Ճլփ ճլփ
Հետաքրքիր է մարդը կարող է ապրել գորտի նման
Թքած թե չի կարող
Ուզում եմ նայել աչքերիդ մեջ ու շշնջալ, որ չեմ սիրում
Թքած, թե հիստերիա չես սկսի
Մարդը կարող է ապրել ում պես ուզես
Թքած թե չի կարող ապրել մարդավարի
Տեսնես վրացերեն ոնց կլինի թքած
Չմոռանամ տանը նայել բառարանին
Ասում են գորտը հեքիաթներում դառնում է սիրուն աղջիկ
Քո փոխարեն գորտին եմ համբուրելու
Թքած թե սառը ու զզվելի չի…
Քո նման:
Ճիշտ ես, վրացերեն այդպես էլ չսովորեցի
Թքած
Փորձել ես թուքդ արտամղել ատամներիդ արանքից
Ճստ
Վայ ես թքեցի էն նույ գորտի վրա
Թքած
Մեկ է հեքիաթում չենք ապրում հիմա


Մեջբերել
: Լավն էր, թքած, որ մեր գրաքննադատները հիմա բառերից ու ձևից են կպնելու: Ապրես
Մի խոսքով՝ թքած ամեն ինչի վրա, հետաքրքիր կարդացվեց։ 
Գուցե ոմանց թվացել է, թե ծաղրում եմ, բայց էդպես չի։
Ես նկատի ունեի, որ չնայած որոշ թերություններին, որոնց մասին նշել եմ, այնուամենայնիվ, իմ կարծիքով, հաջողված է, քանի որ պատկերավոր է ու որոշակի զգացողություններ է առաջացնում։

հատկապես ֆորմատը.. ու էն, որ դու գրում ես, առանց մտածելու կարծիքների մասին 
Էջանիշներ