Ըստ ձեզ ի՞նչ է նշանակում լինել հայ։ Որքանո՞վ է ձեզ համար դա կարևոր և ընդհանրապես կարևորություն ունի՞ հայ ազգի գոյությունը
Ըստ ձեզ ի՞նչ է նշանակում լինել հայ։ Որքանո՞վ է ձեզ համար դա կարևոր և ընդհանրապես կարևորություն ունի՞ հայ ազգի գոյությունը
Ինձ համար ոչինչ էլ չի նշանակում: Կարևորը՝ մարդս մարդ լինի: Չնայած մեկ-մեկ ուզում եմ ևրոպացի լինել, որ իմ ուզած երկրներն առանց ավելորդ գլխացավանքի կարողանամ գնալ:![]()
Ինձ համար մեծ նշանակություն ունի,ես շաաատ հպարտ եմ,որ իրավունք ունեմ Հայ կոչվելու։ ՀԱՅԵՐ!!!![]()
Ես էլ... ՀԱՅԵՐ!!!Հովսեփ-ի խոսքերից
![]()
![]()
Չգիտեի, որ հայ կոչվելու համար իրավունք է պետք։Հովսեփ-ի խոսքերից
Կարո՞ղ ես կոնկրետացնել հպարտությանդ պատճառները։
հայ.....մի ժամանակ ես միա այլ ձևի հայրենասեր էի և կարծում էի, թե հայերից են կողմ լավ ազգ չկա ու կյանքում չէի համաձայնվի ուրիշ երկրում ապրել
, բայց ինչքան մեծանում եմ, սկսում եմ հիասթափվել մեր ազգից. բայց նույնիսկ հիմա էլ չեմ ուզենա ուրիշ երկրում ապրել, կամ ուրիշ ազգի ներկայացուցիչ լինել, քանի որ լավն ենք, վատն ենք, սա ենք
![]()
բայց ես բավականին լավատեսորեն եմ նայում մեր երկրի ու մեր ազգի բարգավաճմանը. կարծում եմ մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի ապագայում![]()
դա էլ կանցնի.......(վերջին գրառում 2009թ)
դա էլ անցավ 2018թ
Գիտես Արթուր ջան, հպարտ եմ, օրինակ, նրա համար, որ այժմ մեր մոլորակի վրա գտնվող ազգերից ամենահներից մեկն ենք`այսինքն եղել ենք ու կանք, իսկ եգիպտացիները, բաբելոնցիները, ու էլի շաաատ ազգեր եղել են մեզնից հզոր, մեզնից զարգացած, բայց ու՞ր են հիմա...չկան։ Հպարտ եմ. որ էսքան բարբարոսների շրջապատում ապրելով, շատերի կողմից նվաճված լինելուց հետո, մենք կանք։ Հպարտ եմ, որ աշխարհի գյուտերի որոշ մասի հեղինակը իմ հայրենակիցներն են (օրինակ՝ Ադամյանը`գունաոր հերուստացույցի հեղինակը, կամ դոլլարի գույնի հեղինակը, որի սարքած գույնը կեղծել հնարավոր չէ..., հպարտ եմ, որ մեր շախմատիստները Օլիմպիադայի չեմպիոն դարձան, հպարտ եմ որ Շարլ Ազնավուրի հայրենակիցն եմ...եվ այլն։ Սա թվարկում եմ մի չնչին մասը միայն:Artgeo-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 20.06.2006, 13:22:
հարգելիներս, ես բոլորիցդ վատ պատկերացում չունեմ ինչպիսին է այժմ հայ ժողովուրդը, ու չնայած ամեն ինչի, հպարտ եմ որ հայ եմ, անկեղծ:
ես ծնվել եմ Ռուսաստանում, ու մեծացել եմ այնտեղ, շատ անգամ կարոտով եմ հիշում այդ տարիները, ու ցանկություն է եղել վերադառնալ, բայց երբ հանկարծ ինձ երբևէ ասում էրն (դե հիմա էլ չեն ասում) դու ռուս ես, ես ահավոր բարկանում ու վիրավորվում էի, անգամ կատակի դեպքում:
հուզվում եմ մեր հիմնը լսելիս (դրան էլ հասան, հիմա կփոխեն, պարապ են մնացել), մեր հին ժողովրդական ֆիլմերը դիտելսի, կամ երգերը լսելիս, սիրում եմ մեր պատմությունը , ու սրիում եմ իմ ժողովրդին ՝ բոլոր թերություններով, ու բնականաբար առավելություններով հանդերձ...
