User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 21 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Ճգնաժամից ճգնաժամ Հայաստան

  1. #16
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ճգնաժամից ճգնաժամ Հայաստան

    Ահա և սպանությունները
    Հերթական աղմկոտ սպանությունն է տեղի ունեցել Երեւանում: Ընդ որում, արդեն ոչ ոք չի զարմանում նմանատիպ սպանությունների առատությունից, քանի որ իշխանության կրիմինալիզացիան արդեն վաղուց հասել է այն մակարդակի, որ աղմկոտ սպանությունները դարձել են դրա բաղկացուցիչ մասը:

    Նախ, ներկայացնենք պաշտոնական հաղորդագրությունը. «Ապրիլի 28-ին, ժամը 23:15-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի բակում կրակոցներ են հնչել, եւ կա վիրավոր: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 23-ի սահմաններում նշված շենքի բակում անհայտ անձը ինքնաձիգ հրազենից կրակահերթ է արձակել 1966 թվականին ծնված Սամվել Շահվերդյանի վրա, որի հետեւանքով վերջինս գլխի եւ մարմնի տարբեր մասերում ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 9 մմ տրամաչափի 10 պարկուճ եւ 1 գնդակ»:

    Սամվել Շահվերդյանը, նույն ինքը` «Մերգելյանցի Սամվելիկը» կամ «Բարեց Սամոն» Կոմիտասի հայտնի հեղինակություններից էր: 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ բավական «արդյունավետ» աշխատել էր Քոչարյանի, իսկ նույն տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ` հանրապետականների համար:

    2005թ. Արաբկիրի թաղապետի ընտրությունների ժամանակ, մեր տեղեկություններով, լուրջ հակասություններ էին առաջացել Սամվել Շահվերդյանի եւ Արաբկիրի ներկայիս թաղապետ Հովիկ Շահինյանի միջեւ, որոնք այդպես էլ չհաղթահարվեցին: Ըստ էության, նրանք տարբեր խմբավորումների էին պատկանում:

    Մեր աղբյուրները նշում են, որ վերջին շրջանում Սամվել Շահվերդյանը իր շրջապատով համագործակցում էր ԲՀԿ-ի հետ, աջակցում էր այդ ընտրատարածքում առաջադրված ԲՀԿ-ի անդամ Հայրապետ Հայրապետյանին: Իսկ դա շոշափելի աջակցություն կարելի էր համարել, քանզի Ս. Շահվերդյանը մեծ ազդեցություն ուներ հատկապես Մերգելյանի ինստիտուտի շրջանում: Նրան էին պատկանում Մերգելյանի զբոսայգին, ինչպես նաեւ այնտեղի առեւտրական կետերը:

    Այլ աղբյուրներ հաղորդում են, որ Ս. Շահվերդյանի սպանության ականատեսն է եղել վերջինիս հայրը, ով փորձել է մարդասպանին հետապնդել, սակայն ապարդյուն: Մարդասպանը շատ արագ հեռացել է դեպքի վայրից:

    Ի դեպ, իրավապահ մարմինները դեպքի մասին պաշտոնական հաղորդագրություն են տարածել եւ գործ հարուցել միայն երկու օր անց, այն բանից հետո, երբ սպանության մասին «Հ1»-ի եթերից տեղեկացրել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Մեր տեղեկություններով, իշխանությունները ոստիկանությանն ու դատախազությանը կարգադրել են մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը նմանատիպ սպանությունների մասին տեղեկություններ չհաղորդել եւ հնարավորինս ծածուկ պահել:
    www.chi.am

  2. #17
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ճգնաժամից ճգնաժամ Հայաստան

    Ձերբակալություններ - Ծեծ
    Հերթական հաշվեհարդարը
    12:02 Yerevan | 8:02 GMT | Saturday 5 May 2007

    Երեկ, գիշերը հերթական նախընտրական պատահարն է արձանագրվել` դաժան ծեծի է ենթարկվել Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:

    Նա երեկոյան որդու հետ որոշել է ժամանակ անցկացնել Սարյան փողոցի վրա գտնվող «Ստոպ» բարում եւ մի քիչ գինովցած վիճակում իրեն բնորոշ հումոր է արել, թե` «Ինչու չեք Դոդի Գագոյի նկարը փակցրել պատերին` նայենք գեղագիտական հաճույք ստանանք»: Հարեւան սեղաններից մեկի մոտ հավանաբար ԲՀԿ «անդամներ» են եղել, որոնք ծանր են տարել Շահենի հումորը եւ անմիջապես փոխանցել են ում հարկն է: Քիչ անց «դեպքի վայր» են ժամանել մի խումբ հաստավզեր եւ Շահեն Պետրոսյանին կանչել են «ռազբիրատի»` ասելով. «Պատասխան ես տալու ասածիդ համար»: Նա փորձել է խուսափել, խոսակցությունը տեղափոխել «կառուցողական» հուն, վերջապես համոզել, որ «ռազբորկան» հետաձգվի մինչեւ առավոտ, քանի որ որդու եւ նրա ընկերուհու հետ է, սակայն սափրագլուխները շատ մարտական են տրամադրված եղել: Նրանք, հենց որդու աչքի առաջ, Շահեն Պետրոսյանի ձեռքերը ոլորելով, բռնությամբ նստեցրել են «Ջիպը» եւ տարել են դեպի Նորքի զանգվածների կողմը: Մեքենայի մեջ նրան դաժանաբար ծեծել են այնքան` մինչեւ ուշագնաց է եղել: Եվ հավանաբար կսպանեին, եթե դահիճները «շեֆից» հեռախոսով հրահանգ չստանային` «մի սպանեք»: Ապա սափրագլուխները գիտակցությունը կորցրած զոհին գցել են փողոցում ու հեռացել: Բարեբախտաբար` հեռախոսը մնացել է Պետրոսյանի մոտ, եւ նա զանգել, օգնության է կանչել: Երեկ Շահեն Պետրոսյանի ինքնազգացողությունը շատ վատ էր, դեմքն անճանաչելի էր դարձել, աչքերի տակ կապտուկներ ու արյունազեղումներ էին: Եվ հայտնի չէ, թե այս ծեծն ինչ հետեւանք կթողնի նրա առողջականի վրա: Շահեն Պետրոսյանը իրավապահներին չի դիմել, քանի որ կարծում է, որ դա անիմաստ է: Ի դեպ` քրեական գործ հարուցելու համար դա պարտադիր չէ, բավական են մամուլի հրապարակումները:

    Ինչքան հաճախանում են ծեծի, սպանության, ահաբեկման, բռնության դեպքերը, այնքան ավելի հաճախ են իշխանության մեջ գտնվողները` Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ, ինքնագոհ հայտարարություններ անում, որ նախընտրական շրջանը «խաղաղ» է անցնում: Իրականում` «բեսպրեդելը» հասել է կրիտիկական սահմանագծին, որից այն կողմ անկառավարելի վիճակն է, արյունահեղությունը, մասսայական զոհերը: Չկա օր, որ որեւէ բռնարարքի մասին տեղեկություն չստացվի: Իսկ նախընտրական եւ ետընտրական շրջանի ամենալարված օրերը, այդ թվում` բուն քվեարկության օրը դեռ առջեւում են: Այնպես որ, մեզ առջեւում բարդ օրեր են սպասվում եւ առանց այն էլ վախի ու սարսափի մեջ թաղված մեր հասարակությունը կարող է ավելի շատ պարփակվել իր պատյանի մեջ, ավելի շատ մեկուսանալ ու պասիվանալ: Ըստ էության` այս իշխանության ուզածն էլ հենց դա է: Այնպես վախեցնել ու այնքան վախեցնել, որ որեւէ մեկն այլեւս չհանդգնի ասել` «ոչ դոդացմանը»: Այդ պարագայում իշխանությունը պահելու խնդիրը ինքնըստինքյան կլուծվի եւ Ռոբերտին կհաջորդի Սերժը, ապա Սերժին կհաջորդի Ռոբերտը, կամ էլ լավագույն դեպքում` Սեդրակը:

    http://www.zhamanak.com/article/6135/

    Ավելացվել է 44 վայրկյան անց
    Համաձայն մի շարք լրատվամիջոցների հրապարակումների` մայիսի 3-ի երեկոյան, Երեւանի ակումբներից մեկից առեւանգվել եւ ծեծի է ենթարկվել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:

    Հաշվի առնելով դեպքի հասարակական հնչեղությունը եւ ստացված տեղեկատվությունը ճշտելու նպատակով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը հադիպեց Շահեն Պետրոսյանին, հայտնում են օմբուդսմենի գրասենյակից:

    Ըստ Շահեն Պետրոսյանի` լրատվամիջոցների կողմից տարածած տեղեկատվությունը հիմնականում համապատասխանում է իրականությանը: Շահեն Պետրոսյանը հայտնեց, որ ոստիկանությունը 05.05.07-ին. ընդունել է իր հայտարարությունը կատարվածի վերաբերյալ:

    Հանդիպման ընթացքում Շահեն Պետրոսյանը տեղեկացրեց նաեւ այն մասին, որ ճանաչել է իրեն խոշտանգող անձանցից մեկին եւ պատրաստվում է նրա նկարը ներկայացնել ոստիկանություն:

    ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դատապարտում է նման փաստերը եւ կոչ է անում իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր միջոցները մեղավորներին բացահայտելու համար:

    Այսօրինակ դեպքերը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են եւ իրավապահ մարմինների կողմից հետեւողականություն չցուցաբերելը կարող է վախի մթնոլորտ ձեւավորել հասարակության մեջ:

    http://lragir.am/src/index.php?id=1&...1893&firstpg=1

    Ավելացվել է 1 րոպե անց
    Լրատվության ճգնաժամ

    Մայիսի 8-ին հաղորդագրություն է տարածել Նոր Ժամանակներ կուսակցությունը, որը վերաբերում է նախօրեին կուսակցության համամասնական ցուցակի երրորդ համար Գուրգեն Եղիազարյանի մասնակցությամբ հեռուստահաղորդման խափանման մասին:

    «Մայիսի 1-ին Հրազդանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից փորձեր արվեցին խափանել ՆԺԿ հանրահավաքը: Նախապես մշակված եւ իշխանությունների կողմից հրահանգված ծրագիրը տապալվեց Արամ Կարապետյանի ջանքերի եւ հավասարակշռված կեցվածքի շնորհիվ: Այնուհետեւ Հ1-ի ուղիղ եթերում ՆԺԿ նախագահն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի կենսագրության որոշ դրվագներին եւ փաստերով ապացուցեց, որ այդ գործարարը սերտաճել է գործող ղարաբաղյան կլանի հետ:

    Ի պատասխան այս ամենին՝ իշխանությունների անմիջական միջամտությամբ խափանվեց «Կենտրոն» հեռուստաընկերության մայիսի 7-ի «Ուրվագիծ» հաղորդման ուղիղ եթերը, որին նախնական պայմանավորվածության համաձայն՝ պետք է մասնակցեր ՆԺԿ համամասնական ընտրացուցակի երրորդ տեղը զբաղեցնող, Ազգային Անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը», ասված է ՆԺԿ տարածած հաղորդագրության մեջ:

    http://lragir.am/src/index.php?id=1&...1893&firstpg=1
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 08.05.2007, 18:13: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #18
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճգնաժամից ճգնաժամ Հայաստան

    Իշխանությունների մոտ արդեն սովորություն է ձևավորվում ամենաթեժ պահերին շոկային քայլեր անելու, որոնց միջոցով նրանք նախ համոզում են սեփական կողմնակիցներին, որ կարող են մեկ քայլով լռեցնել բոլոր ընդդիմադիր ձայները և ապա վերջիններիս ակնարկում են, որ վաղը կարող է ծեծվողի, ձերբակալվողի, քրեական պատասխանատվության ենթարկվողի դերում լինի նրանցից յուրաքանչյուրը, հետևաբար՝ չարժե ոգևորվել ժողովրդի միտինգային թեև թույլ, բայց այնուամենայնիվ դրսևորվող ակտիվությունից և պետք է հասկանալ՝ դուք գետտոյում եք, որտեղ ազատ քաղաքական ուժ լինել չի կարող. եթե այն ճաղերից այս կողմ է, ուրեմն՝ դա իշխանությունների կամքն է, և պետք է ենթարկվել այդ կամքին ու երկրպագել նրան։

  4. #19
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճգնաժամից ճգնաժամ Հայաստան

    Սոցիալական ճգնաժամի նոր փուլ...

    ԱԺ ընտրությունների քվեարկությունից հետո Հայաստանի ապրանքային շուկայում նկատվող թանկացումները շարունակվում են: Մասնավորապես, ալյուրի թանկացման դինամիկան հաստատուն է, եւ վերջին երկու շաբաթում բարձր որակի ալյուրի 50 կիլոգրամանոց պարկը թանկացել է ավելի քան 1500 դրամով, եւ այժմ այն վաճառվում է 7 հազար 5 հարյուր դրամով: Այս երեւույթն իր հերթին հանգեցրել է հացի եւ մակարոնեղենի արժեքի բարձրացմանը: Ալյուրի գներով պայմանավորված` փռերը ստիպված են կա°մ հացի գինը թանկացնել, կա°մ նվազեցնել քաշը, ինչը, ըստ էության, նույնն է: Բացի այդ, վերջին մեկ շաբաթում թանկացել են նաեւ ձեթի մեծածախ գները` մեկ լիտրը 10-ից 20 դրամով, ինչը մանրածախ խանութներում դեռեւս նկատելի չէ, բայց եթե դինամիկան շարունակվի, ապա մանրածախ գները եւս կթանկանան: Ի դեպ, վաճառողները միայն ենթադրում են, թե ինչու են գները թանկանում: "Թանկացնում են, որ հետ բերեն ընտրություններում բաժանած իրենց փողերը",- սա է գների թանկացման ամենաժողովրդական բացատրությունը:
    http://www.hzh.am/

  5. #20
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճգնաժամից ճգնաժամ

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Թող ԼՂՀ-ի օրհներգը օգտագործեն:
    Բա որ հանկարծ ԱԺ-ում չհավանեն ու որոշեն " ԳԱԶԱՐԸ" սարքե՞լ օհներգ
    Չեմ կարծում, երևի "Կարտոշկեն ու տուկի թելն" ավելի կգերադասեն... Մրցույթ կհայտարարեն ու ...

  6. #21
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ճգնաժամից ճգնաժամ Հայաստան

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Դոլարի կուրսի անկումը շարունակվելու է, մինչև ընտրությունները: Չի բացառվում, որ այն կհասնի 320 դրամի:
    Կանխատեսումներս մի փոքր սխալ էին: Դոլարի կուրսը շարունակում է ընկնել ընտրություններից հետո: Հավանաբար մինչև աշուն: ԿԲ-ի նախագահը շատ հնարավոր է, որ էս մի քանի օրը դուրս գա ու էլի մի բան բլթցնի «տնտեսականորեն հիմնավորելով» ժողովրդի թալանը:

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սիրիական ճգնաժամ
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 14.04.2018, 19:23
  2. Արձակ. Տվիգերն - Բարոյական ճգնաժամ
    Հեղինակ՝ Taurel. . . ., բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 13.12.2017, 14:44
  3. Գրառումներ: 14
    Վերջինը: 01.04.2010, 19:48
  4. Հա՞յք, թե՞ Հայաստան..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.06.2009, 19:17
  5. Ինչ ասել է` իրական ճգնաժամ:)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 20
    Վերջինը: 20.01.2009, 00:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •