Իշխանությունների մոտ արդեն սովորություն է ձևավորվում ամենաթեժ պահերին շոկային քայլեր անելու, որոնց միջոցով նրանք նախ համոզում են սեփական կողմնակիցներին, որ կարող են մեկ քայլով լռեցնել բոլոր ընդդիմադիր ձայները և ապա վերջիններիս ակնարկում են, որ վաղը կարող է ծեծվողի, ձերբակալվողի, քրեական պատասխանատվության ենթարկվողի դերում լինի նրանցից յուրաքանչյուրը, հետևաբար՝ չարժե ոգևորվել ժողովրդի միտինգային թեև թույլ, բայց այնուամենայնիվ դրսևորվող ակտիվությունից և պետք է հասկանալ՝ դուք գետտոյում եք, որտեղ ազատ քաղաքական ուժ լինել չի կարող. եթե այն ճաղերից այս կողմ է, ուրեմն՝ դա իշխանությունների կամքն է, և պետք է ենթարկվել այդ կամքին ու երկրպագել նրան։