Պատահաբար գտնելով այս թեման, որոշեցի գրառում անել:
Ինձ թվում է, թե սերը հիվանդություն է, որը իրենք իրենց ներշնչել են մարդիկ: Հետո էլ էնքան շատ է խոսվում սիրո մասին: Երգերի, կինոների, ինչ-ինչ հաղորդումների երևի 70% սիրո մասին է: Եվ ըստ իս՝ «իսկական սեր» կոչվող երևույթը չի կարող իրականություն լինել: «Իսկական սիրուն» հավատալն էլ, իմ կարծիքով գալիս է նրանից, որ մարդը միշտ ձգտում է դեպի ինչ-որ անհասանելին:
Կա միայն համակրանք, որը միավորում է երկու մարդկանց: Իսկ մարդկանց գովերգած սերը չկա, գոյություն չունի, ինչքան էլ դրա մասին գրքեր գրեն և ֆիլմեր ու հաղորդումներ նկարահանեն:
Էջանիշներ