User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 66 հատից

Թեմա: Մոգություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ մոգերի ինտերնետ կայք!

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Astral ջան երևի տեղյակ չես, որ աստրալայինը նուրբ ոլորտներից ցածրագույնն է համարվում ու հոգևոր զարգացման համար պետք է որ մարդ կարողանա շրջանցել կամ հաղթահարելով անցնել այդ ոլորտը ուր ցածրագույն ցանկություններն ու կրքերն են գերակշռողը ու դառնալ աստրալային ոլորտի մոգ ասել է թե դառնալ ձախ ուղղության կամ պարզ ասած սև մոգ որը ձեռք բերելով հոգևոր ուժ և ունակություն ու իմանալով որոշ գաղտնիքներ կատարում է իր սև գործը մինչ կգա այն ժամանակը երբ էլ չի կարող խուսափել իր Բնության դեմ կատարած սխալների հատուցումից...
    Հարգելով կարծիքը՝ այնուամենայնիվ չեմ կարող չասել, որ այնքան էլ տեղին չէ նման հարցերում գրել այն տոնով, կարծես թե դա միակ, ապացուցված ու անհերքելի ճշմարտությունն է։ Ոչ ոք չի կարող հաստատ ասել, թե ինչն է համարվում բարձրագույն, ինչը՝ ցածրագույն, և, առավել ևս, ինչ է մոգությունը և ինչպիսի հատուցման է այն արժանի իր սխալների համար։ Ամեն մեկս ուղղակի կարող ենք արտահայտել մեր չպարտադրող կարծիքը, այն էլ՝ հնարավորինս համեստորեն ու ընթեռնելի։

  2. #2
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հայ մոգերի ինտերնետ կայք!

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելով կարծիքը՝ այնուամենայնիվ չեմ կարող չասել, որ այնքան էլ տեղին չէ նման հարցերում գրել այն տոնով, կարծես թե դա միակ, ապացուցված ու անհերքելի ճշմարտությունն է։ Ոչ ոք չի կարող հաստատ ասել, թե ինչն է համարվում բարձրագույն, ինչը՝ ցածրագույն, և, առավել ևս, ինչ է մոգությունը և ինչպիսի հատուցման է այն արժանի իր սխալների համար։ Ամեն մեկս ուղղակի կարող ենք արտահայտել մեր չպարտադրող կարծիքը, այն էլ՝ հնարավորինս համեստորեն ու ընթեռնելի։
    Հա, ինչ որ ճիշտ է ճիշտ է՝ ձեռագիրս այնքան էլ լավը չէ, դրա համար գուցե լավ ընթեռնելի չէ կատակը մի կողմ բայց չտեսա իմ անհամեստ գրվածքը, գուցե դա էլ է անհամստության նշան, չգիտեմ համենայն դեպս ամեն դեպքում ես իմ կարծիքն եմ ասում ու հիմա էլ իմ անձի համար չեմ գրում այլ կան բաներ որ ես ճշմարիտ եմ համարում ու կարող եմ դրանց մասին վստահորեն գրել անկախ այն բանից թե դա ում համար ճշմարիտ կլինի ում համար սխալ միևնույն ժամանակ վստահ ասելով այն ինչ ես համարում եմ ճշմարիտ ընդունում ու հարգում եմ բոլորի կարծիքն էլ բայց էլի դա չի նշանակում որ ես պետք է չասեմ այն ինչ ճիշտ եմ համարում և թողնեմ իմ պատկերացմամբ սխալը արագ զարգանա։ Ես պատրաստ եմ ընդունել ցանկացած ճշմարտություն բայց ոչ կեղծ ճշմարտություններ (համենայն դեպս իմ փոքր ունակությունների շրջանակներում այդ ճշմարտությունների ընկալելու առումով գոնե )

    Ինձանից շատ ՝՝Հոգեբանության և փիլիսոփայության բաժնում՝՝ առկա ՝՝Մոգություն ՝՝ թեմայում մոգությանն այդպես երևի ոչ ոք չի պաշտպանել քան ես (մեկ անհամեստություն ևս ivy ջան կամ էլ կարող ես ստուգել ու տեսնել որ ասածս ուղղակի ճշմարտություն է ) բայց երբ խոսքը գնում է կարևոր բանի մասին ու ես կասեի մի ոլորտի, որ ամեն մի սխալ իր հետ կարող է մեծ վտանգ ներկայացնել քանզի քամի անելն, ամպեր խառնելը խաղ ու պար չէ, այլ մարդ գործ ունի տարերքների հետ ու նրանց հունից հանելն չիմացությամբ դժվար է ասել թե ինչ մեծ աղետներով կարող է անդրադառնա- օրինակ ասենք ինչ որ մի տեղ ահռելի քամու առաջացում կամ մեծ տեղումների հետևանքով ջրհեղեղներ, որոնք կարող են նաև մարդկանց կյանքեր խլեն- ու ամեն այդ բանի համար մեղավոր կլինի այն անձնավորությունը, ով որոշել էր փոքրիկ անմեղ երեխայի նման ուղղակի խաղ անել Բնության ահռելի քիմիական լաբորատորիայում ուր անմեղ քիմիական նյութերի կողքին դրված կարող է լինել կյանքի համար վտանգ ներկայացնող մեկ այլ նյութ։ Իմիջիայլով կարելի է ասել բախտդ բերել է, որ չնայած գերազանց ես սովորել մոգերի ինտերնետային դպրոցում (ինչը ինքնին ծիծաղելի է ) համենայն դեպս լավ է գոնե չես ավարտել քանի որ այնտեղից միայն սև մոգություն մարդ կարող է սովորել և ոչ մի դեպքում սպիտակ հիմա կասես այդ կայքի մասին էլ չգիտի ու էլի անհամեստորեն դատողություններ է անում, բայց եթե փոքր ինչ ծանոթ լինեիր այն օրենքներին, որոնց պետք է հետևի ու որոնցով առաջնորդվի սպիտակ մոգ դառնալ ցանկացող անհատը, ապա կտեսնես որ ասածներս ճիշտ է ու ամբողջ անհանգստությունս նրա համար է, որ այս ոլորտին անտեղյակ մարդկիկ չներքաշվեն սխալ ուղղության մեջ ու հետո պարզվի որ սպիտակի տեղը սևն են ընտրել իսկ սա շորի գույնի ընտրություն չէ ցավոք այլ մի հզոր ոլորտ որով մարդ կարող է վնասել ինչպես իր այնպես էլ շատ այլ մարդկանց հոգիների։

    Իսկ Սպիտակ Մոգության հանդեպ իմ դրական վերաբերմունքը կարող եք կարդալ համապատասխան թեմայում և բացի դա եթե կլինեն մարդիկ, որոնք կցանկանան իմանալ թե ինչպես մարդ իր ազատ կամքի շնորհիվ մտքով ու հույզերով կարող է աղետներ առաջացնել, կարող եմ համապատասխան նյութեր տրամադրել, իհարկե եթե այս ամենը հեքիաթ չեք համարում և գիտեք որ մարդն էլ բաղկացած է տարերքներից ու կարող է նաև ազդել տարերքների վրա՝ առաջացնելով աղետներ կամ նաև կանխել դրանք...

    Հ.Գ. կխնդրեի այս բաժնի մոդերատորին եթե ճիշտ համարի թեման միացնի ՝՝Մոգություն ՝՝ թեմայի հետ
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •