, ինչ վերագրվում է տվյալ նկարին։
Վերջում չմոռանամ հիշեցնել, որ վերոբերյալ մտքերս զուտ վարկածներ էին, որոնցից ոչ մեկը չեմ բացառում։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման

Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դալուկ միանձնուհի եմ տեսնում: Այրվող դաշտերի ֆոնի վրա գեղեցկուհին ողբում է իր ապօրինածին զավակի անժամանակ մահը: Կարմիր կակաչները հուշիկ տարուբերում են բոցի լեզվակ-գլուխները՝ սգալով պատանու կորուստը: Հեռվում երկգլխանի առյուծը հոշոտում է պախրային, իսկ յամայկացի Ջոն հնձում է կակաչի արտը: Մութ է:
DIXIcarpe noctem

Չնայած ինքս ըստ էության նկարների մասին տեսակետ չունեմ, բայց թեմայի խիստ հավակնոտ տեսակետները կարդալուց հետո ընդդիմանալու բուռն ձգտմամբ որոշեցի քվեարկել "են" տարբերակի օգտին, թեև ինքս նայելով քառակուսուց բացի բան չեմ տեսնում ու շարունակում եմ պնդել, որ ոչ մեկի կարծիքը չի կարող լինել բավարար, եթե ինքը չի տեսել բնօրինակը
Բայց դու վերջն ես![]()


Պատկերացրեք Մալեվիչի «ֆանատը» գնում է հոգեբույժի մոտ ստուգման, ու հոգեբույժի ցույց տված հերթական թանաքի «լաքան» սև քառակուսի է![]()
Դիագնոզ՝![]()
Այստեղ կարող է լինել ձեր գովազդը...
Ի դեպ, երկարատև մեկ օբյեկտի նայելու դեպքում, մարդու մոտ կարող են առաջանալ տեսողական պատրանքներ, հատկապես, եթե որևէ ազդակ կա… Օրինակ՝ Չուկի գրած տեքստը:
Էլ չեմ ասում, եթե մարդը հոգեակտիվ նյութեր գործածելուց հետո նայի նման սև, կարմիր կամ թեկուզ կապույտ քառակուսիների…

Մարկիզ ջան, տվյալ դեպքում պարզապես սևին մոտ գույնով գրված էր սևի վրա: Եթե ենթադրենք Photoshop-ով ավելի բաց գույները շատ բացացնենք, ապա կտեսնենք գրածս տեքստը (ոնց-որ կցորդի մեջ եմ ցույց տալիս): Բայց եթե նույն տիպի աշխատանք լինի ոչ թե համակարգչով արված այլ ասենք յուղաներկով, ապա նման photoshop-ային գործիք չկա, ենթագիտակացականիդ պիտի հավատաս, որը քո տեսածից ավելի շատ բան է վերծանում, քան գիտակցականդ: Իսկ եթե այդ յուղաներկով նկարը ֆոտոապարատով նկարես, ապա այդ մուգ-բացի էֆֆեկտն իսպառ կկորի: Սա պարզագույն դեպք եմ ասում:
Նորից եմ կրկնում, ես չգիտեմ, Մալևիչը նման տրյուկ արե՞լ է, թե՞ ոչ: Ես պարզապես ասում եմ, որ անգամ դա է հնարավոր:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