Պրոբլեմը գուցե և շատ կապված չի ծրագրավորման հետ, բայց քանի որ այս MSDN պետք է որ միայն ծրագրավորողները օգտագործելուց լինեն՝ թեման բացում եմ այս բաժնում:
Խնդիրը հետևյալն է:
Մոտ 1.5 ամիս առաջ տեղադրեցի Visual Studio 2008 version 9.0 և առանձին MSDN 2008 9.0, ռուսերեն:
Տեղադրեցի և տանը, և աշխատավայրում: Ամեն ինչ նորմալ աշխատում էր:
3 օր առաջ տանը փորձեցի MSDN -ին դիմել ու տարօրինակ Microsoft Document Explorer cannot be shown ms-help://MS.MSDNQTR.v90.ru is invalid տեքստով պատուհան ա բացվում: Բայց աշխատավայրում ամեն ինչ նորմալ աշխատում ա:
Ինրետնետում քրքրեցի ու 2 բան կարողացա պարզել: Նախ Microsoft -ի սայթում լօլօ են կարդում, ու խնրի լուծումը չեն տալիս, մի քանի ձևով repair եմ արել, օգուտ չկա: Երկրորդ ու տարօրինակ կարծիքը են էր, որ նոր կոմպյուտերների հետ ա տենց խնդիր առաջանում, բայց միակ նորացումը տան կոմպյուտերի վիդեոքարտի նորացումն էր: Առաջ 7300 GT էր , հիմա 9600GT եմ տեղադրել: Չեմ մտածում, որ վիդեոքարտը կարա ֆայլի վրա ազդի: Համ էլ աշխատանքային համակարգիչս էլ փափախով քուրդ չի, էլի նոր համակարգիչ ա:
Աշխատավայրի MSDN -ը տեղադրված վիճակով, իրա փասա-փուսով հավաքել ու լցրել եմ տան MSDN -ի մեջ, էլի օգուտ չկա:
Նշեմ, որ մի ամիս առաջվա backup-ը ունեի, դրեցի ու էդ backup-ը բացեցի, վիդեոքարտի դայվերն էլ հետը դուրս եկավ, ու էլի չօգնեց, նորից հետ տվեցի:
Կարճ ասած խնդրում եմ օգնեք, էլ չգիտեմ ինչ անեմ:
Էջանիշներ