User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Ցինիզմ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ WhiteSmoke{F}-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Գրառումներ
    152
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ցինիզմ

    Ցինիզմի մասին խոսել ցանականում եմ սկսել իմ ամենասիրելի մեծերից՝ Նիկկոլո Մակիավելլիից: Պատմականորեն նա համարվում է մեծագույն ցինիկ: Նա քաղաքականության հիմք է համարում շահն ու ուժը, և որ քաղաքականության մեջ պետք է հենվել ուժի, այլ ոչ թե բարոյականության վրա: Սակայն վերջինը կարելի է օգտագործել հանուն բարձր նպատակների: Այս ամենը լավ նկարագրված է նրա "The Prince" գլուխգործոցում: Այդտեղից էլ տարածվում է « նպատակն արդարացնում է միջոցները» 21 դարին բնորոշ արտահայտությունը:
    Գոյություն ունի ժամանակակից ցինիզմ տերմինը: Ժամանակակից ցինիզմն անցումն է հույսից ռեալիզմին: Ժամանակակից ցինիկն ապրում է օրից օր, արձակուրդից արձակուրդ, մի խնդրից մյուս խնդիր, մի օրգազմից մյուս օրգազմ: Նա հիմնականում անտարբեր է և շատ պրակտիկ:
    Ներկայացնեմ ցինիզմի հետ տարվող մի քանի զուգահեռներ.
    1. Ցինիզմ և անպարկեշտություն
    Ցինիզմը վատ տրամադրություն տվող հումոր է: / Հերբերթ Ուելս/
    2. Ցինիզմ և դաժանություն
    Ցինիզմը դա միշտ ճշմարտությունն ասելու դաժան տարբերակն է: / Պեր Դանինոս/
    3.Ցինիզմ և մեծամտություն
    Ինձ հերիքում են իմ խնդիրները, ես ժամանակ չունեմ հոգալու այն մասին, որ Աստված բոլորին հավասար մտավոր ունակություններ չի պարգևել: / Դեյլ Կարնեգի/
    4. Ցինիզմ և արդարություն
    Ճշմարտությունը , որքան էլ դաժան լինի ինձ համար միակ ընդունելի տարբերակն է:
    5. Ցինիզմ և անտարբերություն
    Մենք չենք սիրում մարդկանց, ոչ թե այն բանի համար, որ չար են, այլ համարում ենք նրանց չար, քանի որ չենք սիրում: / անհայտ/
    6. Ցինիզմ և տառապանք
    Ցինիզմը փիլիսոփայություն է՝ ստեղծված երկրեյին տառապանքներն հաղթահարելու համար: / Ալեքսանդր Պոպ/
    7. Ցինիզմ և միայնակություն
    Անկախ լինելը շատ մոդայիկ է դարձել: Ապրում ես կյանքդ՝ վերցնելով նրանից բոլոր հաճույքները, առանց որևէ ճնշող պարտականության:

    Վերջապես ի՞նչ է ցինիզմը: Նախանձելի առողջ փիլիսոփայություն, թե՞ դիմակ, որի ետևում թաքցնում ենք մեր նուրբ հոգին: Դա հաճոյախոսություն է, թե՞ հայհոյանք:
    …(W.S.{F})

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    REAL_ist (18.05.2011)

  3. #2
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցինիզմ

    Լավ թեմա ես բացել։ Թեմայիդ +5

    Տանել չեմ կարում ցինիկ մարդկանց։ Ցավում եմ, որ մեր երիտասարդության (տղերքի) մեջ հիմա շատ տարածված է ցինիզմը։
    Ախր մենք էն ժողովուրդն ե՞նք, որ տենց լինենք։ Չեմ կարում հասկանամ, ի՞նչն ա մեր ժողովրդին սենց դարձրել։ Իմ համեստ կարծիքով այլ ազգերի մեջ այս երեւույթն այդքան տարածված չէ (չեմ ասում բոլոր ազգերի)։

    Ու մի օրինաչափություն, որպես կանոն քյառթուները տառապում են ցինիզմով։ Կամ հակառակը` ցինիկները տառապում են քյառթիզմով։

  4. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցինիզմ

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը

    Նախ համաձայն չեմ, որ հենց տղաների շրջանում է տարածված։ Նաև չէի ասի, թե դա զուտ քյարթուական հատկանիշ է, ես նույնիսկ հակառակ պատկեր եմ տեսնում. համենայնդեպս, սեփական դիտարկումներիս համաձայն՝ ցինիզմն իր ամենաբուռն դրսևորումներն է գտնում հենց կիրթ ու քյարթուիզմից կիլոմետրերով հեռու մարդկանց շրջանում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցինիզմ

    Իմ կարծիքով, ցինիզմը ինտելեկտ է պահանջում, այլապես այն վերածվում է սովորական լփռիկության կամ ուղղակի կոպտության: Ցինիզմն ավելի խորն է: Ցինիկ մարդու մեջ միշտ լավ զգացվում է նրա անհատականությունը, խելքը, աշխարհայացքը՝ շաղախված ինքնաստահությամբ, արհամարհանքով, դժվարամարս հումորով և նուրբ դաժանությամբ:

  6. #5
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցինիզմ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ համաձայն չեմ, որ հենց տղաների շրջանում է տարածված։ Նաև չէի ասի, թե դա զուտ քյարթուական հատկանիշ է, ես նույնիսկ հակառակ պատկեր եմ տեսնում. համենայնդեպս, սեփական դիտարկումներիս համաձայն՝ ցինիզմն իր ամենաբուռն դրսևորումներն է գտնում հենց կիրթ ու քյարթուիզմից կիլոմետրերով հեռու մարդկանց շրջանում։
    Ինձ թվում է ցինիկն արդեն իսկ անկիրթ է։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ameli (18.05.2011)

  8. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցինիզմ

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է ցինիկն արդեն իսկ անկիրթ է։
    Եդ դեպքում ենթադրում եմ, որ դու ուղղակի սխալ ես հասկանում էդ բառի իմաստը, որովհետև դա անկրթության հետ բնավ կապ չունի։ Ցինիզմի քո բնորոշումը մի հատ կներկայացնե՞ս։ Ես համարյա համոզվեցի, որ դու էդ բառի տակ լրիվ ուրիշ բան ես հասկանում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #7
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցինիզմ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եդ դեպքում ենթադրում եմ, որ դու ուղղակի սխալ ես հասկանում էդ բառի իմաստը, որովհետև դա անկրթության հետ բնավ կապ չունի։ Ցինիզմի քո բնորոշումը մի հատ կներկայացնե՞ս։ Ես համարյա համոզվեցի, որ դու էդ բառի տակ լրիվ ուրիշ բան ես հասկանում։
    Դե, կասեմ, որ WhiteSmoke{F}-ի գրածը համապատասխանում է իմ պատկերացումներին։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •