Համեմատությունդ որոշակիորեն տեղին չի, քանի որ կովի կաթի մասին խոսելիս, եթե նկատի ենք ունենում ընդհանրապես կաթը, ոչ թե հենց կովինը, չենք ասում «կովի կաթ», ասում ենք կաթ։ Օրինակ, եթե հարցում բացվելու լիներ. «Սիրու՞մ եք արդյոք կաթ», ինքնին հասկանալի կլիներ, որ խոսքն ընդհանրապես կաթի մասին է, բայց եթե հարցը ձևակերպվեր այսպես. «Սիրու՞մ եք արդյոք կովի կաթ», ապա կենթադրվեր, որ հարցումը բացողին հետաքրքրում է հենց կովի, ոչ թե, ասենք, ոչխարի կաթը։ Պարզ է, որ կաթը կարող է լինել ինչպես կովի, այնպես էլ ոչխարի, այծի և այլն։ Ճիշտ նույն կերպ «ուծյու» բառը կարող է գործածվել ինչպես Գալաթեայի, այնպես էլ ցանկացած այլ մարդու կողմից, բայց երբ հատուկ կոնկրետացվում է՝ Գալաթեայի «ուծյու», ապա պիտի որ հասկանալի լինի, որ խոսքը զուտ էդ բառի նկատմամբ վերաբերմունքի մասին չի։
Մի բան էլ. եթե դու համարում ես, որ այս հարցումն ընդհանրապես «ուծյու» բառի նկատմամբ վերաբերմունքը պարզելու նպատակ ունի, ապա ինչու՞ է քեզ զարմացնում ու տարակուսանքի մեջ գցում նորեկ անդամների մասնակցությունը հարցմանը։ Չէ՞ որ եթե խոսքը զուտ բառի մասին է, ապա նրանք այդ բառն իմանալու համար բնավ կարիք չունեին Ակումբում որոշակի ժամանակ եղած լինելու ու Գալաթեային ճանաչելու։
Էջանիշներ