Էսօր առաջին անգամ յոգայի դասին մայկաս հանեցի ու հասկացա, թե ինչու են տղաները միշտ մենակ տրուսիկով գալիս, ու ինչ անարդար ա, որ կանայք էլ չեն կարա նույնն անեն։
Էսօր առաջին անգամ յոգայի դասին մայկաս հանեցի ու հասկացա, թե ինչու են տղաները միշտ մենակ տրուսիկով գալիս, ու ինչ անարդար ա, որ կանայք էլ չեն կարա նույնն անեն։
Arpine (01.02.2020), boooooooom (23.01.2020), Sambitbaba (16.09.2020), Varzor (27.01.2020), Աթեիստ (24.01.2020), Նաիրուհի (25.01.2020)
Երեկ ես առաջին անգամ դուրս ընկած թև եմ տեղը գցել :
Երբ փոքր տղայիս թևը արդեն երրորդ անգամ դուրս ընկավ, հիշեցի, որ նախորդ անգամ մեզնից թևը տեղը գցելու էդ պարզագույն պրոցեդուրայի համար 100 դոլար էին գանձել, ու հասկացա, որ ևս մեկ անգամ մի վայրկյան տևող ճտտոցի համար 100 դոլար վճարելու, պլյուս` ահագին ճամփա կտրելու ու էնտեղ էլ անորոշ ժամանակով սպասելու հեռանկարը, մեղմ ասած, հեչ գրավիչ չի: Ի վերջո, ես ի՞նչ պակաս ճտտացնող եմ որ, հատկապես որ երկու անգամ արդեն տեսել եմ, թե դա ոնց են անում, ու արեցի: Ի՞նչ խոսք, հպարտ եմ ինձանով :
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Երեկ առաջին անգամ բոուլինգ խաղալու էի գնացել. հավես էր ՝ որպես դեյթ, նույնիսկ հաջողացրեցի ընկերոջս մի անգամ հաղթել, բայց երևի սրանով իմ բոուլինգի կարիերան ավարտվի, հաստատ կձանձրանամ, եթե էլի մի ամբողջ ժամ գնդակ գլորեմ:
CactuSoul (21.02.2020), Sambitbaba (16.09.2020), Smokie (05.03.2020), Varzor (15.04.2020), Աթեիստ (16.02.2020)
Այսօր առաջին անգամ պաշտպանիչ դիմակ եմ կարել․․․ ավելի շուտ էսօր չէր․․․ մի քանի օր առաջ մի ծանոթի տուն պիտի գնայի, էն էլ դրանից մի քանի ժամ առաջ կապնվեց, թե բա՝ ուզում ես դիմակներով լինենք, որ կամաց-կամաց սովորենք էս իրականությանը։ Պարզվեց դրա նախորդ օրը անտառում հայքինգի ժամանակ ուրիշները վրեն մուննաթ էին եկել, որ առանց դիմակի հանրային արահետներով ման ա գալիս, ինքն էլ որոշել էր ուրիշների հետ շփվելուց սկսեր դիմակի սովորել։ Վերջը արագի մեջ մի բան կարեցի, որը, հա, քիթ-բերանս փակում էր, բայց երկար հագնելը հարմար չէր․․․ v 0.1-նն էր։ Հետո ասի պահուստային մի քանի հատ կարեմ՝ համ Հռոմում՝ հռոմեացիներ նման, համ էլ միշտ ուզեցել եմ սենց մի դիմակ, որ մայրուղու կողքով հեծանիվ քշելուց մեքենաների արտանետումները չշնչեմ։ Երեկ v 0.2 կարեցի․․․ ավելի լավն էր, բայց կարի մեքենային հլը դեռ խամություն էի անում․ աչքիս տարուց ավել էր, որ վերջին անգամ կարի մեքենան հանել էի։ Էսօր v 0.3 կարեցի, որը հռչակվեց v 1.0` զանգվածային արտադրության պիտանի նմուշ․ հեսա՝
Ու դե արանքում էլ արդյունաբերական պրոցեսը շտկեցի, այնպես որ հաջորդ երեքը կարելը 45 րոպե տևեց, ու դրանք կարելուց էլ օպտիմիզացիաներ արեցի, այնպես որ հաջորդների կարելու մարգինալ ժամանակը աչքիս ~7-8 րոպե է լինելու․․․ մարդ ասում ա բա վարսավիր կամ դզող-փչող հիմա չլիներ՝ տունը նստած գործազրկության թոշակով, ու դներ իբեյ-էթսի-հենդմեյդում բիզնես ժարիտ աներ։ Բայց դե գոնե կարի մեքենայից կարոտս հանեցի։
Սրա կարիքը ոչ մեկ չունի, համենայն դեպս մեր մոտ։ Վիրահատական դիմակների պակաս չկա, պակասը հերմետիկ N95 դիմակների մասով ա, ինչի համար կտորով փոխարինիչ չես կարա կարես։ Սա «դիզայներական» դիմակ ա, թե չէ փոխարենը կարաս երկշերտ բանդանա էլ դեմքիդ կապես․ էն օրը մեկը խանութում խոհանոցային սրբիչ էր դեմքին դրել, վրայից էլ ինքնաթիռային քնելու դիմակ հագել՝ լրիվ նույն ֆունկցիան ա կատարում։ Բայց թե ուզում ես պաշտպանվես in style, խնդրեմ՝ 10 դոլլար։
Երեկ ես առաջին անգամ մատնաքաշ թխեցի։
Չգիտեի էի, որ էդքան հեշտ ա, հավես ու համով։
20200419_194003.jpg20200419_201413.jpg20200419_193133.jpg20200419_194837.jpg
boooooooom (20.04.2020), ivy (20.04.2020), John (21.04.2020), Sambitbaba (16.09.2020), Smokie (07.05.2020), Tiger29 (20.04.2020), Varzor (20.04.2020), Անվերնագիր (21.04.2020), Գաղթական (20.04.2020), Ծլնգ (21.04.2020), Հայկօ (20.04.2020), Մուշու (15.11.2021), Ներսես_AM (21.04.2020), Ուլուանա (22.04.2020), Վիշապ (21.04.2020), Տրիբուն (20.04.2020)
Ինտերնետում լիքը կան, մեկը մյուսից մի քիչ տարբեր։ Ես սրանից եմ օգտվել։
Երեկ առաջին անգամ անհյուրընկալ գտնվեցի ու մերժեցի հյուր եկողին Ներող
Մի անգամ ընկերոջս ծնողների հետ կարելուց էինք խոսում ու կարի մեքենաներից, ահագին հարցուփորձ արեցի, որովհետև երկուսն էլ լավ կարողներ են, հետաքրքիր էր լսել։ Իսկ հիմա իրենցից կարի մեքենա եմ նվեր ստացել, ու էսօր փորձում էի գլուխ հանել դրանից։
Դու մի ասա՝ կարի մեքենա թելելը ահագին մանրակրկիտ բան է․ էլ ներքևից, էլ վերևից։ Մի խոսքով, էսօր առաջին անգամ կարի մեքենա թելավորեցի ու մի տասը սանտիմետր ուղիղ գծով կարեցի՝ փորձի համար։ Հավես էր։ Մնում է մտածել, թե ինչ կարելի է անել էս մեքենայով․ ես ախր հեչ կարող չեմ (պոկված կոճակները հաշիվ չեն)։ Երևի սկզբի համար մի քիչ յութուբը քչփորեմ, տեսնեմ ինչ փոքր բաներից կարելի է սկսել։
Երեկ ես առաջին անգամ ամուսնուս մազերը կտրեցի : Կարանտինային սանրվածքն արդեն անհանդուրժելի էր դարձել, պետք էր մի բան անել, վարսավիրանոց գնալուց էլ դեռ զգուշանում ենք: Ահագին վախվխելով սկսեցի, ընթացքում էլ ինձ թվում էր` սխալներ շատ եմ անում, բայց արդյունքում ընտանիքի բոլոր անդամների կարծիքով (էդ թվում և իմ ) ավելի լավ տեսք ստացավ, քան մինչև հիմա վարսավիրների մոտ կտրելուց հետո: Ասեց` դե լավ ա, սրանից հետո արդեն միշտ դու կկտրես, էլ վարսավիրի մոտ չեմ գնա :
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Որպես թիմի ղեկավար՝ պիտի ամեն աշխատողի հետ առանձին ''appraisal interview'' անցկացնեմ, որի ժամանակ աշխատանքային ֆիդբեք ես տալիս ու ստանում, նոր նպատակներն ու դրանց հասնելու ճանապարհներն ես հետը քննարկում և այլն:
Էսօր առաջինն էր, ու առաջին անգամ էի որպես մենեջեր էդպիսի զրույց անցկացնում. մի քիչ անհանգիստ էի, թե ոնց կանցնի: Ինչքան էլ ինձ վստահ եմ զգում իմ աշխատանքում, այնուամենայնիվ դեռ շատ անսովոր է թիմ ղեկավարելը ու դեռ համոզված չեմ, որ դա ինձ համար է:
Աշխատողի հետ զրույցը շատ լավ անցավ ու ավելի երկար տևեց, քան նախատեսել էի: Մյուսը երկու օրից է ու էլի փորձում եմ պատրատել ինձ իմ «դերին»:
Ամեն դեպքում, ուրիշ աշխատանքի եմ դիմել՝ ոչ ղեկավարային: Պիտի կողմնորոշվեմ, թե ինչ եմ ուզում:
Cassiopeia (16.09.2020), John (17.09.2020), Sambitbaba (16.09.2020), Smokie (19.09.2020), Աթեիստ (16.09.2020), Արշակ (16.09.2020), Նաիրուհի (16.09.2020)
Երեկ ես առաջին անգամ խորը նողկանք զգացի ազգակիցներիցս..
Տելեգրամում զվռնելուց պատահական ինչ-որ հայկական չատի հանդիպեցի:
Հետաքրքրեց ոչ էնքան ինքնին չատի գոյությունը, այլ՝ դրա 2500+ անդամների թիվը:
Սկզբից վաբշե չհասկացա, թե էս ուր եմ ընկել..
Հետո կարծեցի, թե ինձ անհասկանալի հումորի տեսակ ա..
Հետո կամաց եկավ գիտակցությունը, որ հեչ էլ հումոր չի.. ամենաիսկական բառիգների ու իրենց կլիենտուռայի հետ առուծախի սենյակ եմ ընկել..
Բառիգները սենց ափաշքյարա ամենատարբեր տեսակի թմրադեղեր վաճառեն ու էն էլ Հայաստանո՞ւմ..
Էսի բառի բուն իմաստով պիպեց ա..
Բայց երևույթը հլա մի կողմ..
Էդ լեզուն, որով իրանք միմյանց հետ շփվում էին..
էդ ժարգոնային «նորամուծությունները», որի մի մասը միայն ենթադրել կարող էի, թե ինչ են նշանակում..
էդ հայհոյանքները, որ իրար տալիս էին ու սաղ օքեյ էին դրանց հետ..
Մեր վախտով սենց բաների համար մարդուն մինիմում կմորթեին..
ՈՒ ոնց-որ սաղ ջահել լակոտներ էին է..
Ձայնային հաղորդագրություններ էլ շատ կային ու դրանցից դատելով մեծ մասը դեռ կյանքի երկրորդ տասնամյակն էլ լիարժեք չէին բոլորել..
Դե նենց չի, որ ես էլ երկնքից էի հենց նոր իջել..
Գիտեի, որ հիմա պարապությունից շատերն են հագել ասեղին..
Բայց որ սենց կատաստրոֆիկ աստիճանի 2500+ քանակով ու սենց բացեիբաց քննարկումներով՝ բացարձակ չէի պատկերացնում...
ՈՒ գործածված լեզվից ու արտահայտություններից ճչացող էդ աստիճանի ընկած լինեն բարքերը...
Թո՛ւհ..
Իսկականից թո՛ւհ...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այսօր, առաջին անգամ ընտրությունների եմ, մասնակցել:
Վերջին խմբագրող՝ erexa: 17.03.2021, 23:54:
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