User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կազիմիր Մալեվիչի այս երկու նկարները գլուխգործոցներ

Քվեարկողներ
66. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • են

    13 19.70%
  • չեն

    53 80.30%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 518 հատից

Թեմա: Սև և կարմիր քառակուսիներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Քանի դեռ դա պնդելու հիմք չկա քո այս խոսքերը դառնում են մեծամտության դրսևորում ու մերկապարանոց խոսքեր
    Ասածս էլ հենց դա է: Ոչ մի հիմք չկա պնդելու, որ էդ սև քառակուսին անհունն ա կամ գիշերային Ջոկոնդան:

    Չեմ կասկածում, որ ctrl+L-ի տեղը գիտես, սակայն այսուհանդերձ չեմ հավատում, որ մինչև Red_Devils-ի գրելը կարդացել ես ուղերձս
    Ներիր
    Չէ, հաստատ տեսել եմ: Ես մի ժամանակ Ֆոտոշոփի գիժ էի : Քեզ խաբելն էլ ինձ ոչ մի բան չէր տալիս::
    Իսկ բավարար հիմքեր ունե՞ն, թե՞ ոչ, այդ նկարի մասին դրական խոսելու չգիտեմ ու մինչև չտեսնեմ չեմ իմանա, մինչև բնօրինակը չտեսնեմ: Ճիշտ այնպես, ինչպես իրականում դու չունես ու չես ունենա:
    Նորից եմ ասում՝ էստեղ կոնկրետ նկարը կամ կատարողական վարպետությունը կամ վրձնահարվածների անկյունը կապ չունեն: Կարևորը միայն գաղափարն է՝ ս-և-ք-ա-ռ-ա-կ-ու-ս-ի: Եթե ռոլիկով ներկը քսեր կամ պրինտերով տպեր, դրանից գաղափարը չէր փոխվելու: Հենց դրա համար էլ նկարը տեսնելու կարիք չունեմ՝ դրա մասին դատելու համար:

    Իրականում տարբեր գույների խառնուրդից կարելի է ստանալ ավելի հյութեղ, կամ ավելի փայլուն, կամ ավելի տարածական կամ այլ բնորոշիչ ունեցող սև կամ ուրիշ գույն: Ու հաճախ կարող ես ձեռքիդ տակ ունենալ նարնջագույն ներկ, բայց նկարիդ համար նարնջագույնը ստանաս դեղինի ու կարմիրի խառնուրդով, որտև տվյալ նկարին այդպես ստացված գույնն ավելի խորություն ու ներդաշնակություն կտա
    Տե՛ս՝ վերևի գրածս: Էսպես թե էնպես՝ կատարյալ սև իր պայմաններում հնարավոր չէր ստանալ: Բայց դա կապ չունի:

    Ինքը նկարել (գծել-ներկել) ա պարզապես սև քառակուսի: Ուրիշ ոչ մի բան: Նկարում, ըստ բնորոշման, ո՛չ աչքի խաբկանք կարող է լինել, ո՛չ էլ թաքնված պատկերներ:

    Անդրե Մորուայի «Վարպետի ծնունդը» կարդացե՞լ ես: Ճարի կարդա, լրիվ էս դեպքն ա նկարագրված: Կամ կարող եմ մի երկու բառով պատմել :
    DIXI
    carpe noctem

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասածս էլ հենց դա է: Ոչ մի հիմք չկա պնդելու, որ էդ սև քառակուսին անհունն ա կամ գիշերային Ջոկոնդան:
    Դե ուրեմն արի նկատենք, որ թեմայում ոչ մեկը չի պնդել որ դա անհունն է կամ գիշերային ջակոնդան, բայց շատերը պնդել են, որ սոսկ քառակուսի ա, չնայած դրա հիմքը չեն ունեցել: Իսկ նկարի բնօրինակը տեսնողները արտահայտվել են դրական, խոսել են խորության մասին ու չեն պնդել որ դա անհունն ա կամ գիշերային Ջակոնդան:
    [/COLOR]Նորից եմ ասում՝ էստեղ կոնկրետ նկարը կամ կատարողական վարպետությունը կամ վրձնահարվածների անկյունը կապ չունեն: Կարևորը միայն գաղափարն է՝ ս-և-ք-ա-ռ-ա-կ-ու-ս-ի: Եթե ռոլիկով ներկը քսեր կամ պրինտերով տպեր, դրանից գաղափարը չէր փոխվելու: Հենց դրա համար էլ նկարը տեսնելու կարիք չունեմ՝ դրա մասին դատելու համար:
    Ես էլ եմ հակված այդպես կարծելու, բայց պնդելու հիմք չունեմ, ճիշտ այնպես, ինչպես դրա հիմքը չունես դու, բայց դա անում ես: ՈՉ, ԴՈՒ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՊՆԴԵԼ, ԴՈՒ ՉԳԻՏԵՍ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ԵՍ ՉԳԻՏԵՄ:

