Կներեք, ավելի հարմար բաժին ոնց որ թե չկա էս տիպի թեմաների համար (չհաշված Դեսից - Դենից-ը

Խնդրում եմ օգնեք մի հարցում։ Ուրեմն էս հեռուստացույցի էկրանը չգիտեմ ինչի ժամանակի ընթացքում լայնացել ա։ Կողքերից, վերեւից, ներքեւից արդեն շատ բան չի երեւում։ Էլ չասած, որ մի քիչ էլ ծռվել ա, էն վազող տողերի ձախ մասը երեւում ա, իսկ աջ կողմը գնալով մտնում ա էկրանի տակ։ Ցավոք մոնիտորի նման չեն սարքում էդ անտերները, որ վրայից կնոպկեքով ուղղվի։
Հիմա ի՞նչ եք ասում ժող ջան, կարա՞մ ես բացեմ մեջից տեղերը գտնեմ, թե՞ չարժի փորձել։
Հա հեռուստացույցը PHILIPS ա։