...գիտեմ թե հիմա ինչ վիճակում ես, թե որքան ես հիմա վազվզում ու որքան անհանգիստ է սիրտդ, ու միգուցե որքան անհարմար պահի ես բացում այս նամակը...
-Հայկ անցած անգամ առաջարկս չընդունեցիր, որովհետև կարծում էիր թե գրեթե հասնում ես...
հիմա կարծում եմ կանգ առնելու պահն է քանի դեռ ուշ չի , խնդրում եմ մտածիր ...
- Հայկ ես ինքս շատ եմ ուզում օգնել քեզ որ ամեն բան ստացվի, բայց չեմ կարող, որքան էլ ցավալի է... ես չեմ կարող օգնել որ հասնես երեզանքիդ, որն արդեն անիրագործելի է , արի օգնիր իմ երազանքն իրագործենք... ես չեմ ուզում մենակ գնալ...
խնրում եմ մի քանի անգամ կարդա նամակը հետո որոշումիդ կսպասեմ... արդեն վերջին անգամ...
Մարիամ»
----------------
-Մարիամ այսօր երազումս սենատոր էի դարձել
-Լու՞րջ
- Հա ու երկրորդ օրն ինձ սպանեցին... տեսնում էի ինչպես էր մայրս լաց լինում, սարսափելի էր...
- Սիրելիս մայրդ հիմա երջանիկ է քեզանով , դու արդեն գտել ես այն երկիրը որ պատմում էր քեզ.. այնպես չէ՞
-Այդպես է, լավ է...որ դու էլ գիտեիր այդ երկրի մասին
---------------
Սենատում խառնաշփոթ է, բոլորը վազվզում են անհասկանալի սարսափի մեջ:
Լուրերը հայտնեցին- սպանվել է նորընտիր սենատորը... պատճառներն անհայտ են
Էջանիշներ