    Տե՛ս՝ վերևի գրածս: Էսպես թե էնպես՝ կատարյալ սև իր պայմաններում հնարավոր չէր ստանալ: Բայց դա կապ չունի:

    Ինքը նկարել (գծել-ներկել) ա պարզապես սև քառակուսի: Ուրիշ ոչ մի բան: Նկարում, ըստ բնորոշման, ո՛չ աչքի խաբկանք կարող է լինել, ո՛չ էլ թաքնված պատկերներ:

    Անդրե Մորուայի «Վարպետի ծնունդը» կարդացե՞լ ես: Ճարի կարդա, լրիվ էս դեպքն ա նկարագրված: Կամ կարող եմ մի երկու բառով պատմել :
    Շատ բաներ եմ կարդացել, նշածդ չեմ կարդացել, ազատ լինեմ, կճարեմ, կկարդամ: Նորից ու նորից կարդա վերևում գրածներս: Դու ոչ մի հիմք չունես պնդելու այն, ինչ պնդում ես, բայց պնդում ես

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ուրեմն արի նկատենք, որ թեմայում ոչ մեկը չի պնդել որ դա անհունն է կամ գիշերային ջակոնդան, բայց շատերը պնդել են, որ սոսկ քառակուսի ա, չնայած դրա հիմքը չեն ունեցել:

    Ես էլ եմ հակված այդպես կարծելու, բայց պնդելու հիմք չունեմ, ճիշտ այնպես, ինչպես դրա հիմքը չունես դու, բայց դա անում ես: ՈՉ, ԴՈՒ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՊՆԴԵԼ, ԴՈՒ ՉԳԻՏԵՍ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ԵՍ ՉԳԻՏԵՄ:

    Շատ բաներ եմ կարդացել, նշածդ չեմ կարդացել, ազատ լինեմ, կճարեմ, կկարդամ: Նորից ու նորից կարդա վերևում գրածներս: Դու ոչ մի հիմք չունես պնդելու այն, ինչ պնդում ես, բայց պնդում ես

    Չէ՛, Չու՛կ, ես ուղիղ մեկ հիմք ունեմ պնդելու այն, ինչ պնդում եմ, ու դա այս նկարին վերաբերվելիք ընդհանրապես միակ հնարավոր հիմքն է (քանի որ Մալևիչը մեռել է). նկարի վերնագիրն է Սև քառակուսի: Երբ Վան Գոգը նկարը վերնագրում է «Աստղազարդ գիշեր», ես հակված եմ կարծելու, որ նա աստղազարդ գիշեր է նկարել: Երբ դա Վինչին նկարի անունը դնում է «Չեչիլիա Գալերանիի դիմանկարը», սխալ չէ մտածելը, որ նկարում հենց Չեչիլիա Գալերանին է: Իսկ երբ նկարի վերնագիրն է «Սև քառակուսի», մարդ պետք է խիստ ռոմանտիկ կամ էլ յամայկացի () լինի՝ այնտեղ ուրիշ բան տեսնելու համար :
    DIXI
    carpe noctem

  4. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ՛, Չու՛կ, ես ուղիղ մեկ հիմք ունեմ պնդելու այն, ինչ պնդում եմ, ու դա այս նկարին վերաբերվելիք ընդհանրապես միակ հնարավոր հիմքն է (քանի որ Մալևիչը մեռել է). նկարի վերնագիրն է Սև քառակուսի: Երբ Վան Գոգը նկարը վերնագրում է «Աստղազարդ գիշեր», ես հակված եմ կարծելու, որ նա աստղազարդ գիշեր է նկարել: Երբ դա Վինչին նկարի անունը դնում է «Չեչիլիա Գալերանիի դիմանկարը», սխալ չէ մտածելը, որ նկարում հենց Չեչիլիա Գալերանին է: Իսկ երբ նկարի վերնագիրն է «Սև քառակուսի», մարդ պետք է խիստ ռոմանտիկ կամ էլ յամայկացի () լինի՝ այնտեղ ուրիշ բան տեսնելու համար :
    Իբր ի՞նչ ասեցիր
    Հասկանում ես Հայկօ ջան, ասենք Սարյանը որ պապիս նկարել ա, օրինակ, էդ նկարի անունը «Սաղաթել Հարությունյանի դիմանկար» ա, բայց էդ նկարի վրա կան նաև սարեր, դաշտ, եսիմինչեր... բայց նկարի անունը «Սաղաթել Հարությունյանի դիմանկար» ա, ոչ թե «Սաղաթել Հարությունյանի դիմանկարը սարերի, դաշտերի ու եսիմինչերի ֆոնի վրա, ձեռքին էլ ճանճ ա նստել, բայց չի երևում, որտև էդ նկարի վրա ձեռքն ընդհանրապես չի երևում»: Հասկանում ես, սովորաբար ինչ-որ գործ վերնագրելուց վերցվում է այդ գործի ամենաերևացող, կենտրոնական հանգամանքը, ոչ թե ամեն ինչ: Էլ չասած, որ երբեմն գործերին տրվում են վերնագրեր, որոնք գործի հետ կապ չունեն կամ ընդհանրապես կապ չունեն: Նենց որ նկարի «Սև քառակուսի» անունը ՉԻ ԿԱՐՈՂ բավարար հիմք համարվել պնդելու համար, որ այնտեղ ուրիշ բան չկա, ճիշտ այնպես, ինչպես «Չեչիլիա Գալերանիի դիմանկարը» վերնագիրը չի նշանակում, որ Չեչիլիա Գալերանիի ականջից ականջող կախած չի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իբր ի՞նչ ասեցիր
    Հասկանում ես Հայկօ ջան, ասենք Սարյանը որ պապիս նկարել ա, օրինակ, էդ նկարի անունը «Սաղաթել Հարությունյանի դիմանկար» ա, բայց էդ նկարի վրա կան նաև սարեր, դաշտ, եսիմինչեր... բայց նկարի անունը «Սաղաթել Հարությունյանի դիմանկար» ա, ոչ թե «Սաղաթել Հարությունյանի դիմանկարը սարերի, դաշտերի ու եսիմինչերի ֆոնի վրա, ձեռքին էլ ճանճ ա նստել, բայց չի երևում, որտև էդ նկարի վրա ձեռքն ընդհանրապես չի երևում»: Հասկանում ես, սովորաբար ինչ-որ գործ վերնագրելուց վերցվում է այդ գործի ամենաերևացող, կենտրոնական հանգամանքը, ոչ թե ամեն ինչ: Էլ չասած, որ երբեմն գործերին տրվում են վերնագրեր, որոնք գործի հետ կապ չունեն կամ ընդհանրապես կապ չունեն: Նենց որ նկարի «Սև քառակուսի» անունը ՉԻ ԿԱՐՈՂ բավարար հիմք համարվել պնդելու համար, որ այնտեղ ուրիշ բան չկա, ճիշտ այնպես, ինչպես «Չեչիլիա Գալերանիի դիմանկարը» վերնագիրը չի նշանակում, որ Չեչիլիա Գալերանիի ականջից ականջող կախած չի
    Չէ, Չու՛կ, չես համոզում ախր: Վերնագիրն ինձ ավելի շատ հիմք ա տալիս հավատալու, որ դա սև ա ու քառակուսի, քան թե՝ որ կլոր ա, դեղին ա ու նարինջ: Պապիդ դիմանկարիդ առանցքային տարրը հենց պապդ է, ոչ թե սարն ու ճանճը: Սա՝ մեկ: Երկու. ես սար ու դաշտ տեսնում եմ, դրա համար էլ գիտեմ, որ նկարում կան: Իսկ էդ քառակուսու վրա ոչ մի բան չեմ տեսնում, ու չեմ էլ ուզում տեսնել, քանի որ մեկ է՝ գիտեմ, որ նկարիչն ինքն այնտեղ ոչ մի բան չի նկարել (դա վերնագիրն է հուշում), իսկ ցանկացած բան, որ կհաջողացնեմ տեսնել, լինելու է իմ ու միայն իմ երևակայության արդյունքը:

    Հետո. չգիտեմ ում համար՝ ոնց, բայց իմ ցինիկ (դուրըս շատ ա գալիս էդ բառը ) անհատականությանը թվում է, որ Մալևիչը բնավ էլ միտք չի ունեցել ինչ-որ հանելուկ նկարելու: Ուղղակի հասկացել էր, որ այդ պահին ՆՈՐԸ ավելի է գնահատվելու, քան ԼԱՎԸ, դրա համար էլ նկարել է հնարավորինս ամենանոր ու ամենաարտառոց բանը՝ սև քառակուսի: Իսկ մնացածը հանճարեղորեն թողել է քննադատներին:

    Ես երրորդ կուրսում մի բանաստեղծություն գրեցի (ստիպված. դասախոսն էր պահանջել), որտեղ բացարձակապես ոչ մի իմաստ չէի դրել: Անիմաստ լատինատառ բառեր էի շարել իրար հետևից՝ հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն, ինչ-որ նշաններ էի դրել, մի երկու հանգ էի բռնացրել: Հետո դասախոսներից մի քանիսն այդ «գլուխգործոցս» վերլուծեցին ու դիագնոզ դրեցին, որ ես հանճարեղ պոետ եմ, ու լիքը թաքնված իմաստներ գտան էդ տասներկու տողի մեջ: Հիմա ես իմ կայֆավատը հիշում եմ, դրա մասշտաբը համեմատում եմ քննարկվող թեմայի մասշտաբի հետ ու պատկերացնում եմ, թե Մալևի՛չը ոնց է կայֆավատ եղել:
    DIXI
    carpe noctem

  6. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Չու՛կ, չես համոզում ախր: Վերնագիրն ինձ ավելի շատ հիմք ա տալիս հավատալու, որ դա սև ա ու քառակուսի, քան թե՝ որ կլոր ա, դեղին ա ու նարինջ: Պապիդ դիմանկարիդ առանցքային տարրը հենց պապդ է, ոչ թե սարն ու ճանճը: Սա՝ մեկ: Երկու. ես սար ու դաշտ տեսնում եմ, դրա համար էլ գիտեմ, որ նկարում կան: Իսկ էդ քառակուսու վրա ոչ մի բան չեմ տեսնում, ու չեմ էլ ուզում տեսնել, քանի որ մեկ է՝ գիտեմ, որ նկարիչն ինքն այնտեղ ոչ մի բան չի նկարել (դա վերնագիրն է հուշում), իսկ ցանկացած բան, որ կհաջողացնեմ տեսնել, լինելու է իմ ու միայն իմ երևակայության արդյունքը:
    Գիտեմ որ չես համոզվելու, որովհետև նախօրոք վճռված է քո համար հարցը
    Ինչ արած, ընտրությունը քոնն է, տեսակետ ունենալը լավ է:

    Ինչևէ, փորձեմ եզրափակել իմ մասնակցությունը զառամախտին

    Եթե դու լսած լինեիր պապիս նկարի անունը բայց տեսած չլինեիր, կյանքում մտքովդ չէր անցնի, որ հետևում դաշտ ու ծաղիկ կարող ա լինել: Կամ էլ ասենք ՆյուՅորքի հայտնի զույգ շենքերը: Որովհետև վերնագրում էդ մասին չի խոսվում: Անկախ նրանից բացի քառակուսուց էդ նկարում ուրիշ բան կա թե չկա, նկարի առանցքը քառակուսին է, հետևաբար նկարին այլ վերնագիր սպասելը... անիմաստ զբաղմունք կլիներ: Տարբերությունն այն է, որ Սարյանի նկարը նրանցից է, որ դրա ֆոտոն նայելուց էլ կտեսնես այն ամենը, ինչ պատկերել է: Իսկ Մալևիչի նկարը, թեև քիչ հավանական, բայց այսուհանդերձ հնարավորէ, որ բնօրինակում այլ բան էլ կլինի: Դրա հնարավոր պատճառների մասին գրել եմ թեմայում, բազմիցս, էլ չեմ կրկնի:

