-Ալո, բարև, ես եմ :
-Բարև :
-Ինչպե՞ս ես :
-Ոչինչ, իսկ դու՞ :
-Նույնպես ոչինչ :
-Ստացա՞ր նամակը:
-Ահա, այնքա՜ն գեղեցիկ ես գրում:
-Դե վերջացրու, ամենևին այդպես չէ…
- Այս ուշ ժամին ինչու՞ դեռ քնած չես:
-Լուսինն է աչքերիս ընկնում, այսօր այնքան պայծառ է, մեծ ու չգիտես ինչու տարօրինակ դեղին :
-Հա~, ճիշտ այն օրը , երբ ծանոթացանք :
-Դու հիշու՜մ ես ...Արի՛ երազանք պահենք:
-Ախ դու իմ հնարամիտ, երազանք պահում են , երբ աստղ է ընկնում , իսկ լուսնին նայելիս երազանք չեն պահում :
-Մեկ է, արի պահենք, ես շատ եմ ուզում, շա՜տ շատ և հենց հիմա :
-Դե՜ , արի՛ :
-Իսկ ես արդեն պահել եմ :
-Եվ ի՞նչ ես պահել :
-Ասել չի կարելի , չի՛ կատարվի :
-Դե չէ, լուսնային երազանքները միշտ կատարվում են;
-Լավ, ես պահել եմ… շատ ,շատ տարիներ հետո, երբ մեր երեխաները արդեն մեծ կլինեն, մի գիշեր մենք արթնանանք ու լուսինը հենց այսպիսին լինի` մեծ ու տարօրինակ դեղին, քանի որ շատ տարիներ հետո ես նույն կերպ կսիրեմ քեզ …
………………..
-Կարելի է՞ նստել:
-Ա~աաայո, իհարկե:
-Շնորհակալություն, ես չե՞մ խանգարի, դուք ոչ մեկի չե՞ք սպասում :
- Դե չէ, ուշանում է մի քիչ:
-Գեղեցիկ ծաղկեփունջ է, առիթ կա՞ :
- Ոոոոո~չ, ուզում էի ուղղակի ուրախացնեի…
-Նշանակում է սեր է հա՞ :
- Սեր է...
- Դաաաա~, սերը աներևակայելի զգացմունք է: Իսկական սերը զգում ես հենց սկզբից, իսկականը միշտ է առաջին հայացքից և պատահում է այնպես, որ ամբողջ կյանքի համար լինում է միակը :
-Դե դա ,եթե իսկականն է :
-Իսկ ինչ է , լինում է և ոչ իսկակա՞ն :
-Լինում է այնպես, երբ մարդիկ բաժանվում են, չնայելով այն ամենին , թե ինչ են իրար ասում, զգում :
-Ես շատ եմ ցավում, որ ձեզ հետ նման բան պատահել է, բայց դե ինչպես ասում են. «Առանց դառնության չես համտեսի քաղցրությունը» : Շատ բան կյանքում կարող է ցավ պատճառել, բայց եթե ապրել հիշողություններով, հարց է առաջանում. իսկ որտեղի՞ց վերցնել նորերը: Ոչինչ չի կատարվում հենց այնպես, միգուցե դա ձեր ճակատագիրն էր :
-Ճակատագիրը դա ոչ հաճելի հորինվածք է :
-Իսկ ինչու՞ ոչ հաճելի :
-Որովհետեվ անխուսափելի է , իսկ ինչ անխուսափելի է, հաճելի չի կարող լինել :
-Որոշ դեպքերում անխուսափելիությունը մեր գործողությունների պատկերն է, ոչ ավելին : Որոշ մարդիկ երազանք են պահում լուսնին նայելով, հետո ամուսնանում են, երեխաներ ունենում, իսկ ուիշները մահանում են սրտի նոպայից` այգում, առավոտյան վազքի ժամանակ : Յուրաքանչյուր մարդ ունի իր ուղին ...
