Կներեք, ավելի հարմար բաժին ոնց որ թե չկա էս տիպի թեմաների համար (չհաշված Դեսից - Դենից-ը
Խնդրում եմ օգնեք մի հարցում։ Ուրեմն էս հեռուստացույցի էկրանը չգիտեմ ինչի ժամանակի ընթացքում լայնացել ա։ Կողքերից, վերեւից, ներքեւից արդեն շատ բան չի երեւում։ Էլ չասած, որ մի քիչ էլ ծռվել ա, էն վազող տողերի ձախ մասը երեւում ա, իսկ աջ կողմը գնալով մտնում ա էկրանի տակ։ Ցավոք մոնիտորի նման չեն սարքում էդ անտերները, որ վրայից կնոպկեքով ուղղվի։
Հիմա ի՞նչ եք ասում ժող ջան, կարա՞մ ես բացեմ մեջից տեղերը գտնեմ, թե՞ չարժի փորձել։
Հա հեռուստացույցը PHILIPS ա։



Մեջբերել


, Իսկ եթե պայծառությունը նորմալ է, ու միայն ռաստրն (դե այդ, որ էկրան ես կոչում) է լայնացել, ապա կինեսկոպի վրա էլեկտրնների փունջը արագացնող կոճեր կան, այդ դրանց լարումն է թուլացել։ Ինչու է թուլացե՞լ, դե երևի էլէկտրոլիտիկ կոնդենսատոր է չորացել, կամ էլ համապատասխան տրանսֆորմատորի փաթույթների միջև կարճ միացումներ են առաջացել… վերջիններիս դեպքում մասնագետը կօգնի, եթե իհարկե ափսոսում ես, հակառակ դեպքում օգտվիր ամանօրյա զեղչերից ու քեզ անակնկալ մատուցիր, ապառիկով կարելի է գուցե տեղավորվել
հետ հավաքելուց հետո, մի քանի անգամ ըտենց ստացվելա իմ մոտ: Ինչպես ասում են ունքը դզելու տեղը գլուխը կարող ես կտրել: 
Էջանիշներ