    Իմ ու ձեր տարբերությունը.
    Ես 95%-ով վստահ եմ, որ այդ նկարում քառակուսուց բացի բան չկա, բայց այն 5%-ի հավանականությունը թողնում եմ, որովհետև մշտապես կարող է լինել մի բան, որ ես չեմ հասկանում, չեմ տեսել, չգիտեմ, չեմ կարող պատկերացնել, որն իմ երևակայությունից վեր է, որ իմ «քառակուսի» տրամաբանությունից վեր է և այլն:

    Դուք վստահ եք 100%-ով, ինչը այլ կողմից նշանակում է անպատրաստություն նորը տեսնելու, չիմացածը իմանալու, անակնկալների սպասելու և այլն:

    Իմ մոտեցումը ստեղծագործողի մոտեցում է, ձերը՝ չոր պրակտիկի:
    Գուցե այսպես ես թեմայից ելնեմ:

    Ձեզ բարի զառամախտություն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ու ձեր տարբերությունը.
    Ես 95%-ով վստահ եմ, որ այդ նկարում քառակուսուց բացի բան չկա, բայց այն 5%-ի հավանականությունը թողնում եմ, որովհետև մշտապես կարող է լինել մի բան, որ ես չեմ հասկանում, չեմ տեսել, չգիտեմ, չեմ կարող պատկերացնել, որն իմ երևակայությունից վեր է, որ իմ «քառակուսի» տրամաբանությունից վեր է և այլն:
    Չուկ, բա էտ 5%-ի համար, արժեր դրա մեջ 12 էջ երանգ, գունային խաղ, թանքված պատկեր, ու էլի եսիմինչ ման գալ:

    Տենց որ նայենք, ուզածդ նկարը կարելի է հիմա ստեղ դնել, ու ենթադրել, որ 5%-ի հավանականություն կա, որ դրա տակ մի բան կա, որը չենք հասկանում:

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Ամեն դեպքում Չուկը ճիշտ ա ասում, ՄԵԶՆԻՑ ՈՉ ՄԵԿԸ նկարի բնօրինակը չի տեսել Ինչքան էլ պնդեք
    Հայկօ, ասում ես "նկարի վրա պատկերված է ոչ այլ ինչ, քան սև քառակուսի"
    Հարց քեզ
    Ի՞նչ գիտես
    Վերջին խմբագրող՝ Chuk: 17.12.2008, 00:23:

  9. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մոդերատորական։ Այս հարաբերականորեն օպիտիմիստական նոտայով էլ թեման փակվում է։
    Ինչպես ասում են, Չուկը հասավ իր մուրազին, դե, Մալևիչը վաղուց էր հասել, դու էլ հասնեք ձեր մուրազին, բայց արդեն այլ թեմաներում։

    Երկնքից երեք խնձոր է ընկնում. մեկը Մալևիչին, որ կարողացավ իր սև կաֆելի կտորով էդքան մեծ աղմուկ բարձրացնել, մեկը Red_Devils–ին, որ Չուկին դիտարկումների լայն դաշտ նվիրեց, մյուսն էլ սև կաֆելի կտորով չհիացողներին, իսկ Չուկին՝ ոչ մի խնձոր, մենակ այ էս պոմիդորից։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կարմիր խնձորիկ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 299
    Վերջինը: 26.03.2019, 09:24
  2. ՀՀ Կարմիր գիրք
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 07.02.2014, 20:36
  3. Կարմիր Գլխարկ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 31.08.2013, 00:29
  4. Կարմիր թե Սև
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 27.05.2010, 16:09
  5. Կարմիր օրագիր
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.05.2010, 23:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •