User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: 7-ը դեկտեմբերի 1988թ., 11:41

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    7-ը դեկտեմբերի 1988թ., 11:41

    Այսօր լրանում է աղետալի երկրաշարժի 18-րդ տարելիցը… Բոլորս էլ երեխա ենք եղել այն ժամանակ, սակայն կարծում եմ, որ շատերի հուշերում դեռ ապրում են այն դաժան օրերի պատկերները…
    Ես երրորդ դասարանի աշակերտ էր, դասերս 2-րդ հերթ էին: Նախաճաշում էի, որ դպրոց գնամ… Մեր տան դիմացով երկաթուղու ճանապարհ կա և գնացքի անցնելուց ամեն անգամ մի քանի վայրկյան անպայման տունը ցնցվում է: Ստորգետնյա ցնցումը սկզբում գնացքի տեղ դրեցինք: Բայց սովորականից երկար տևեց այդ "գնացքի ցնցումները": Դուրս եկանք բակ, գնացք չկար, խաղողի թուփը ուժգնորեն ցնցվում էր, իսկ հեռվու հորիզոնում սպիտակ փոշու ամպեր էին… որ իր հետ տարան հազարավոր մարդկանց կյանք ու …

  2. #2
    ... aniko-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2006
    Գրառումներ
    210
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 7-ը դեկտեմբերի 1988թ., 11:41

    այո, այդ օրը պետք է հիշել 7-ը դեկտեմբերի 1988թ
    88-ին 2-րդ դասարանում էի սովորում, Կրուպսկայայաի դպրոցում, դասի էինք նստած, մեր դասարանում մեծ հաշվիչ ուներնք, հին պապական ձևի, դասղեկն ել դրանից օգտվել էր սովորեցնում, մեկ ել տեսանք, որ այդ հաշվիչը ու մեր դասատուն սկսեցին օրորվել, վախեցանք, բայց ընկեր Խաչիկյանը` Նոեմը, մեզ հանգստացրեց, շարունակեցինք դասը... հետո իմացանք որ երկրաշարժ էր եղել, որ բոլորը դպրոցից փախել էին, ու միայն մեր դասարաններ տեղում մնացել, այն էլ այն պատճառով, որ Նոեմը մտածել եր թե իր ճնշումն է տատանվում, ու իր գլուխն է պտտվում..., բայց անցավ ժամանակ ու հասկացանք, որ լավը դա էր, թե չէ եթե դուրս գաինք ու վազեինք փողոց, ավելի վատ բաներ կլիներ

    իսկ երեկ զրուցում էի ընկերուհիներիցս մեկի հետ, երեկ իմացա որ Սպիտակից են իրենք, ու այդ օրը այնտեղ է եղել, փլատակների տակ, չգիտեի ինչ ասեի նրան, ուզում էր այսօր գնալ այնտեղ, ծաղիկներ տաներ գերեզմաններ, իսկ ես նրան համոզում էի չգնալ... էգոիստությունն էր բռնել, թ օրից համերգ պետք է տանք, ուզում էի գար որ պարենք, թորձենք ամեն ինչ,...իսկ այս պահին մտածում եմ որ երեկ սխալ էի, չէ-որ անցիալը ջնջել չի կարելի, պետք է ապրել, բայց նաև հիշել....
    իսկ կյանքը շարունակվում է...

  3. #3
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    41
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 7-ը դեկտեմբերի 1988թ., 11:41

    Շատ աղոտ, բայց ես էլ եմ հիշում այդ դաժան օրը: Իրոք շատ ցավալի էր, երբ նորից հիշում եմ մարմնովս սարսուռ է անցնում:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  4. #4
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 7-ը դեկտեմբերի 1988թ., 11:41

    էհ , ոնց որ ասում են հողը թեթև լինի ...
    բայց այն, որ դա եղել է ոչ բնական երկրաշարժ, արդեն չեմ կասկածում:

  5. #5
    Ծիրանագույն RaMeSsEs-ll-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    44
    Գրառումներ
    74
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 7-ը դեկտեմբերի 1988թ., 11:41

    Երկրաշարժը հիշելիս ակամաից հիշում եմ առաջին ուսուցչուհուս: Երկրաշարժի ժամանակ երկրորդ դասարան էի ու դպրոցում էի էտ պահին: Ուսուցչուհիս բոլորիս հանեց դուրս դասարանաից: Ճիշտ է ես, ու էլի երկու իմ համադասարանցիներ մնացինք փլատակների տակ մի քանի ժամ, բայց մեր դասարանից ոչ մի զոհ չեղավ ուսուցչուհուս շնորհիվ: Իսկ միուս կորպուսում իր 7-րդ դասարանի աղջիկը մնաց փլատակների տակ ու մահացավ... Ես երախտապարտ եմ իմ ուսուցչուհուն, որ հիմա կամ ու, որ կարող եմ գրել այս տողերը:

    1988թ.-ի Դեկտեմբերի 7-ի երկրաշարժը շատ մեծ հետք թողեց ոչ միայն մեզ` ականատեսներիս, այլ ողջ մեր Հայ ազգի հոգեբանության վրա:

    Խորին ակնածանքով խոնարհվում եմ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին...
    Եթե չես կարող սիրել մեկին, ուրեմն սիրիր երկուսին, կամ երեք անց կես...

