Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
Astral ջան երևի տեղյակ չես, որ աստրալայինը նուրբ ոլորտներից ցածրագույնն է համարվում ու հոգևոր զարգացման համար պետք է որ մարդ կարողանա շրջանցել կամ հաղթահարելով անցնել այդ ոլորտը ուր ցածրագույն ցանկություններն ու կրքերն են գերակշռողը ու դառնալ աստրալային ոլորտի մոգ ասել է թե դառնալ ձախ ուղղության կամ պարզ ասած սև մոգ որը ձեռք բերելով հոգևոր ուժ և ունակություն ու իմանալով որոշ գաղտնիքներ կատարում է իր սև գործը մինչ կգա այն ժամանակը երբ էլ չի կարող խուսափել իր Բնության դեմ կատարած սխալների հատուցումից...
Հարգելով կարծիքը՝ այնուամենայնիվ չեմ կարող չասել, որ այնքան էլ տեղին չէ նման հարցերում գրել այն տոնով, կարծես թե դա միակ, ապացուցված ու անհերքելի ճշմարտությունն է։ Ոչ ոք չի կարող հաստատ ասել, թե ինչն է համարվում բարձրագույն, ինչը՝ ցածրագույն, և, առավել ևս, ինչ է մոգությունը և ինչպիսի հատուցման է այն արժանի իր սխալների համար։ Ամեն մեկս ուղղակի կարող ենք արտահայտել մեր չպարտադրող կարծիքը, այն էլ՝ հնարավորինս համեստորեն ու ընթեռնելի։