User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Սեր...

  1. #1
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Սեր...

    -Ալո, բարև, ես եմ :
    -Բարև :
    -Ինչպե՞ս ես :
    -Ոչինչ, իսկ դու՞ :
    -Նույնպես ոչինչ :
    -Ստացա՞ր նամակը:
    -Ահա, այնքա՜ն գեղեցիկ ես գրում:
    -Դե վերջացրու, ամենևին այդպես չէ…
    - Այս ուշ ժամին ինչու՞ դեռ քնած չես:
    -Լուսինն է աչքերիս ընկնում, այսօր այնքան պայծառ է, մեծ ու չգիտես ինչու տարօրինակ դեղին :
    -Հա~, ճիշտ այն օրը , երբ ծանոթացանք :
    -Դու հիշու՜մ ես ...Արի՛ երազանք պահենք:
    -Ախ դու իմ հնարամիտ, երազանք պահում են , երբ աստղ է ընկնում , իսկ լուսնին նայելիս երազանք չեն պահում :
    -Մեկ է, արի պահենք, ես շատ եմ ուզում, շա՜տ շատ և հենց հիմա :
    -Դե՜ , արի՛ :
    -Իսկ ես արդեն պահել եմ :
    -Եվ ի՞նչ ես պահել :
    -Ասել չի կարելի , չի՛ կատարվի :
    -Դե չէ, լուսնային երազանքները միշտ կատարվում են;
    -Լավ, ես պահել եմ… շատ ,շատ տարիներ հետո, երբ մեր երեխաները արդեն մեծ կլինեն, մի գիշեր մենք արթնանանք ու լուսինը հենց այսպիսին լինի` մեծ ու տարօրինակ դեղին, քանի որ շատ տարիներ հետո ես նույն կերպ կսիրեմ քեզ …
    ………………..
    -Կարելի է՞ նստել:
    -Ա~աաայո, իհարկե:
    -Շնորհակալություն, ես չե՞մ խանգարի, դուք ոչ մեկի չե՞ք սպասում :
    - Դե չէ, ուշանում է մի քիչ:
    -Գեղեցիկ ծաղկեփունջ է, առիթ կա՞ :
    - Ոոոոո~չ, ուզում էի ուղղակի ուրախացնեի…
    -Նշանակում է սեր է հա՞ :
    - Սեր է...
    - Դաաաա~, սերը աներևակայելի զգացմունք է: Իսկական սերը զգում ես հենց սկզբից, իսկականը միշտ է առաջին հայացքից և պատահում է այնպես, որ ամբողջ կյանքի համար լինում է միակը :
    -Դե դա ,եթե իսկականն է :
    -Իսկ ինչ է , լինում է և ոչ իսկակա՞ն :
    -Լինում է այնպես, երբ մարդիկ բաժանվում են, չնայելով այն ամենին , թե ինչ են իրար ասում, զգում :
    -Ես շատ եմ ցավում, որ ձեզ հետ նման բան պատահել է, բայց դե ինչպես ասում են. «Առանց դառնության չես համտեսի քաղցրությունը» : Շատ բան կյանքում կարող է ցավ պատճառել, բայց եթե ապրել հիշողություններով, հարց է առաջանում. իսկ որտեղի՞ց վերցնել նորերը: Ոչինչ չի կատարվում հենց այնպես, միգուցե դա ձեր ճակատագիրն էր :
    -Ճակատագիրը դա ոչ հաճելի հորինվածք է :
    -Իսկ ինչու՞ ոչ հաճելի :
    -Որովհետեվ անխուսափելի է , իսկ ինչ անխուսափելի է, հաճելի չի կարող լինել :
    -Որոշ դեպքերում անխուսափելիությունը մեր գործողությունների պատկերն է, ոչ ավելին : Որոշ մարդիկ երազանք են պահում լուսնին նայելով, հետո ամուսնանում են, երեխաներ ունենում, իսկ ուիշները մահանում են սրտի նոպայից` այգում, առավոտյան վազքի ժամանակ : Յուրաքանչյուր մարդ ունի իր ուղին ...
    -Նայելո՞վ լուսնին:
    - Ես ասեցի այդպես, որովհետև քեզ ու Անյա-ին դա ծանոթ է :
    -Դուք ճանաչու՞մ եք Անյա-ին … դուք գիտե՞ք նրան :
    -Նա կմահանա երկու օրից` երեկոյան ժամը վեցին … երկու օրից այսինքն երկուշաբթի: Այդ օրը դուք կհանդիպեք, հետո նա կգնա ընկերուհու տուն , նա դուրս կգա ընկերուհու տանից ժամը հինգին, տաս պակաս նա կնստի մեքենա, ուղիղ ժամը վեցին մեքենան կբախվի բեռնատարի հետ ու շուռ կգա… կմահանան երկու մարդ, Անյան կլինի նրանցից մեկը:
    -Որոշ մարդիկ ասում են հանկարծակի ,անսպասելի մահ, մարդիկ մահանուն են , երբ գալիս է ժամանակը և մենք ոչինչ չենք կարող անել այն փոխելու համար: Կարելի է մարդու տանջանքը թեթևացնել, բայց չի կարելի հետաձգել օրը և ժամը իր իսկ մահվան , դա բացառվում է:
    -Առավոտյան վազքի ժամանակ, այդպես ասեցիք չէ՞, բայց կարելի է չէ զգուշացնել ու փրկել :
    -Դա ոչինչ չէր փոխի, կարող է տվյալ մարդը չուզենա նույնիսկ լսել: Չի կարելի փոխել իրադարձությունների բանական ընթացքը: Եթե նա չմեռներ սրտի նոպայից, կընկներ աստիճաններից, չլինեին աստիճանները, կլիներ վերևից ընկնող աղյուս :
    -Եթե դա ճիշտ է ու երկուշաբթի կլինի այն, ինչ ասում եք, ես ուզում եմ իմանամ, ի՞նչ կարող եմ անել , որ դա չպատահի, ի՞նչ եք ուզում; Եթե ես երկուշաբթի գնամ Անյա-ի տուն ու ամբողջ օրը մենք միասին անցկացնենք ու ոչ մի տեղ դուրս չգանք այդ օրը , ոչինչ չի պատահի:
    -Դա կպատահի, եթե նույնիսկ դուք պատմեք իրեն, նույնիսկ , եթե այդ օրը նա տանից դուրս չգա :
    -Եթե հնարավոր չէ ոչինչ անել, ինչո՞ւ եք այս ամենը ինձ պատմում :
    -Ես չէի պատմի այս ամենը, եթե հնարավորություն չլիներ նրան փրկելու:
    -Եվ ինչպե՞ս դա անել:
    -Կարծես մեծերից մեկը ասել է. «Ապրել, նշանակում է զգալ» :
    Մարդը պետք է մեռնի և հանկարծ բնական ընթացքը խախտվում է: Դա ճիշտ չէ, այն պետք է փոխհատուցվի համարժեքորեն; Մարդը չի մեռնում... իր զգացումները կենդանի են, նա շնչում է, լսում , տեսնում, խոսում… դուք հասկացաք ինչ եմ ուզում ես ասել :
    -Ո՛չ:
    -Լա՛վ, Անյան ողջ կմնա, եթե դուք, հենց դուք, ինչ որ բաներ տաք, ավելի կոնկրետ երեքը` որոնք ունեն բոլոր մարդիկ: Խոսքը ձեր ձայնի , լսողության և տեսողության մասին է ; Եվ Անյան կենդանի կմնա… ահա և վերջ;
    -Սրա՞նք են ձեր պայմանները :
    -Դրանք իմ պայմանները չեն, բայց ուրիշ ելք չկա:
    -Ի՞նչ է նշանակում տալ և ինչպե՞ս է դա հնարավոր:
    -Մի՛ վախեցեք, դուք ոչինչ չեք զգա, ոչինչ, ձեր աչքերը ոչ մեկ չի հանի : Բայց չհամաձայնվելը ձեր իրավունքն է, ձեր ընտրությունը:
    -Ես չեմ տեսնի, չեմ խոսի, չեմ լսի … և ի՞նչ կմնա ինձ :
    -Դուք կապրեք, ինչպես և Անյան, չէ՞ որ նա ձեզ շաատ է սիրում: Պետք է ձեզ ասեմ, որ դուք առաջինը չեք, որ նման ընտրության առաջ եք կանգնել, ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, բայց սա միակ ելքն է:
    -Հակառակ դեպքում նա կմահանա :
    -Այո՛ , երկուշաբթի : Դե ինչ , ես դեռ մեկի հետ պետք է հանդիպեմ, չեմ սպասում պատասխանի հենց այս պահին: Ձեզ կսպասեմ վաղը, նույն տեղը. նույն ժամին ...
    ..................................

