User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Սերը որպես հիվանդություն

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սերը որպես հիվանդություն

    Չգիտեի, թե որ բաժնում պետք է այս թեման բացել: Ամեն դեպքում, քանի որ ես ուզում եմ, որ այն բժշկական ուղգվածություն ստանա, հենց այստեղ էլ բացում եմ:

    Ավստրիացի գիտնականները բազմաթիվ հետազոտություններից հետո եկել են այն եզրակացությանը, որ սերը հոգեկան հիվանդություն է: Ուսումնասիրելով սիրող մարդկանց ուղեղի կեղևը, հայտնաբերել են, որ կեղևում գոյանում են նեյրոնային կապեր, որոնք առաջացնում են խիստ հույզեր և ապրումներ: Պարզել են նաև, որ սերը ավելի ուժեղ է լինում բաժանված ժամանակ, երբ սիրողը հեռու է իր ընտրյալից: Ցավոք նրանք եկել են նաև այն ենթադրությանը, որ դա ժամանակավոր բնույթ ունի և ՀԱՎԵՐԺ ՍԵՐ հասկացությունը ըստ ավստրիացի գիտնականների սխալ է:
    Սերը դրական զգացմունք է, բայց հաճախ նրա կորստից կամ սիրած էակին չհասնելու հետևանքով, սիրող մարդը ընդունակ է հիմարություններ անել, ընդհուպ մինչև ինքնասպանություն:
    http://www.sirt.am

    Ճիշտն ասած, ես այս մասին վաղուց էի լսել, բայց մի քիչ ուրիշ կերպ էր ձևակերպված: Մոտավորապես ասվում էր, որ սիրահարվածների ու հոգեկան հիվանդների արյան մեջ մեծ քանակությամբ մի նյութ են հայտնաբերել, և սիրելուց մինչև հոգեկան հիվանդություն ընդամենը մեկ քայլ է: Այսինքն, սերը հոգեկան հիվանդություն չէ:
    Ես ավելի շատ դրա կողմնակիցն եմ: Բայց ու՞ր է գնում ժամանակակից բժշկությունը: Շուտով կապացուցեն, որ սերը ժառանգական հիվանդություն է, իսկ հետո արդեն՝ ինֆեկցիոն: Այնպես որ, ստիպված կլինենք սիրահարվածներից հեռու մնալ, որ չվարակվենք:
    Ի դեպ, ուզում եմ հասկանալ, թե ինչ նյութ մասին է խոսքը: Այն ժամանակ ես դեռ դպրոցական էի և ուշադրություն չէի դարձրել, իսկ հիմա շատ է հետաքրքրում: Երևի դոֆամինն է, բայց հաստատ չգիտեմ... Հոգեբուժության մեջ հենց դա է շատ բարդ. որոշել առողջի ու հիվանդի միջև ընկած սահմանագիծը:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.07.2013), Jarre (26.07.2013)

  3. #2
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը որպես հիվանդություն

    Էդ բժիշկները երևի սիրահարված են եղել կամ ավելի լուրջ հիվանդություն են ունեցել, եթե տենց բան են ասել: Երևի որ տենց խորանան, մարդու բոլոր զգացմունքներն էլ հիվանդություն կհանեն:

