ԵՍ ՀԱՐՑԸ ԻՆՁ ՄԻՇՏ ՀԵՏԱՔՐՔՐԵԼԱ,ՈՒԶՈՒՄ ԵՄ ԻՄԱՆԱԼ ՁԵՐ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ......
Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում ՄԻԱՅՆ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ գրառումներն ու վերնագրերը:
Վերնագիրը խմբագրված է։
ԵՍ ՀԱՐՑԸ ԻՆՁ ՄԻՇՏ ՀԵՏԱՔՐՔՐԵԼԱ,ՈՒԶՈՒՄ ԵՄ ԻՄԱՆԱԼ ՁԵՐ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ......
Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում ՄԻԱՅՆ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ գրառումներն ու վերնագրերը:
Վերնագիրը խմբագրված է։
Եթե զգամ, որ այդ աղջիկը իմ կյանքում անփոխարինելի է, որ իրեն իրոք սիրում եմ, իհարկե ես կընտրեմ նրան, եթե նա կարիերայի հետ ընդհանրապես համատեղելի չէ: Կփոխեմ աշխատանքս, կաշխատեմ ոչ իմ մասնագիտությամբ, սակայն կլինեմ սիրելիիս կողքին:![]()
Лучше Гор могут быть только Горы.
Միանշանակ կընտրեի սիրեցյալին։ Դե, եթե հնարավոր լիներ համատեղել կարիերան և սիրած մարդուն, իհարկե, շատ ավելի լավ կլիներ։ Բայց եթե ոչ, ապա երկար մտածելու կարիք հաստատ չէր լինի. պատասխանն ինձ համար հենց սկզբից էլ պարզ է։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Յուրաքանչյուր մարդու համար շատ դժվար է, երբ ինքը կանգնած է ընտրության առաջ, մանավանդ երբ երկուսն էլ թանկ են իր համար: Բայց եթե իմ հետ նման բան լինի, ես անհապաղ կընտրեմ սիրած էակին, որովհետև անձնական կյանքը շատ ավելի կարևոր է: Բացի այդ իմ կարծիքով աղջկա համար շատ բարձրունքներ պետք չեն: Ասեմ նաև, որ շատ լավ ու արդիական թեմա էր. հաճույքով պատասխանեցի:
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Եթե իրոք սիրեցյալը նաև քո կյանքի ընկերն է կամ էլ ապագա ընկերը,ապա անխոս կարիերայի վրա առանց կասկածելու խաչ կքաշեմ,բայց եթե դա ժամանակավոր հրապութանք է,ապա արժե ավելի լուրջ մտածել…![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Իմ սիրեցյալը իմ աշխատանքն է… Դրանից հավատարիմ սիրեցյալ դեռ չեմ գտել…![]()
Իսկ եթե, այնուամենայնիվ, մի օր գտնե՞ս։Cassiopeia-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Աստված ձայնդ լսի… Կսիրեմ, կհարգեմ, բայց ես չեմ հանդուրժի, որ ինձ ստրուկի նման տանը բանտարկեն ու թույլ չտան աշխատել… Եթե այդպես լինի, ապա 1 ամիս անց հաստատ հոգեբուժարան կընկնեմ…Ուլուանա-ի խոսքերից
Բայց, ինձ թվում է, որ ստրուկ լինելու կամ տանը բանտարկվելու մասին տվյալ դեպքում խոսք չկար։Cassiopeia-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ճիշտ ես, թեմայից շեղվեցի, բայց դե…Ուլուանա-ի խոսքերից
Միանշանակ սիրեցյալԿարիերան կսպասի, իսկ սիրեցյալը՝ ոչ
![]()
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
Ընտրության պահի հետ համաձայն եմ, որ ընտրում ես այն, ինչ համարում ես ճիշտ… Իսկ այ այս տողերի հետGoga-ի խոսքերից
… Ներկայիս պայմաններում, երբ գործատուները փնտում են երիտասարդ կադրեր, ապա կարիերան հաստատ չի սպասի ու ընդհակառակը, ժամանակի հետ վազքով կփախչի քեզանից…
![]()
Goga-ի խոսքերից
Կարիերա՞ն կսպասի: Ես իմ շա՜տ եմ կասկածում որ կսպասի:
ՄԻակ ճիշտ ու հաճելի տարբերակն է համատեղել:
Իմ կարծիքով հարցը ձևակերպված է, որպեսզի ընտրություն կատարես, կա՛մ նա, կա՛մ մյուսը, համատեղության համար դեմ չեմ, բայց հարցի մեջ դա չի նշվումReal_one-ի խոսքերից
![]()
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
Միանշանակ կարերիա, սիրել կհասցնես նաև հետո պետքա կարերիաի մասին մտածել
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