User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Բարի Ձմեռ պապ

  1. #1
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բարի Ձմեռ պապ

    Հասարակական նախաձեռնությունը, որի մասին ցանկանում ենք հայտնել Ձեզ, կոչվում է «Բարի Ձմեռ պապ»: Սկզբում այն կրում էր մի քանի անապահով ու որբ երեխաների բնակարաններ Ձմեռ պապ ուղարկելու գաղափարի բնույթ: Այդ մասին ես ու ընկերս հայտնեցինք մեր ընկերներին, մեր ընկերներն իրենց ծանոթներին, արդյունքում այն դարձավ մի խոշոր բարեգործական ակցիա:

    Հայտարարություն տարածեցինք Սիսիան քաղաքում, որ փոքրիկները կարող են նամակ գրել Ձմեռ պապուն եւ այն ուղարկել «Բարի Ձմեռ պապ« հասարակական նախաձեռնության գրասենյակ (ք. Սիսիան, Շիրվանզադե 2/14): Արդյունքն անսպասելի էր. ստացվեցին 2000-ից ավելի նամակներ, եւ նամակների անսպառ հոսքը դեռեւս շարունակվում է:

    Նամակներով հազարավոր երեխաներ Ձմեռ պապին են ուղղում իրենց բարեմաղթանքներն ու նվիրական երազանքները: Նրանց սրտաճմլիկ խոսքերը մեզ համար դարձան պարտավորեցնող եւ որպես բարոյական պարտք ընդունեցինք հնարավորինս բավարարել փոքրիկների ցանկությունները:

    ՀՀ Սոցիալական ապահովության հիմնադրամի Սիսիանի տարածքային կենտրոնի տնօրենն իմանալով այդ ակցիայի մասին, մեզ խնդրեց հատկապես այցելել տարածաշրջանի երկկողմանի եւ միակողմանի ծնողազուրկ երեխաների բնակարաններ:

    Ակցիան իրենից ներկայացնում է հետեւյալը
    .

    Մեր կողմից պատրաստվել են 15 Ձմեռ պապեր եւ Ձյունանուշեր, որոնք դեկտեմբերի 25-ից 31-ը անակնկալ այցելություններ են կատարելու նամակագիրների, ինչպես նաեւ ծնողազուրկ երեխաների բնակարաններ եւ հանձնելու են նվերներ: Իսկ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը, 5 սայլակներ` լծված ձիերին եւ զարդարված ամանորյա շուքով, շրջելու են քաղաքի փողոցներով, որոնց մեջ նստած Ձմեռ պապերը, Ձյունանուշերը եւ անտառային կենդանիների շորեր հագած երեխաները, ողջունելու են բնակչությանը եւ բաժանելու փոքրիկ նվերներ:

    Մեր կողմից ստեղծվել է նվիրատվական ֆոնդ, հաշվեհամարներ, որոնց վրա կարող են ուղարկվել բարեգործական միջոցները: Դրանք ծառայելու են միայն «Բարի Ձմեռ պապի» նպատակներին եւ կայքում հաշվետվություն է ներկայացվելու գործունեության եւ գումարների բաշխվածության վերաբերյալ:

    Հարգարժան ակումբցիներ, հուսով ենք Ձեզ նույնպես հաճելի կլինի միանալ մեր նախաձեռնությանը եւ դառնալ Ձմեռ պապ փոքրիկների համար:


    Այսօր չկոտրենք երեխաների սիրտը եւ անկատար չթողնենք նրանց նվիրական երազանքները, վաղն այն կարող է թանկ արժենալ հասարակության համար:

  2. #2
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարի Ձմեռ պապ

    Իսկ գումարը ինչպես պիտի փոխանցե՞նք, հաշվեհամարները չեն նշվու՞մ....
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  3. #3
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարի Ձմեռ պապ

    Կանխիկ նվիրատվություններն ընդունվում են միայն ՙԲարի Ձմեռ Պապ՚ հասարակական նախաձեռնության•գրասենյակում (ք. Սիսիան, Շիրվանզադե 2/14, հեռ. 0037428303767): Նվիրատուներին կտրվի նվիրատվության հավաստագիր եւ շնորհակալագիր: Բանկային փոխանցումները կարող եք կատարել հետեւյալ հաշվեհամարներին. ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ ՙՍիսիան՚ մասնաճյուղ ՀՀ, Սյունիք մարզ, ք. Սիսիան, հ/հ No 2471500299620030 (USD) հ/հ No 2471500299620020 (EUR) հ/հ No 2471500299620010(AMD) SWIFT: ASHBAM22 Թղթակցային հաշիվներ USD: Citibank, NA, New York, SWIFT:CITIUS33, Acc. 36209105 USD: Sberbank Rossii, Moscow, SWIFT: SABRRUMM Acc. 30112840200000000435 EURresden Bank Ag., Frankfurt am Main, SWIFT: DRESDEFF Acc. 499/0800065700/88

  4. #4
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարի Ձմեռ պապ

    իսկ ակցիան նույն այս կազմակերպություն է՞

  5. #5
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարի Ձմեռ պապ

    Սա հասրակական նախաձեռնություն ա և չի մտնում ոչ մի կազմակերպության մեջ;

  6. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2008
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարի Ձմեռ պապ

    Իսկ ինչպե՞ս կարող ենք ձեր հետ կապնվել

  7. #7
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարի Ձմեռ պապ

    մեզ հետ կապնվելու համար կարող եք զանգել
    099-222645, Հովիկ
    077-380120 Մակար
    էլ. փոստ [email protected]

  8. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարի Ձմեռ պապ

    Ուղղում.
    099 200 645 Հովիկ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նամակ Ձմեռ Պապիկից
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 19
    Վերջինը: 25.11.2014, 01:49
  2. Դարձի՛ր Ձմեռ Պապ...
    Հեղինակ՝ Էլիզե, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 16.12.2011, 22:54
  3. Ձմեռ պապ 2009
    Հեղինակ՝ Xerox, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 27
    Վերջինը: 25.12.2009, 01:23
  4. Ձմեռ...
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 36
    Վերջինը: 24.12.2008, 18:47
  5. Ձմեռ պապիկ, ուզում եմ…
    Հեղինակ՝ ¤PUMA¤, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 94
    Վերջինը: 24.07.2008, 17:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •