Սերը իրոք հիվանդություն է, երբ կա բան, որ քո կարծիքով դու ոչ ոքի թույլ չես տա, բայց նա... դու չես կարող արգելել նրան ոչինչ... դու անջատվում ես ու կամաց-կամաց քնում... իսկ նա անում ու ասում է այն ինչ ուզում է, քանի որ դու այլևս ի վիճակի չես նրան հակասելու ... ի վիճակի չես պայքարելու ... անջատվում ես... ինչ-որ անհանգիստ ցուրտ ես զգում ... ոտքերդ ու ձեռքերդ կծկվում են դու մի տեսակ ուրախ ես, բայց քիչ է մնում՝ անզուսպ լաց լինես իր ՍԻՐԱԾ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԸ չկերած կամ մինչև վերջ չվայելած մանկան նման... քիչ է մնում՝ վեր կենաս գնաս, բայց այդ հիվանդությունը քեզ պահում է, քիչ է մնում՝ ասես՝ չեմ գա, բայց ինչ-որ բան քեզ ստիպում է գնալ ու վերջապես քիչ է մնում՝ ասես՝ ատում եմ, բայց ինչ-որ բան ստիպում է ՍԻՐԵԼ