-Նայելո՞վ լուսնին:
- Ես ասեցի այդպես, որովհետև քեզ ու Անյա-ին դա ծանոթ է :
-Դուք ճանաչու՞մ եք Անյա-ին … դուք գիտե՞ք նրան :
-Նա կմահանա երկու օրից` երեկոյան ժամը վեցին … երկու օրից այսինքն երկուշաբթի: Այդ օրը դուք կհանդիպեք, հետո նա կգնա ընկերուհու տուն , նա դուրս կգա ընկերուհու տանից ժամը հինգին, տաս պակաս նա կնստի մեքենա, ուղիղ ժամը վեցին մեքենան կբախվի բեռնատարի հետ ու շուռ կգա… կմահանան երկու մարդ, Անյան կլինի նրանցից մեկը:
-Որոշ մարդիկ ասում են հանկարծակի ,անսպասելի մահ, մարդիկ մահանուն են , երբ գալիս է ժամանակը և մենք ոչինչ չենք կարող անել այն փոխելու համար: Կարելի է մարդու տանջանքը թեթևացնել, բայց չի կարելի հետաձգել օրը և ժամը իր իսկ մահվան , դա բացառվում է:
-Առավոտյան վազքի ժամանակ, այդպես ասեցիք չէ՞, բայց կարելի է չէ զգուշացնել ու փրկել :
-Դա ոչինչ չէր փոխի, կարող է տվյալ մարդը չուզենա նույնիսկ լսել: Չի կարելի փոխել իրադարձությունների բանական ընթացքը: Եթե նա չմեռներ սրտի նոպայից, կընկներ աստիճաններից, չլինեին աստիճանները, կլիներ վերևից ընկնող աղյուս :
-Եթե դա ճիշտ է ու երկուշաբթի կլինի այն, ինչ ասում եք, ես ուզում եմ իմանամ, ի՞նչ կարող եմ անել , որ դա չպատահի, ի՞նչ եք ուզում; Եթե ես երկուշաբթի գնամ Անյա-ի տուն ու ամբողջ օրը մենք միասին անցկացնենք ու ոչ մի տեղ դուրս չգանք այդ օրը , ոչինչ չի պատահի:
-Դա կպատահի, եթե նույնիսկ դուք պատմեք իրեն, նույնիսկ , եթե այդ օրը նա տանից դուրս չգա :
-Եթե հնարավոր չէ ոչինչ անել, ինչո՞ւ եք այս ամենը ինձ պատմում :
-Ես չէի պատմի այս ամենը, եթե հնարավորություն չլիներ նրան փրկելու:
-Եվ ինչպե՞ս դա անել:
-Կարծես մեծերից մեկը ասել է. «Ապրել, նշանակում է զգալ» :
Մարդը պետք է մեռնի և հանկարծ բնական ընթացքը խախտվում է: Դա ճիշտ չէ, այն պետք է փոխհատուցվի համարժեքորեն; Մարդը չի մեռնում... իր զգացումները կենդանի են, նա շնչում է, լսում , տեսնում, խոսում… դուք հասկացաք ինչ եմ ուզում ես ասել :
-Ո՛չ:
-Լա՛վ, Անյան ողջ կմնա, եթե դուք, հենց դուք, ինչ որ բաներ տաք, ավելի կոնկրետ երեքը` որոնք ունեն բոլոր մարդիկ: Խոսքը ձեր ձայնի , լսողության և տեսողության մասին է ; Եվ Անյան կենդանի կմնա… ահա և վերջ;
-Սրա՞նք են ձեր պայմանները :
-Դրանք իմ պայմանները չեն, բայց ուրիշ ելք չկա:
-Ի՞նչ է նշանակում տալ և ինչպե՞ս է դա հնարավոր:
-Մի՛ վախեցեք, դուք ոչինչ չեք զգա, ոչինչ, ձեր աչքերը ոչ մեկ չի հանի : Բայց չհամաձայնվելը ձեր իրավունքն է, ձեր ընտրությունը:
-Ես չեմ տեսնի, չեմ խոսի, չեմ լսի … և ի՞նչ կմնա ինձ :
-Դուք կապրեք, ինչպես և Անյան, չէ՞ որ նա ձեզ շաատ է սիրում: Պետք է ձեզ ասեմ, որ դուք առաջինը չեք, որ նման ընտրության առաջ եք կանգնել, ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, բայց սա միակ ելքն է:
-Հակառակ դեպքում նա կմահանա :
-Այո՛ , երկուշաբթի : Դե ինչ , ես դեռ մեկի հետ պետք է հանդիպեմ, չեմ սպասում պատասխանի հենց այս պահին: Ձեզ կսպասեմ վաղը, նույն տեղը. նույն ժամին ...
..................................
Ամեն ինչ եղավ այնպես ինչպես ծերուկն էր ասել , Անյան մահացավ երկուշաբթի օրը , երեկոյան ժամը վեցին, ավտովթարից :Երեք օր Ալեքսը չշփվեցի Անյա-ի հետ, խուսափում էր , վախենում: Հետաքրքիր է, բայց Անյան նույնպես չէր փնտրում հանդիպում: Երկուշաբթի երեկոյան, երբ արդեն գիտեր ինչ է պատահել, փոստարկղի մեջ նամակ հայտնաբերեց: Այն նամակներից էր, որը ջերմացնում էին նրա հոգին ու հույսով լցնում, որ միշտ իրար հետ կլինենք: Այն հույսը, որը չկարողացավ նրան տալ :
«Սիրելիս, ես չգիտեմ դու երբ կստանաս այս նամակը, բայց կստանաս այն ժամանակ, երբ ես արդեն չեմ լինի… ինչ դժվար է դա գիտակցել, բայց ես հանգիստ եմ նրանով, որ դու ողջ ես, դու երևի ոչինչ չես հասկանում, այնքան դժվար է ինձ գրել այս տողերը, ես լացում եմ... սիրում եմ քեզ: Ինչու՞ դա պետք է պատահի, ինչու՞ մեր հետ, ինչու՞...
Նա մոտեցավ ինձ շաբաթ օրը, երբ ինստիտուտից դուրս էի գալիս: Նա ամեն ինչ գիտեր մեր մասին: Ծերուկ էր`ճմրթված գլխարկով, նա գիտեր թե դու ինձ ինչ ես նվիրել մեր հանդիպման տարելիցին: Նա պատմեց ամեն ինչ, ինչպես ենք մենք ծանոթացել, որն է մեր սիրելի ֆիլմը, որտեղ ենք մենք հանգստացել անցյալ ամառ, նա գիտեր ամեն -ամեն ինչ և…և նա ասաց, որ դու կմահանաս:
Այո, դու պետք է մահանայիր շաբաթ օրը առավոտյան ժամը տասներկուսին, քեզ պետք է մեքենա խփեր, նա այդպես ասաց: Այնպե՜ս էի ջղայնացել :Չէի հավատում, բայց նա գիտեր ամեն ինչ: Նա ասաց, որ քո մահը կարելի է փրկել…փոխարենը ես պետք է իմը տամ… սիրելիս, ներիր, ես երկար մտածեցի, լացեցի… ես համաձայնվեցի: Նա ասաց, որ կմահանամ երկուշաբթի օրը, բայց չասեց ժամը քանիսին : Այնպես եմ վախենում: Այսօր կիրակի է, չդիմացա զանգեցի քեզ, չխոսեցի, այնքան ուրախ էի ձայնդ լսել, ինչու՞ մենք, այնքա՜ն բան ունեինք անելու… իսկ ես այնպես էի ուզում...մի մոռացի ինձ, ես քեզ միշտ կսիրեմ, մինչև վերջ կսիրեմ… քեզ»:
Էջանիշներ