    Ամեն ինչ եղավ այնպես ինչպես ծերուկն էր ասել , Անյան մահացավ երկուշաբթի օրը , երեկոյան ժամը վեցին, ավտովթարից :Երեք օր Ալեքսը չշփվեցի Անյա-ի հետ, խուսափում էր , վախենում: Հետաքրքիր է, բայց Անյան նույնպես չէր փնտրում հանդիպում: Երկուշաբթի երեկոյան, երբ արդեն գիտեր ինչ է պատահել, փոստարկղի մեջ նամակ հայտնաբերեց: Այն նամակներից էր, որը ջերմացնում էին նրա հոգին ու հույսով լցնում, որ միշտ իրար հետ կլինենք: Այն հույսը, որը չկարողացավ նրան տալ :

    «Սիրելիս, ես չգիտեմ դու երբ կստանաս այս նամակը, բայց կստանաս այն ժամանակ, երբ ես արդեն չեմ լինի… ինչ դժվար է դա գիտակցել, բայց ես հանգիստ եմ նրանով, որ դու ողջ ես, դու երևի ոչինչ չես հասկանում, այնքան դժվար է ինձ գրել այս տողերը, ես լացում եմ... սիրում եմ քեզ: Ինչու՞ դա պետք է պատահի, ինչու՞ մեր հետ, ինչու՞...
    Նա մոտեցավ ինձ շաբաթ օրը, երբ ինստիտուտից դուրս էի գալիս: Նա ամեն ինչ գիտեր մեր մասին: Ծերուկ էր`ճմրթված գլխարկով, նա գիտեր թե դու ինձ ինչ ես նվիրել մեր հանդիպման տարելիցին: Նա պատմեց ամեն ինչ, ինչպես ենք մենք ծանոթացել, որն է մեր սիրելի ֆիլմը, որտեղ ենք մենք հանգստացել անցյալ ամառ, նա գիտեր ամեն -ամեն ինչ և…և նա ասաց, որ դու կմահանաս:
    Այո, դու պետք է մահանայիր շաբաթ օրը առավոտյան ժամը տասներկուսին, քեզ պետք է մեքենա խփեր, նա այդպես ասաց: Այնպե՜ս էի ջղայնացել :Չէի հավատում, բայց նա գիտեր ամեն ինչ: Նա ասաց, որ քո մահը կարելի է փրկել…փոխարենը ես պետք է իմը տամ… սիրելիս, ներիր, ես երկար մտածեցի, լացեցի… ես համաձայնվեցի: Նա ասաց, որ կմահանամ երկուշաբթի օրը, բայց չասեց ժամը քանիսին : Այնպես եմ վախենում: Այսօր կիրակի է, չդիմացա զանգեցի քեզ, չխոսեցի, այնքան ուրախ էի ձայնդ լսել, ինչու՞ մենք, այնքա՜ն բան ունեինք անելու… իսկ ես այնպես էի ուզում...մի մոռացի ինձ, ես քեզ միշտ կսիրեմ, մինչև վերջ կսիրեմ… քեզ»:
    Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 09.12.2008, 22:35:
    Чеширский КотЭ

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (11.04.2009), Ariadna (14.04.2009), Brigada (25.04.2009), Chilly (14.04.2009), comet (14.04.2009), Kuk (11.04.2009), Morpheus_NS (14.04.2009), Sona_Yar (14.04.2009), Երվանդ (11.04.2009), Էլիզե (18.07.2010), Կաթիլ (14.04.2009), Հայկօ (14.04.2009)

  3. #2
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սեր...

