Օրինակով ասեմ որ ավելի հասկանալի լինի, օրինակ տղեն սիրի փողոցայինին, կամ ասենք աղջիկը գողական օրենքներով ապրող տղուն, հետաքրքիրա սիրո հարցում մասնագետների կարծիքը![]()
Օրինակով ասեմ որ ավելի հասկանալի լինի, օրինակ տղեն սիրի փողոցայինին, կամ ասենք աղջիկը գողական օրենքներով ապրող տղուն, հետաքրքիրա սիրո հարցում մասնագետների կարծիքը![]()
Ինձ միշտ թվացել է, թե սերը այն զորեղ ուժն է, որ կարող է ստիպել փոխվել բոլոր նրանց ովքեր հայտնի են իրենց վատ համբավով… անկեղծ ասած մի ծանոթ անձնավորություն կար, որի մասին մտածում էի, որ եթե այդ գողական օրենքներով շարժվող տղան սիրահարվի, ապա անպայման կփոխվի, քանի որ նրա պահվածքի մեղավորը նրա շրջապատն է և այլն… իսկ երբ նա սիրահարվի ու արդեն "ապրի միայն այդ աղջկանով" , ապա նա կամաց-կամաց կկտրվի շրջապատից ու կվերափոխվի… Հետո չգիտեմ, ոնց այդ տղան ինձ սիրահարվեց, ու ես խուսափեցի նրա հետ ապագա շփումներից, նրան թողելով բախտի քմահաճույքին և վերափոխվելու հնարավորություն չտալով…Zevs666-ի խոսքերից
![]()
Իսկ ինքը որպես տղամարդ հետաքրքրում էր քեզ? Եթե տենց կյանքով չապրեր դու կուզենաիր հանդիպեիր նրա հետ?Cassiopeia-ի խոսքերից
Մի գուցե քեզ նա ուղակի դուր չի եկել, ինձ թվումա տենցել եղելա որովհետև մարդը իր բնույթով համարյա միշտ լավատեսա, եթե քեզ շատ դուր գար երևի կպայքարեիր ու նրա ապրած կյանքը քեզ հետ չէր պահի, կմտացեիր որ քեզ սիրումա ուրեմն քիչ քիչ կփոխես նրան. Հակառակ դեպքում կլիներ վախկոտություն ուղակի իմ կարցիքով:
Ավելացվել է 4 րոպե անց
Եթե լիովին անընդունելիա, բայց ուզում ես իրեն տեսնես, հետը շփվես, կարողա անընդունելիա բայց քեզ հետաքրքիրա իրա բնավորությունը, մենակ իրա հետ ես քեզ լավ զգում բայց մի 80 տոկոս գիտես որ վերջը լավ չի լինի, ետ ժամանակ ինչArisol-ի խոսքերից
![]()
Ճիշտ ես, նա ինձ դուր չէր գալիս…Zevs666-ի խոսքերից
Հնարավոր է, ես սիրել եմ այդպես։ Կար մի աղջիկ, որին չէր սիրում ամբողջ թաղը, նրան համարելով կոպիտ, կռվարար ու նույնիսկ փողոցային։ Սակայն նա իրականում այդպիսին չէր։ Չնայած... Չգիտեմ, միգուցե փողոցում նա իրեն կոպիտ ու կռվարար էր պահում, բայց իմ հետ նա աշխարհի ամենաքնքուշ ու նուրբ էկան էր։ Ու չնայած, որ մեր հարաբերությունները, ավաղ, շուտ ավարտվեցին, անկախ իմ ու երևի թե նրա կամքից, ես նրան դեռ երակր էի սիրում...
Սիրել հնարավոր է,բայց ապրել նրա հետ կարծում եմ ոչ: Ամեն մարդ այս կյանքում ձգտում է երջանիկ , հանգիստ կյանքով ապրել: Դրա համար կարելի է անտեսել սերը այս հանգամանքներում,չէ որ ժամանակի ընթացքում սերը,սիրելը վեր է ածվում համակերպման... ապրիր ավելի հանգիստ կյանքով....
________________________
[I]Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական
Եթե ինձ տվյալ մարդու ապրելաձևը դուր չի գալիս, եթե ես այն չեմ հարգում ու եթե ես չեմ կարող ստիպել, որ նա փոխվի, դառնա այնպիսին, ինչպիսին ես կցանկանայի, որ նա լինի, ապա ես դժվար թե համակերպվեմ նրա ապրելաձևին, եթե, իհարկե, նրա ապրելաձևն իմ կողմից լիովին անընդունելի ա:
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Սերը աթարին էլ է կպնում, ցավոք:Zevs666-ի խոսքերից
Հա բայց էլ ուր մնաց մեր ինքնակառավարումը, եթե դիմացինտ փողոցայինա դու հաստատ նրան չես հարգի, թեկուզ շատ լավ բնավորություն ունենա, իսկ որտեղ հարգանք չկա կարողա արդյոք սեր լինի?, եթե հա ուրեմն հաստատ ոչ երկարատև իսկ եթե երկարատև ուրեմն հիմար սիստեմաZ77-ի խոսքերից
![]()
Հարգելի ԶԵՎՍ, ինչպես պետք է քեզ կառավարես, երբ չիմանալով սիրահարվես քո ասած փողոցայինին, հետարքրքիր է?Zevs666-ի խոսքերից
Ես սիրահարվել չեմ ասում սիրել եմ ասում սիրահարվելը պարզա չես կառա նենց անես որ չլինի, բայց այ կարաս պայքարես որ չվերածվի սիրո, կստացվի թե չէ էտ արդեն մարդուցա կախված:Z77-ի խոսքերից
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աղջիկների մեծ մասին դուր են գալիս այսպես կոչված "Bad Boys"-ը (վատ տղաներ)Եվ փաստորեն ստացվում է, որ շատ աղջիկներ են համակերպվում իրենց սիրեցյալի վարած ապրելակերպին: Հակառակ դրան տղաների մեծ մասին դուր են գալիս այսպես կոչված "տան աղջիկները"
, հետևաբար շատ քչերն են սիրահարվում(սիրում), ինչպես դուք ասացիք, փողոցային աղջիկներին:
Ինչ վերաբերվում է ինձ, ես ոչ մի հարցին ծայրահեղորեն փորձում եմ չպատասխանել: Սիրել եմ մի տղայի, ով այդքան ել չէր փայլում իր հեղինակությամբ, սակայն չկարողացա փոխել նրան, և հեռացա նրանից: Թեև համոզված եմ, որ հնարավոր է, մարդիկ միմյանց փոխեն մեծ սիրո առկայության դեպքում:![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Հնարավոր է, բայց հենց սկսում են միասին ապրել, սերը դառնում է տառապանք....![]()
Հնարավորը հնարավոր է, չնայած ես միշտ էլ կարծել եմ, որ յուրաքանչյուր մարդ հենց սիրահարվելուց առաջ, շատ լավ գիտի ում է սիրահարվում և ինչու համար է սիրահարվում: Չհամարձակվեք չհամաձայնել:
Անցնենք առաջ: Ասենք թե արդեն սիրահարվել է: Ակամայից մի դրվագ հիշեցի «Աշնանային ծիրան, բարի լո՛ւյս» ֆիլմից:
Ամուսինը հրավիրված է լինում խաշ ուտելու: Կոստումն է հագնում, օծանելիք փչում, պատրաստվում է էլի:Կինն էլ կողքից.
- Լսի բայց էս խաշի հաշիվ չի, ո՞ւր ես գնում, կարողա սիրուհի ունե՞ս:
- Ասեցի խաշ ուտելու եմ գնում:
- Եթե իրոք խաշ ուտելու ես գնում, ինձ էլ հետդ տար:
- Էն որ ես սիրուհի կարողա ունենամ, էդ ինչ-որ տեղ հասկանալի է, նույնիսկ՝ պարտադիր, բայց որ դու իմ հետ խաշ ուտելու պիտի գաս, ես էդ պահը չհասկացա:![]()
Ի՞նչ եմ ուզում ասել: Այն որ սիրահարվելը հնարավոր է, դա ինչ-որ մի տեղ հասկանալի է, բայց որ այդ մարդու ապրելակերպը քեզ համար ընդունելի չի ու դու գիտակցելով դա, այդ սիրուն ընթացք պետք է տաս, ես էլ էդ պահը չհասկացա:Ամեն մի հեգված վանկ կայծ է առկայծում, բայդ դա չի նշանակում, որ այդ կայծը պետք է կրակ դառնա: «Բնազդը՝ ուշիմություն և ուշիմությունը՝ հանճար»,- կասեր արդեն չեմ հիշում ով:
![]()
Վերջին խմբագրող՝ Մարիաննա: 02.02.2008, 18:41:
Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