Ես հիմնավորումներ եմ ուզում: Հայտնի է, որ սերը պարզ դրական հույզ է: Հույզերն ընդհանրապես կարող են հոգեկան հիվանդությունների ախտանիշներ լինել, բայց հիվանդություն՝ չեմ կարծում (եթե սխալ եմ ասում, համապատասխան հիմնավորում տվեք): Համենայնդեպս, ես ոչ մի տեղ չեմ հանդիպել որ սերը միայն սեր լինելով կարող է հոգեկան հիվանդության ախտանիշ լինել, մինչդեռ երբ այն ի հայտ է գալիս անտարբերության հետ երկարատև երկարժեք հույզի տեսքով (երկարժեքն այն է, երբ երկու հակադիր հույզեր ի հայտ են գալիս միաժամանակ), առանց երկմտելու կարելի է խոսել հոգեկան հիվանդության, մասնավորապես՝ շիզոֆրենիայի մասին:
Էջանիշներ