    Իդ… վերջն էր՞…
    Իդ բայց դու հավատում ես ճակատագրին՞…
    Ոչինչ չի կատարվում հենց այնպես, միգուցե դա ձեր ճակատագիրն էր :
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (14.04.2009)

  5. #3
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր...

    Մեջբերում Empty`Tears-ի խոսքերից Նայել գրառումը
    Իդ… վերջն էր՞…
    Վերջն է՞ր

    Իդ բայց դու հավատում ես ճակատագրին՞…
    Չէի հավատում, բայց հիմա հավատում եմ, քանի որ հենց չեմ հավատում, ճակատագիրը հետս կատակներ ա անում... հավատում եմ , իհարկե հավատում եմ
    Чеширский КотЭ

  6. #4
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր...

    մարմինս ուղակի փշաքաղվեց շատ տպավորիչ էր մանավանդ վերջի պահը,տխրեցի....... շատ լավ ես գրել
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (14.04.2009)

  8. #5
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր...

    ես էլ փշաքաղվեցի… լավն էր

    Հ.Գ. "if only" ֆիլմը հիշեցի…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (14.04.2009)

  10. #6
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր...

    Loading your personal settings....

  11. #7
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր...

    բռռռռռ մարմնովս դող անցավ,

  12. #8
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր...

    սե լյա վի... ապրես... կյանքումմիշտ էլ այնպես է, ուղղակի այդ մաշված գլխարկով ծերունուն ոչ-ոք չի տեսնում...

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (14.04.2009), Երվանդ (11.04.2009)

  14. #9
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր...

    Փաստոևեն Նար-Դոսի "ԵՍ եվ ՆԱ"-ն ունի շատ հզոր կոնկուրենտ
    մի խոսքվ ապրես *e}|{uka* ջան։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (14.04.2009)

  16. #10
    Երազում եմ թռչել CCoder-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր...

    "Если только" կինոն հիշեցի
    Այստեղ կարող է լինել ձեր գովազդը...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (14.04.2009)

  18. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր...

    Շատ լավն էր, թեև տխուր էր... Բարեբախտաբար ես նման բաների չեմ հավատում Բայց պատմվածքը իրոք լավն էր...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (14.04.2009)

  20. #12
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Սեր...

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը

    Ոչինչ չի կատարվում հենց այնպես, միգուցե դա ձեր ճակատագիրն էր :
    -Ճակատագիրը դա ոչ հաճելի հորինվածք է :
    -Իսկ ինչու՞ ոչ հաճելի :
    -Որովհետեվ անխուսափելի է , իսկ ինչ անխուսափելի է, հաճելի չի կարող լինել :
    -Որոշ դեպքերում անխուսափելիությունը մեր գործողությունների պատկերն է, ոչ ավելին : Որոշ մարդիկ երազանք են պահում լուսնին նայելով, հետո ամուսնանում են, երեխաներ ունենում, իսկ ուիշները մահանում են սրտի նոպայից` այգում, առավոտյան վազքի ժամանակ : Յուրաքանչյուր մարդ ունի իր ուղին ...
    ...
    -Որոշ մարդիկ ասում են հանկարծակի ,անսպասելի մահ, մարդիկ մահանուն են , երբ գալիս է ժամանակը և մենք ոչինչ չենք կարող անել այն փոխելու համար: Կարելի է մարդու տանջանքը թեթևացնել, բայց չի կարելի հետաձգել օրը և ժամը իր իսկ մահվան , դա բացառվում է:
    -Առավոտյան վազքի ժամանակ, այդպես ասեցիք չէ՞, բայց կարելի է չէ զգուշացնել ու փրկել :
    -Դա ոչինչ չէր փոխի...
    ...
    -Կարծես մեծերից մեկը ասել է. «Ապրել, նշանակում է զգալ» :
    Մարդը պետք է մեռնի և հանկարծ բնական ընթացքը խախտվում է: Դա ճիշտ չէ, այն պետք է փոխհատուցվի համարժեքորեն; Մարդը չի մեռնում... իր զգացումները կենդանի են, նա շնչում է, լսում , տեսնում, խոսում… դուք հասկացաք ինչ եմ ուզում ես ասել :
    ..................................

    ... կմահանամ երկուշաբթի օրը, բայց չասեց ժամը քանիսին : Այնպես եմ վախենում: Այսօր կիրակի է, չդիմացա զանգեցի քեզ, չխոսեցի, այնքան ուրախ էի ձայնդ լսել, ինչու՞ մենք, այնքա՜ն բան ունեինք անելու… իսկ ես այնպես էի ուզում...մի մոռացի ինձ, ես քեզ միշտ կսիրեմ, մինչև վերջ կսիրեմ… քեզ»:
    Վերում գրվածից շատ բաներ գիտեի, բայց պետք էր այդ ամենն ապրել և զգալ... դա դող է առաջացնում... և ցածր ինքնագնահատականի զգացողություններ բերում, երբ զգում ես, որ եթե օգնությունդ սպասված արդյունքին չձգի, ապա կմեռնես... կամ էլ կմոռանաս ինքդ քեզ... այդ ամենը հանուն սիրելիի պիտի կատարեիր, բայց դու անկարող ես փոխել ...
    Եվ այստեղ արդեն ինքնակործանման մտքերն են գալիս...
    Գիտենալն այնքան չի լինում, որ կարողանանք խուսափել... դա միայն գործի կեսն է...
    Որքան դաժան է այդ անխուսափելիությունը, երբ ընտրության բոլոր տարբերակները գրեթե նույն արդյունքին են տանում... այդ ճակատագիր կոչեցյալը որքան դաժան է հաճախ պատահում... երբ անկարող ես անխուսափելին փոխել , օգնել , փրկել ...
    Եվ ցավը սաստկանում է, երբ գիտես, գիտակցում և հավատում ես, որ քո օգնությունն է պետք, իսկ իրականում քո ցանկությունն ու ուժերը այնքան չնչին են գտնվում, որ սիրտդ սեղմվում է , առանց այդ էլ կանգ առնելու ուժասպառությունից զուրկ...
    Եվ այդ ժամանակ մենք ենք սպասում օգնության... բայց անհույս և ինքնամոռաց ...
    Ասում են, թե լավ կլինի... Թողնենք, որ լինի ...
    Միմիայն թևեր ...
    Անսահման թռիչք ...
    Ազատություն ...

  21. #13
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սեր...

    Իիիիդ շատ լավն ա, ոնց չէի կարդացել

    -Լավ, ես պահել եմ… շատ ,շատ տարիներ հետո, երբ մեր երեխաները արդեն մեծ կլինեն, մի գիշեր մենք արթնանանք ու լուսինը հենց այսպիսին լինի` մեծ ու տարօրինակ դեղին, քանի որ շատ տարիներ հետո ես նույն կերպ կսիրեմ քեզ …

    -Դե դա ,եթե իսկականն է :
    -Իսկ ինչ է , լինում է և ոչ իսկակա՞ն :
    -Լինում է այնպես, երբ մարդիկ բաժանվում են, չնայելով այն ամենին , թե ինչ են իրար ասում, զգում:
    Էս մասերը ամենալավ մասերն էին, գիտես ոնց Իդ նենց սենտիմենտալոտ էր, բայց իրոք լավն ա շատ, ուզում եմ նայեեեեմ

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (14.04.2009)

  23. #14
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սեր...

    Իդուլ ապրես, լավն էր

    -Լավ, ես պահել եմ… շատ ,շատ տարիներ հետո, երբ մեր երեխաները արդեն մեծ կլինեն, մի գիշեր մենք արթնանանք ու vog կմտնենք …

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  24. #15
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սեր...

    ...

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •