լավ էլ տոնածառա. իսկ ում դուրը չի գալիս թող ներկայացնի առաջարկ թե ոնց պետքա լինի տոնածառը. ինձ էլա հետաքրքիր...![]()
լավ էլ տոնածառա. իսկ ում դուրը չի գալիս թող ներկայացնի առաջարկ թե ոնց պետքա լինի տոնածառը. ինձ էլա հետաքրքիր...![]()
Հույս ունեմ, որ հիմա մի հազար հոգի էլ իմ դեմքին չեն թռնի
Կոնկրետ ինձ համար առանձնապես էական չէ, թե տոնածառը կամ Հանրապետության հրապարակում կանգնած տոնածառը ինչ տեսք կունենա:
Բայց ամեն դեպքում, ավելի հաճելի կլիներ, եթե այն անհամեմատ ավելի սիրուն լիներ: Ու գիտեք, կոնկրետ ինձ համար իր բոյը ու բարձրությունը կապ չունի, կարևորը գեղեցկությունն է:
Հրապարակի տոնածառից հատկապես համաչափությունը, սիմետրիան ու «քառակուսիությունը» չեմ հավանում: Ինչ-որ արհեստական տպավորություն է թողնում, կարծես չունենա ամանորյա համարձակություն, նազանք, խրոխտություն: Ու հեչ խմած տեսք չունիԻսկ էլ hնչ նոր տարի, որ տոնածառը հարբած չլինի: Էս վերջին մասը կատակի տեսքով: Բայց մեր տոնածառը կարծես չունի գեղեցկուհուն վայել սեթևեթանքը, որով պետք է գերի իրեն նայողին, կարծես կյանք չունենա իր մեջ, կարծես ռոբոտ լինի, ում ասել են «կանգնի՛ր» ու ինքը կանգնել է, չիմանալով ինչի համար:
Իր կողքը խաղացող մանուկներին աչքով չի անում, իր մոտով անցնող աղջիկներին չի ուղեկցում, տղերքին ձեռքով չի ողջունում: Մռայլ ու անդեմ կանգնել է: Խիստ համաչափ: Լույսերը հանգցնելով ու վառելով նույն համաչափությամբ, նույն հերթականությամբ, կարծես երգիչ, որ իր երգի մեջ հոգի չի դնում ու միայն մի երգ գիտի:
Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական տոնածառը: Մի քանի վայրկյանի որոնում Google-ում ու պատասխան.
այսպես, այսպես կամ էլ ասենք այսպես...
Վերջին խմբագրող՝ Chuk: 05.01.2008, 03:08:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Վայ, ես էս թեման առաջին անգամ եմ կարդում... Դե, Երևանի տոնածառը կենդանի չեմ տեսել, առաջինն էլ Chuk–ի գրառումը կարդացի, հատկապես քառակուսիության ու համաչափության մասին գրածը որ կարդացի, մի տեսակ հավատս չեկավ, բայց հետո սկսեցի առաջին էջում փնտրել նկարը (դե, ենթադրեցի, որ ոնց էլ լինի որևէ մեկը, հատկապես Արթուրը
դրած կլինի, էլի
), և ի՞նչ...
իսկապես որ քառակուսի ու անհետաքրքիր կերպով համաչափ...
Ինձ էլ դուր չեկավ, ճիշտն ասած...
Ի դեպ, ասեմ, որ ինձ համար էլ առանձնապես էական չէ, թե ինչ տեսք ունի էդ տոնածառը, ու պատճառը բնավ Հայաստանից դուրս գտնվելս չէ, ուղղակի մինչև էդ էլ առանձնապես չեմ հետաքրքրվել, բայց դե, ինչպես Արտակն ասեց, ավելի հաճելի կլիներ իմանալ, որ ավելի սիրուն տոնածառ ունենք։ Համենայնդեպս, էդ դրած նկարի մեջ ահագին տխուր տեսք ունի տոնածառը, դե, էն ակնբախ քառակուսիության մասին էլ չասեմ...
Ես չեմ բողոքում, պարզապես կարծիքս եմ հայտնում։ Իսկ բացասական կարծիք արտահայտելը չարժե նույնացնել բողոքելու հետ։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