  6. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 7-ը դեկտեմբերի 1988թ., 11:41

    Տխուր է... Տխուր է այն փաստը, որ այդքան զոհ կարող էր չլիներ, եթե ԽՍՀՄ ում լիներ արտակարգ իրավիճակների համար նախատեսված ջոկատներ ու հնարավորություններ, տխուր է, որ օգնությունն եկավ այդքան ուշ... Պապիկիս քույրը իր երկու երեխաների հետ փլատակների տակ է մնացել, միայն այն պատճառով, որ իրենց գործարանի այն դուռը, որ պիտի բաց լիներ, փակ էր։ Փակ էր իբր գողությունից խուսափելու համար։ Ցավալի է, որ նա մահացել է միայն այն պատճառով, որ օգնույունը եկել է 10 օր հետո միայն ու նրան ընդամենը մեկ օրվա մահացած են գտել... Ցավալի է, որ 18 տարի անց, մենք ունենք աղետի գոտի հասկացություն, որ այս 18 տարվա ընթացքում կարավառությունը այդքան անբաշար գտնվեց, կամ այդքան թքած ունի ժողովրդի վրա... Ցավալի է, որ Գյումրիում այսօր դեռ կան տնակներում «դոմիկներում» ապրող մարդիկ։ Ցավալի է... Որ Գյումրին ծաղկող ու ուրախ քաղաքից վերածվել է անմարդաբնակ ու ամայի քաղաք չհիշացնող տխուր բնակավայրի…

    Խոնարհվում եմ, բոլոր շիրակցիների ու լոռեցիների առջև, որոնք կարողացել են անկախ ամեն ինչից, դուրս գալ վշտից ու շարունակել ապրել։

  7. #7
    После меня могила!!! Tigran Adunts-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Գորիս և Երևան կամ Երևան և Գորիս
    Տարիք
    36
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 7-ը դեկտեմբերի 1988թ., 11:41

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր լրանում է աղետալի երկրաշարժի 18-րդ տարելիցը…
    Կներես, բայց երևի 19-րդ տարելիցը

    Հ.Գ.
    Ես ընդամենը 2 ամսեկան էի, ու ոչ մի բան չեմ հիշում:
    Համատարած խավարի մասին խոսելու փոխարեն փոքրիկ մոմ վառեք!!!

  8. #8
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 7-ը դեկտեմբերի 1988թ., 11:41

    լռություն
    ...

  9. #9
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 7-ը դեկտեմբերի 1988թ., 11:41

    Մեջբերում Belomorkanal-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես, բայց երևի 19-րդ տարելիցը
    Թեման մեկ տարվա վաղեմություն ունի…
    Այսօր, երբ հեռուստացույցով դիտում էի կադրեր 88-ի աղետի արխիվներից, զգացի, որ այդ ցավը բալասան չունի, որ սրա սպին անգամ ցավոտ է

  10. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 7-ը դեկտեմբերի 1988թ., 11:41

    Ինչ եղել է, եղել է: Հիշենք բնության տարերքի բոլոր անմեղ զոհերին:

    Կուզենայի այս օրը առանձնապես իմ խորին շնորհակալությունը հայտնել համայն աշխարհի մարդկությունը անխտիր: Այդ ծանրագույն օրերին մենք մենակ չէինք: Դա մեծ բան էր:

  11. #11
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 7-ը դեկտեմբերի 1988թ., 11:41

    Թող Աստված նրանց հոգին լուսավորի..., թող, որ երբե՛ք և ո՛չ մի ազգ էլ չհամտեսի այդ դառնությունը.........

    10 ամսեկան էի ընդհամենը, նույնիսկ վտանգ կար, որ ես էլ..., բայց բարեբախտաբար ապրում եմ այսօր...

    Է՜ դաժան բան է կյանքը...
    Վերջին խմբագրող՝ Vive L'Armenie: 08.12.2007, 21:02:
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  12. #12
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 7-ը դեկտեմբերի 1988թ., 11:41

    Այո ես ևս իմ խորհին շնորհակալությունն եմ հայտնում նրանց ովքեր այդ ծանր օրհասական պահին մեր կոխկին էին կամ հոգով ու մտքով մեզ հետ։ Ես ինքս ականատեսն եմ այդ ահեղ եր՚կրաշարժի։Բառերով չես նկաագրի այն։Դանթեի նկարագրած դժողքը ընդամենը մանկան պատմվածք է այդ ահավիրքի համեմատ։Մինչև հիմա չեմրող մոռանալ մեր ապած ցավն ու կսկիծը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.12.2007, 23:08: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դեկտեմբերի 8-ին Stryfe խմբի համերգ տիկնիկային թատրոնում
    Հեղինակ՝ MetalFront, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.11.2008, 23:03
  2. Դեկտեմբերի 25 - Հունվարի 6
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 27.12.2007, 13:19
  3. Դեկտեմբերի 8` 3-րդ հանրապետության 1-ին նախագահի 3-րդ հանրահավաքը
    Հեղինակ՝ Che_Guevara, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 25.11.2007, 15:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •