Մեջբերում Fantazy-ի խոսքերից Նայել գրառումը
Ժամերով խանութներում շրջել, գեղեցկության սրահներից դուրս չգալ, գնել ինչ ցանկանաս ու վատնել ամուսնու փողերը… Թվում է թե սրանից այն կողմ ինչ պետք է ցանկանա կինը… Բայց արի ու տես, որ նմանատիպ կյանք վայելողները երազում են իրենք իրենց գումարը վաստակել ու ամեն ինչում ամուսնուց կախված չլինել:

Աշխատող կինը բողոքում է աշխատանքից, որ հոգնել է, էլ չի ուզում աշխատել, բայց, նա մի շաբաթ տունը նստելուց հետո, կվազի աշխատանքի, որովհետև կան մարդիկ, որոնք չեն կարողանում հանգիստ կյանք վարել: նրանց պարզապես ապրում են աշխատելով, դա նրանց բնույթն է, ու կարևոր չի, որ նրա ամուսինը շաաաատ ա վաստակում, կարևոր չի նաև, որ ինքը քիչ գումար ա ստանում, դա էական չի… Էականը այն է, որ տանը նստելով կինը թոշնում ա, նրան առողջ շփման միջավայր է հարկավոր: Ամբողջ օրը տանը նստելուց, հիմար սերիալներ դիտելուց ու հարևանների հետ բանբասելուց, նա ոչ մի լավ բան չի ստանա:
Ցավոք, իմ գրածը երեկ կիսատ էր տեղադրվել, ոչ մի ձև չեր ստացվում ամբողջը գրել, տալիս էի պատասխանել ու համակարգիչս կախվում էր, բայց կեսը տեղադրել ա: Ինչևէ, ահա շարունակությունը:

Ու եթե այս ամենը իմանալով տղան արգելում ա աղջկան աշխատել, ապա շատ եմ ցավում, բայց այդ անձը միայն իրեն է սիրում, ու չի ցանկանում իր զույգին երջանիկ տեսնել: Ուշ թե շուտ այդ մարդը կամ կկոտրի ձեզ, կամ էլ դուք կհրաժարվեք նրանից, դրա համար ավելի լավ է հենց սկզբից ամեն ինչ չխորացնել և շուտ այդ հարաբերությունների վերջը տալ, եթե իհարկե չեք կարող նրան մտափոխել:
Մարդ պետք ա զիջող լինի ու մի քիչ էլ դիմացինի մասին մտածի: Մեզ թվում ա, որ եթե մենք զիջենք ու մեր ցանկացածը առաջ չտանենք, ապա մենք մեզ երջանիկ չենք զգա: Դա սխալ է…
Այդպես շատ առաջ կգնաք, բայց ընկնելուց ներքևում ոչ մեկը չի լինի որ ձեզ բռնի…