համ էլ մի մոռացեք 90-ականները: ես երբ հիշում եմ, միևնույն է, չեմ կարողանում հավատալ, որ դրա միջով անցած ժողովուրդը կարող էր ոտքի կանգնել...ճիշտ է, հիմա էլ ծանր է, շատրը վատ են ապրում, բայց հիմնականում շողովուրդը կարողացավ կյանքի վերադառնալ... ու բնական է, որ այդ ամենը պետք է մարդկանց վրա ազդեր...այդ ծանր տարիների հետևանք է այն, որ մարդիկ փոխվել են ՝ թե բնավորությամբ, թե ցանկություններով, թե ...ամեն ինչով , ու դա բնական է...այնուամենայնիվ, նույն այդ անգլիացին, ճապոնացին, կամ ամերիկացին եթե մեզանից պակասը չի, ապա հստատ լավն էլ չի... իհարկե բոլոր ազգերն էլ ունեն իրենց զզվելի ներկայացուցիչներին... ռուսները մի լավ խոսք ունեն "в семье не без уродов"!
այնպես որ, ես ուրախ եմ որ հայ եմ, ու չեմ պատրերացնում ինձ ուրիշ երկրում ապրելիս...
Վերջին խմբագրող՝ Artgeo: 14.04.2007, 23:37:
ես էնքան ել մեծ տեղ չեմ տալիս ազգ հասկացությանը. Սիրում եմ ու կապնված եմ իմ բնակավայրը, այնտեղ, որտեղ անցել ե իմ մանկությունը...իմ ընկերներին, հատկապես մանկության. Սակայն նույն ձև կլիներ, ետե ես ծնված լինեի Եգիպտոսում, կամ Հնդկաստանում.
ընդհանրապես ասաց, իմ կարծիքով ազգ հասկացությունը արհեստական է. Ինչ ընդհանուր գծեր կան իմ և արդեն 60 տարի ֆրանսիայում ապրող իմ բարեկամի մեջ . Ես չգիտեմ ու չեմ տեսել.
Ինչ վերաբերվում ե Հայաստան կոչվող պետության ազգաբնակչությանը, ապա այստեղ կարելի ե խոսալ հասարակական անկատար կառույցների, անկրթության, հետամնացության մասին. Նաև , որ դեռ չի ձևաորվել կայուն հասարակություն.
Իսկ "հայ" կոչվող մասսան շատ հեղհեղուկ է ու շատ անգամ չի կարելի գտնել 1 կամ 2 ընդհանուր գծեր կամ ընդհանուր նպատակներ անգամ հարևան տներում ապրող երկու անհատների միչև, ուր մնաց ամբողջ պետության կամ աշխարհի մասշտաբով.
Չէ. Ազգը դա արհեստական և շինծու կատեգորիա է
Վերջին խմբագրող՝ Artgeo: 21.06.2006, 00:10:
օօօ, վատ չէր, վատ չէրdvgray-ի խոսքերից
![]()
հատկապես "հայ կոչվող մասսա" ու "հեղհեղուկ" արտահայտոթյունները : Բրավո:
Խոսք չունեմ ասելու...
հ.գ. իսկ քեզ ո՞վ ասաց, որ պետք է ընդհանուր գծեր գտնել աշխարհի մասշտաբով...մեկ էլ, ինչպե՞ս ես դա պատկերացնում... հասկանում ես, "բարձր" բառեր գրելը շատ հեշտ է, բայց դրանց մեջ մեկ մեկ իմաստ էլ պիտի լինի
Վերջին խմբագրող՝ Artgeo: 21.06.2006, 00:01:
Ճիշտ ա` մեկ-մեկkiki-ի խոսքերից
![]()
Վերջին խմբագրող՝ Մելիք: 21.06.2006, 00:34:
դու՞ ինչի ես ծիծաղում տղա ջան...Մելիք-ի խոսքերից
լուրջ թեմա ենք քննարկում վերջապես...
![]()
Լավ սրանից հետո ինձ խելոք կպահեմkiki-ի խոսքերից
Ուրեմն սենց.
Այո,կա այդպիսի մասսա , որ հայ է կոչվում , և այդ մասսան շատ փոփոխական, հեղհեղուկ է, քանի որ դրա անդամների թիվը անընդհատ փոփոխվում է
![]()
![]()
Գիտեք «Ի՞նչ է նշանակում լինել հայ»,կամ «Հպա՞րտ ես որ հայ ես» հարցերի հետ նույն հաջողությամբ կարելի է հարցնել.«Հպա՞րտ ես ,որ մայրդ այսինչ մարդն է»,կամ «ի՞նչ է նշանակում լինել այինչ մարդու տղա»:Ես նման հարցեր քննարկելու մեջ ոչ մի իմաստ չեմ տեսնում:Սիրում եմ մորս ամեն դեպքում և միայն աշխատում եմ որևէ կերպ օգտակար լինել նրան:Նույնը և ժողովրդիս դեպքում:
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Իմ արև թե ավելի պարզ բացատրություն այս պարզ ճշմարտության երբևէ կարդացել եմ:
Հորողբորս տղան լավ մոտիկ ընկերներ ուներ: Մի 5-6 հոգով շատ ուժեղ ընկերություն էին անում, որոնցից մեկի մայրը մարմնավաճառուհի էր: Սակայն փորձեր ու մեկը բան ասեր նրա մոր մասին, ոչ միայն ինքը, այլ նաև ընկերները նրա կողքն էին կանգնում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