Ճաշակի հարցա, բայց սխալ ես ընկալել...: Հակառակ դեպքում քո հանրահայտ առակն էլ, որի կոպյան մինչև հիմա գեշացնում է քո պատմվածքներից մեկի մասին թեման, ևս կարող եմ այդ շարքին դասել...
Сарказм — это жёсткая насмешка, которая может открываться позитивным суждением, но в целом всегда содержит негативную окраску и указывает на недостаток человека, предмета или явления, то есть того, в отношении чего происходит.
http://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%...B0%D0%B7%D0%BC
Ապեր, իմ ասածը «жёсткая насмешка» չէր, որը «в целом всегда содержит негативную окраску и указывает на недостаток человека», այ ուղղակի թեթևակի հումոր էր, որը ցույց էր տալիս, թե քո պնդումները ըստ իս ինչքան թույլ են, քանի որ կարող են օգտագործվել ցանկացած այլ գույնի քառակուսուն նկատմամբ
Հ.Գ. «Կանոնադրություն» էջը չբացեց, բայց այնտեղ կարծես նորմ կար, ըստ որի հղումների պարագայում կարող ենք օտարալեզու բառեր օգտագործել: Եթե սխալ եմ, չտուգանեք, քանի որ Ձեր մեղքով կանոնադրություն էջը չի բացվել և ինձ հնարավորություն չի տվել լինել օրինապահ![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Մալևիչի նպատակը գիտեք՝ որն է եղել? ինքը կարող էր նույն կերպ շրջան էլ գծել... բայց մարդիկ միևնույն է, մեջը խորություն ու իմաստ պիտի փնտրեին
ձեզ ասել էի կարդաք էն հոգեբանի տեսության.... մասին. մեր գիտակցությունից է գալիս ամբողջը. եթե ուզում ես դիտել որպես գլուխգործոց, կդիտես, իսկ եթե անտարբերություն հանդես բերես, քո համար գլուխգործոց չի
նույն հաջողությամբ Ջոկոնդայի նկարը... ինչ սարքին, ինչ լեգենդ ասես, որ չսարքին այդ նկարի շուրջ. բայց ախր կին է նստած, այլմոլորակային չի: Հետո ինչ, որ Դա Վինչի տարօրինակ անձնավորություն է եղել... բան չունեմ ասելու, դեմքի խաղերը լավ ներկայացրել է, իրոք վարպետի ձեռքի աշխատանք է...
ու մի հարց էլ անվերապահ գլուխգործոց ճանաչողներին /եթե կան այդպիսիք Ակումբում/... օրինակ, հենց Ջոկոնդան, գեղեցիկ նկար է, կկախեք չէ ձեր տանը? կկախեք, լավ էլ կկախեք... իսկ էս քառակուսիները կկախեք?ու հատկապես տան որ մասում?
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ճիշտ նկատեցիր, գեշացնում է իմ թեման, իր կատարյալ անհամապատասխանության ու անտաղանդ, անտեղի արտագրության շնորհիվ: Փոխարենը գեղեցկացնում, զարդարում է մի այլ թեմա, որտեղ շատ-շատերի կարծիքով տեղին է
Սակայն այս ամենն այս թեմայի հետ բացարձակապես կապ չունի:
Շատ թույլ է, այս բանավեճին այս ոճով մասնակցելը: Դա նորից գալիս է ապացուցելու, որ ինչ-որ բան ասելու ցանկություն կա, բայց ասելիք չկա:
Ի դեպ մի հետաքրքիր նկատառում:
Շատերը, երբ ասելիք չեն ունենում սկսում են երկար-բարակ դատարկաբանել, իսկ ոմանք լռում են անգամ ասելիք ունենալու դեպքում: Ու հաճախ այդ լռության մեջ այնքան խոսքեր ու մտքեր կան...
Կան բազում կտավներ, որոնց վրա միլիոնավոր բաներ է նկարված, մարդիկ, տներ, ծառեր, բայց ինքն ընդամենը արհեստական մի բան է: Ես զուգահեռ կանցկացնեմ ու կասեմ, որ այդպիսի նկարները ասելիք չունեցող դատարկաբանների խոսքերի նման է: Մինչդեռ հնարավոր է, որ Մալևիչի սև և կարմիր քառակուսիները իմաստուն մարդու լռության նման մի բան է![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ, լուրջ եմ գրում, կատակ չեմ անում
էդ դեպքում, հյուրասենյակ ամեն մտնողի էդ նկարը կասի՝ բոոո
էն ծառ ու խոտի մասին ասածիդ հետ համաձայն եմ, որ ոչինչ չասող նկարներ են...
մի ժամանակ Վան Գոգին էլ էին ծաղրում, հիմա մի նկարը 50 մլն ԱՄՆ դոլար է. դա չի հարցը
ես մարդու ենթագիտակցությունից եմ խոսում
Նապոլեոն Բոնապարտի կամրջի վրայի նկարը /Լուվրի/ համարվում է գլուխգործոց.... ծանոթներիցս մեկը չոքեց էդ նկարի առաջծիծաղելի է, բայց չգիտեմ այդ մարդու հետ ինչ կատարվեց
իսկ ես միայն նայեցի՝ մի 2 անգամ ու վերջ![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Աստղ ջան, ասածիս մեջ մի գրամ կատակ չկար, գոնե ձևի համար մի գրամ
Ու չգիտեմ, երևի թե թեման չես կարդացել, իմ պարտքն եմ համարում ասել, որ այդ կտավների մասին քո ու մնացած բոլոր այն անձանց կարծիքները, ովքեր վստահ պնդում են, որ դրա մեջ ոչինչ չկա, բայց չեն տեսել նկարի բնօրինակը, ապա բոլոր այդպիսի կարծիքները համարում եմ մերկապարանոց ու հայտարարում, որ նրանք ասում են ոչնչով չհիմնավորված բաներ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ես իմ խոսքերի համար էի ասում, որ որպես կատակ չընդունես
ես էս թեման առաջիններից մեկն եմ կարդացել, հետո տեսա՝ համաձայնության չեք գալիս, մի երկու նյութ տեղադրեցի Մալևիչի ուղղության մասին, Յունգի տեսության մասին...
դե ես էլ չեմ ասում, որ գլուխգործոց չիչեմ էլ քվեարկել. սուբյեկտիվ կարծիք ա
իմ համար աբստրակտն ա գլուխործոց, մյուսի համար՝ ջարդած աթոռը![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Չգիտեմ գլուխգործոց ա թե չէ,բայց էս նկարների նման շատ նկարներ եմ տեսել,ակումբում էլ թեմա կա էդ նկարների պահով.օրինակ շրջան ա,որին նայում ես,թվում ա պտտվում ա,կետեր են,որոնց նայում ես,թվում ա մեկ սպիտակ են,մեկ սև,և այլն.Սև քառակուսուն նայելուց թվում ա աստղերով երկինք ա,որ մի կետ ա երևում,ուշադիր էդ կետին ես նայում,շրջապատի կետերը շատանում են ու մի տեսակ խորասուզվում ես.մի քիչ երկար նայեցի,գլուխս սկսեց ցավալ,ոնց որ տանի իր հետ.Կարմիրն էլ ինձ թվաց մեկ դառնում ա քառակուսի,մեկ ինչ-որ անկանոն տեսք ա ստանում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