Գիտեմ որ չես համոզվելու, որովհետև նախօրոք վճռված է քո համար հարցը
Ինչ արած, ընտրությունը քոնն է, տեսակետ ունենալը լավ է:
Ինչևէ, փորձեմ եզրափակել իմ մասնակցությունը զառամախտին
Եթե դու լսած լինեիր պապիս նկարի անունը բայց տեսած չլինեիր, կյանքում մտքովդ չէր անցնի, որ հետևում դաշտ ու ծաղիկ կարող ա լինել: Կամ էլ ասենք ՆյուՅորքի հայտնի զույգ շենքերը: Որովհետև վերնագրում էդ մասին չի խոսվում: Անկախ նրանից բացի քառակուսուց էդ նկարում ուրիշ բան կա թե չկա, նկարի առանցքը քառակուսին է, հետևաբար նկարին այլ վերնագիր սպասելը... անիմաստ զբաղմունք կլիներ: Տարբերությունն այն է, որ Սարյանի նկարը նրանցից է, որ դրա ֆոտոն նայելուց էլ կտեսնես այն ամենը, ինչ պատկերել է: Իսկ Մալևիչի նկարը, թեև քիչ հավանական, բայց այսուհանդերձ հնարավորէ, որ բնօրինակում այլ բան էլ կլինի: Դրա հնարավոր պատճառների մասին գրել եմ թեմայում, բազմիցս, էլ չեմ կրկնի:
Իմ ու ձեր տարբերությունը.
Ես 95%-ով վստահ եմ, որ այդ նկարում քառակուսուց բացի բան չկա, բայց այն 5%-ի հավանականությունը թողնում եմ, որովհետև մշտապես կարող է լինել մի բան, որ ես չեմ հասկանում, չեմ տեսել, չգիտեմ, չեմ կարող պատկերացնել, որն իմ երևակայությունից վեր է, որ իմ «քառակուսի» տրամաբանությունից վեր է և այլն:
Դուք վստահ եք 100%-ով, ինչը այլ կողմից նշանակում է անպատրաստություն նորը տեսնելու, չիմացածը իմանալու, անակնկալների սպասելու և այլն:
Իմ մոտեցումը ստեղծագործողի մոտեցում է, ձերը՝ չոր պրակտիկի:
Գուցե այսպես ես թեմայից ելնեմ:
Ձեզ բարի զառամախտություն![]()
Էջանիշներ