Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Ամուսնանալու հետ կապված ես էլ եմ համամիտ։ Բայց դե սիրելը հաստատ պատվերով համերգ չի, էլի, որ երբ որոշես, էն ժամանակ լինի։ Համ էլ էս թեման «սիրեցյալ – կարիերա» երկընտրանքի մասին է, ոչ թե «ամուսնություն – կարիերա» . վերջինիս մասին առանձին թեմա կա, ի դեպ։
Լավ, թեկուզ առանց ամուսնանալու: Եթե լուրջ գործեր ունի, որոնք ապագայի հետ կապված լուրջ նպատակներ են հետապնդում, պետք չի դա թողնել մի կողմ ու սիրած աղջկա հետ գնալ ռեստորան`պապայի փողերով կոֆե խմելու: Կարելի է համատեղել` ամեն ինչն իր ժամանակին ու չափավոր: Իհարկե, դեմ եմ նաև հակառակ պատկերին, որ մոռանա աղջկան ու ամբողջովին տարվի գործերով. դե սիրող սիրտ ա վերջիվերջո, կարող է այրվել սիրուց