  4. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը որպես հիվանդություն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ավստրիացի գիտնականները բազմաթիվ հետազոտություններից հետո եկել են այն եզրակացությանը, որ սերը հոգեկան հիվանդություն է: Ուսումնասիրելով սիրող մարդկանց ուղեղի կեղևը, հայտնաբերել են, որ կեղևում գոյանում են նեյրոնային կապեր, որոնք առաջացնում են խիստ հույզեր և ապրումներ:
    Հետո՞ ինչ: Կարելի է ենթադրել, որ բոլոր տեսակի հույզերն ու ապրումներն էլ հոգեկան հիվանդության նշան են: Եթե այդպես լիներ, ուրեմն ցանկացած քիչ թե շատ զգացմունքներ ունեցող մարդ՝ անկախ նրանից, թե դա ինչ զգացմունք է, հոգեկան գիվանդ է: Իսկ առանց զգացմունքի մարդ, կարծեմ, չի լինում, որովհետև դա արդեն ռոբոտ կլիներ, ոչ թե մարդ:
    Պարզել են նաև, որ սերը ավելի ուժեղ է լինում բաժանված ժամանակ, երբ սիրողը հեռու է իր ընտրյալից:
    Կարծում եմ, որ այդ գիտնականների վիճակը լուրջ է, եթե դա նոր են «հայտնաբերել», և եթե կարծում են, թե իրենք են հայտնաբերել: Ո՞վ չգիտի, որ իսկական սիրո դեպքում հենց այդպես էլ լինում է: Ցանկացած սիրահարված կամ սիրող մարդ կհաստատի դա, և դրա համար ավստրիացի գիտնականների հայտնագործության կարիքը, կարծում եմ, բոլորովին չկա:
    Սերը դրական զգացմունք է, բայց հաճախ նրա կորստից կամ սիրած էակին չհասնելու հետևանքով, սիրող մարդը ընդունակ է հիմարություններ անել, ընդհուպ մինչև ինքնասպանություն:
    http://www.sirt.am
    Մի՞թե ուրիշ որևէ անհաջողության դեպքում կամ որևէ այլ ուժեղ ցանկություն իրականացնել չկարողանալու դեպքում շատ մարդիկ նույն կերպ չէին վարվի: Կարծում եմ, որ դա արդեն կախված է մարդու հոգեկան հավասարակշռության աստիճանից:

    Ճիշտն ասած, ես այս մասին վաղուց էի լսել, բայց մի քիչ ուրիշ կերպ էր ձևակերպված: Մոտավորապես ասվում էր, որ սիրահարվածների ու հոգեկան հիվանդների արյան մեջ մեծ քանակությամբ մի նյութ են հայտնաբերել, և սիրելուց մինչև հոգեկան հիվանդություն ընդամենը մեկ քայլ է: Այսինքն, սերը հոգեկան հիվանդություն չէ:
    Ես ավելի շատ դրա կողմնակիցն եմ: Բայց ու՞ր է գնում ժամանակակից բժշկությունը:
    Ես էլ եմ այդպես կարծում: Իսկ թե ուր է գնում ժամանակակից բժշկությունը՝ այդ մասին ավելի լավ է լռենք...
    Շուտով կապացուցեն, որ սերը ժառանգական հիվանդություն է, իսկ հետո արդեն՝ ինֆեկցիոն: Այնպես որ, ստիպված կլինենք սիրահարվածներից հեռու մնալ, որ չվարակվենք:
    Ի դեպ, ուզում եմ հասկանալ, թե ինչ նյութ մասին է խոսքը: Այն ժամանակ ես դեռ դպրոցական էի և ուշադրություն չէի դարձրել, իսկ հիմա շատ է հետաքրքրում: Երևի դոֆամինն է, բայց հաստատ չգիտեմ... Հոգեբուժության մեջ հենց դա է շատ բարդ. որոշել առողջի ու հիվանդի միջև ընկած սահմանագիծը:
    Դրա համար երևի նախ պետք է պարզել ու հստակեցնել, թե հոգեբույժներն ինչ են հասկանում՝ հոգեկան հիվանդություն ասելով: Եվ արդյո՞ք այն, ինչ մինչև հիմա շատ հոգեբույժների կողմից համարվել է հոգեկան հիվանդություն, իսկապես հիվանդություն է, թե՞ պարզապես իրեն դեռևս անհայտ կամ իրենց գիտակցությանն անհասանելի հոգեվիճակ: Դա շատ լուրջ հարց է, որի լուծված չլինելու պատճառով դարեր շարունակ շատ հանճարեղ մարդիկ են տուժել: Ցավոք, ոչ ստանդարտ մտածելակերպն ու գիտակցության մակարդակը հաճախ են վայ-հոգեբույժների կողմից ախտորոշվել որպես հոգեկան խանգարում կամ հիվանդություն, որի հետևանքով առողջ ու խելացի շատ մարդիկ հայտնվել են հոգեբուժարանում, և շատ հաճախ այնտեղ «բուժում» ստանալուց ժամանակի ընթացքում իսկապես հոգեկան հիվանդներ են դարձել...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.07.2006, 18:02:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #4
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը որպես հիվանդություն

    Սերը իրոք հիվանդություն է, երբ կա բան, որ քո կարծիքով դու ոչ ոքի թույլ չես տա, բայց նա... դու չես կարող արգելել նրան ոչինչ... դու անջատվում ես ու կամաց-կամաց քնում... իսկ նա անում ու ասում է այն ինչ ուզում է, քանի որ դու այլևս ի վիճակի չես նրան հակասելու ... ի վիճակի չես պայքարելու ... անջատվում ես... ինչ-որ անհանգիստ ցուրտ ես զգում ... ոտքերդ ու ձեռքերդ կծկվում են դու մի տեսակ ուրախ ես, բայց քիչ է մնում՝ անզուսպ լաց լինես իր ՍԻՐԱԾ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԸ չկերած կամ մինչև վերջ չվայելած մանկան նման... քիչ է մնում՝ վեր կենաս գնաս, բայց այդ հիվանդությունը քեզ պահում է, քիչ է մնում՝ ասես՝ չեմ գա, բայց ինչ-որ բան քեզ ստիպում է գնալ ու վերջապես քիչ է մնում՝ ասես՝ ատում եմ, բայց ինչ-որ բան ստիպում է ՍԻՐԵԼ

  6. #5
    Լիարժեք անդամ GEV85-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը որպես հիվանդություն

    Սերը դա հիվանդություն չէ, այլ հիվանդությունները հաղթահարելու միջոց շնորհված Աստծո կողմից

  7. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը որպես հիվանդություն

    Սերը հիվանդություն է: Բուժում չկա: Որոշ դեղերով կարելի է ախտանիշները մեղմացնել:

  8. #7
    Լիարժեք անդամ GEV85-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը որպես հիվանդություն

    Սերը իմ կարծիքով հիվանդության դեմ ամենափորձված դեղամիջոցն է, երբևէ տեսել եք, որ լուրջ սիրահարված մարդը հիվանդանա օրինակ գրիպով, սա ասում եմ մասնագիտական փորձից ելնելով

  9. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը որպես հիվանդություն

    Ավելի ճիշտ, սերը ոչ թե հիվանդություն է, այլ կարող է լուրջ վնասներ հասցնել առողջությանը

    Սերը իմ կարծիքով հիվանդության դեմ ամենափորձված դեղամիջոցն է, երբևէ տեսել եք, որ լուրջ սիրահարված մարդը հիվանդանա օրինակ գրիպով, սա ասում եմ մասնագիտական փորձից ելնելով
    Հույս ունեմ, որ առողջությանս հետ կապված խնդիրները ոչ թե սիրո, այլ կլիմայի փոփոխության հետևանք են

  10. #9
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը որպես հիվանդություն

    ժողովուրդ, մտքովս մի բան անցավ ... ասում եք սերը հիվանդություն չի, իսկ միգուցե որոշ դեպքերում կարելի՞ է այն այնուամենայնիվ հիվանդություն անվանել...
    հիմա բացատրեմ , այ երբ սերը փոխադարձ է, բոլորը ուրախ են, երջանիկ, առողջ , համենայն դեպս այդ առումով...բայց երբ անփոխադարձ է, ապա դա մարդուն տանջում է, նա վատ է իրեն զգում, ինչ-որ տեղ թերի է անև հոգեկան առումով, արդյոք կերելի՞ է այս դեպքում այդ վիճակը հիվանդագին անվանել ...

  11. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը որպես հիվանդություն

    Ժողովու՛րդ, խնդրում եմ ուշադիր եղեք: Այս թեման բացվել է, որ բժշկական տեսանկյունից քննարկվի սիրո՝ հիվանդություն լինել-չլինելը, ոչ թե կարծիքներ հնչեն այն մասին, թե ինչ է սերը, ինչ փոփոխություններ ընդհանրապես կարող է առաջացնել: Եթե որոշ գիտական փաստեր գիտեք, ապա հրապարակեք այստեղ:

  12. #11
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    493
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը որպես հիվանդություն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ժողովու՛րդ, խնդրում եմ ուշադիր եղեք: Այս թեման բացվել է, որ բժշկական տեսանկյունից քննարկվի սիրո՝ հիվանդություն լինել-չլինելը, ոչ թե կարծիքներ հնչեն այն մասին, թե ինչ է սերը, ինչ փոփոխություններ ընդհանրապես կարող է առաջացնել: Եթե որոշ գիտական փաստեր գիտեք, ապա հրապարակեք այստեղ:

    լսել եմ, որ սերը ավելի վառ է արտահայտվաց եվ դրանով «տառապում են» հոգեկան սհեղումներով մարդիկ, այսինքն ըստ երևույթի սերը հոգեկան հիվանդությունների շարքին է դասվում

    Ավելացվել է 1 րոպե անց
    Կամել այսպես
    սերը դա վերջին մանկական հիվանդությունն է, որը մնում է մարդու ողջ կյանքում...
    ...ներկերս վերջացել են...

  13. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը որպես հիվանդություն

    Ես հիմնավորումներ եմ ուզում: Հայտնի է, որ սերը պարզ դրական հույզ է: Հույզերն ընդհանրապես կարող են հոգեկան հիվանդությունների ախտանիշներ լինել, բայց հիվանդություն՝ չեմ կարծում (եթե սխալ եմ ասում, համապատասխան հիմնավորում տվեք): Համենայնդեպս, ես ոչ մի տեղ չեմ հանդիպել որ սերը միայն սեր լինելով կարող է հոգեկան հիվանդության ախտանիշ լինել, մինչդեռ երբ այն ի հայտ է գալիս անտարբերության հետ երկարատև երկարժեք հույզի տեսքով (երկարժեքն այն է, երբ երկու հակադիր հույզեր ի հայտ են գալիս միաժամանակ), առանց երկմտելու կարելի է խոսել հոգեկան հիվանդության, մասնավորապես՝ շիզոֆրենիայի մասին:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (15.07.2010)

  15. #13
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սերը որպես հիվանդություն

    Շատ վատ հիվանդություն ա: Հերիք չի՝ վարակիչ ա, մի հատ էլ որոշակի անցանկալի հետևանք ա ունենում՝ փոքր ու տակն անող տեսքով: Նաև՝ բեսամթ ծախսի տակ գցող հիվանդություն ա:
    DIXI
    carpe noctem

  16. #14
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերը որպես հիվանդություն

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, ուզում եմ հասկանալ, թե ինչ նյութ մասին է խոսքը: Այն ժամանակ ես դեռ դպրոցական էի և ուշադրություն չէի դարձրել, իսկ հիմա շատ է հետաքրքրում: Երևի դոֆամինն է, բայց հաստատ չգիտեմ...
    Կարծում եմ՝ էնդորֆիններ են:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (15.07.2010)

  18. #15
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    40
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերը որպես հիվանդություն

    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ՝ էնդորֆիններ են:
    Էդ երջանկության հորմոնը չի՞։ Էն որ շոկոլադի մեջ էլ կա ու որ պարապելուց էլ ա առաջանում… Չէ, դա դժվար լինի
    И скучно и грустно, и некому руку подать...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 413
    Վերջինը: 09.09.2023, 12:19
  2. Աչքի հիվանդություն Աստիգմատիզմ
    Հեղինակ՝ Txa, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 21.09.2012, 14:30
  3. Համակարգիչը որպես հիվանդություն
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 16.07.2010, 22:17
  4. Համակարգչային հիվանդություն!!!!!!!!
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.11.2009, 16:42
  5. Ինչ անել եթե ընկերդ սերը ըմբռնում է որպես սեքս?
    Հեղինակ՝ Արմին, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 46
    Վերջինը: 19.08.2008, 13:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •