Ժամերով խանութներում շրջել, գեղեցկության սրահներից դուրս չգալ, գնել ինչ ցանկանաս ու վատնել ամուսնու փողերը… Թվում է թե սրանից այն կողմ ինչ պետք է ցանկանա կինը… Բայց արի ու տես, որ նմանատիպ կյանք վայելողները երազում են իրենք իրենց գումարը վաստակել ու ամեն ինչում ամուսնուց կախված չլինել:
Աշխատող կինը բողոքում է աշխատանքից, որ հոգնել է, էլ չի ուզում աշխատել, բայց, նա մի շաբաթ տունը նստելուց հետո, կվազի աշխատանքի, որովհետև կան մարդիկ, որոնք չեն կարողանում հանգիստ կյանք վարել: նրանց պարզապես ապրում են աշխատելով, դա նրանց բնույթն է, ու կարևոր չի, որ նրա ամուսինը շաաաատ ա վաստակում, կարևոր չի նաև, որ ինքը քիչ գումար ա ստանում, դա էական չի… Էականը այն է, որ տանը նստելով կինը թոշնում ա, նրան առողջ շփման միջավայր է հարկավոր: Ամբողջ օրը տանը նստելուց, հիմար սերիալներ դիտելուց ու հարևանների հետ բանբասելուց, նա ոչ մի լավ բան չի ստանա:

Էջանիշներ