Այսօր ինձ առաջին անգամ դասախոսը դուրս ա հանել լսարանից՝ հարցին առանց ձեռք բարձրացնելու պատասխանելու համար.
Այսօր ես առաջին անգամ գրավորից ստացել եմ երկրորդ ամենացածր միավորը (17 միավոր՝30-ից. մի հոգի ստացել էր 16, մյուսները՝ 21-ից բարձր): Հետաքրքիրը էն ա, որ արտագրելու լիքը հնարավորություն կար, բայց ես որոշել էի իմ խելքով գրել՝ էն դեպքում, որ 6 դասից մի դաս էի սովորել.![]()
Վերջին խմբագրող՝ Փոքրիկ շրջմոլիկ: 27.09.2014, 20:53:
Այսօր ես առաջին անգամ զինվորական համազգեստ եմ հագել![]()
Cassiopeia (29.11.2014), Smokie (30.11.2014)
Այսօր, դպրոցն ավարտելուց 6.5 տարի անց, մենք առաջին անգամ հավաքվեցինք դասարանով, դասարանի մի 40%ով ավելի ճիշտ: Տենց կինոների ազդեցության տակ, մտածում էի, որ շատ հավես ա անցնելու: Ու հետո պահի տակ հիշեցի, որ էդ կինոներում միշտ երկու ընկեր են լինում, անհաջողակ դեմքեր, որ ի տարբերություն մյուսների, դպրոցն ավարտելուց հետո տենց էլ չեն հաստատվել էս կյանքում: Իրանք գնում են, սաղ խոսում են իրանց ձեռբերումների մասին, իսկ իրանք կիսանեղված-բան, մինչև 3րդ շիշ գարեջուրըՄի խոսքով, մտերիմ դասընկերներիցս երկուսը, որ մոտավոր իմ կարգավիճակում են, իրանց փորձեցի համոզեմ որ գան, կտրականապես հրաժարվեցին... Էդ պահին գիտակցեցի, որ էս կինո չի ախպեր, կինոյի հետ միակ ընդհանրությունը լինելու ա էդ գլուխ գովալու պահը. «ես փոխնախարարի շոֆեռ եմ», «ես երիտասարդական խորհրդարանի պատգամավոր եմ», «ես բանկում եմ աշխատում», «ես մարկետոլոգ եմ», «ես նշանվելու եմ գարնանը»... տենց էլ էղավ ախպեր… Չգիտեմ ոնց ընկալվեց «ես դեռ չեմ կողմնորոշվել ապագայիս հարցում» տարբերակս, բայց, իրականում լավ անցավ
![]()
Վերջին խմբագրող՝ John: 30.11.2014, 01:52:
Էսօր ինձ առաջին անգամ (դե իրականում ոչ առաջին, բայց 20 տարեկանիցս հետո առաջին) բանաստեղծություն նվիրեցին: Նենց մեկը, ով վերջին մարդն էր, ումից տենց բան կսպասեի![]()
Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 05.02.2015, 01:55:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Աթեիստ (05.02.2015)
Էսօր առաջին անգամ կոշկավոր շուն եմ տեսել։ Դզած–փչած սանրվածքով, պճնված, գլամուրնի շունիկ էր՝ կարմիր բաճկոնով ու բաճկոնին սազող կարմիր կոշիկներով։ Կոշիկների մեջ էլ իրան նույնքան վստահ ու հարմարավետ էր զգում, որքան տարիներ շարունակ մշտապես բարձրակրունկ հագնող աղջիկները՝ բարձր կրունկների վրա։
Ասում եմ՝ հեքիաթները քիչ–քիչ իրականություն են դառնում։ Դե, եթե կոշկավոր շուն կա, կատու էլ կլինի, էլի։
Սպասենք բարձրակրունկ կոշիկներով շունիկներին![]()
։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էսօր առաջին անգամ "Armenia" ասելուց հետո "O , Romania" չլսեցի պատասխան![]()
Այսօր ես առաջին անգամ սահադաշտ եմ գնալու։ Պոտնցիալ վնասվածքներս բաժանում եմ, եկե՜ք, տարե՜ք։ ^^
Ich hab' keine Lust.
Էսօր ես առաջին անգամ հասկացա թե ինչ սիրո՜ւն բան ա կյանքը
գրողը տանի
էլ չեմ բողոքելու
Հ․Գ․ Չէ, չեմ սիրահարվել, ոչ էլ խմած եմ, ոչ էլ սփեյսքեյք եմ կերել![]()
"Non est ad astra mollis e terris via."
CactuSoul (28.05.2015), erexa (28.04.2015), Sambitbaba (29.04.2015), Նիկեա (05.05.2015)
Այսօր, ավելի շուտ երեկ, առաջին անգամ պատրաստել եմ, Ուլուանայի գրած ռեցեպտը: "Աշխարհի ամենահեշտ պատրաստվող բլիթները":![]()
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Ուլուանա (14.05.2015)
Ես այսօր Ակումբում իմ առանջին բացասական վարկանիշն եմ տվել : Ես հիանում եմ ինձանից բացասական վարկանիշ ստացած ակումբցով ... մարդը կարողացավ դրան հասնել![]()
Cassiopeia (14.05.2015), VisTolog (15.05.2015), Աթեիստ (14.05.2015), Վոլտերա (14.05.2015)
Երեկ ես առաջին անգամ հանդիպել եմ մի երիտասարդի, որի անունը Լենին էր։
Բանկի աշխատող էր՝ 25-30 տարեկան լատինոս տղա։ Ուրեմն որ մոտեցավ, ներկայացավ, ասեց՝ Լենըն, մենք կարծեցինք՝ Լենոն ա անունը, հետո որ գրված տեսանք, պարզվեց, որ չէ, Լենին։ Ամուսինս զարմացած ասեց՝ վայ, Ձեր անունը Լենի՞ն ա։ Նա էլ, երևի արդեն սովոր լինելով նման ռեակցիայի, մի տեսակ խեղճացած–արդարացող տոնով ուսերը վեր բարձրացնելով՝ ասեց. «Հա... Մամայիս մտահղացումն էր, ինքն էդպես էր որոշել։ Դե հիմա ի՞նչ արած...
»։ Քիչ էր մնում ասեինք. «Դե լավ, ոչինչ, եղածը–եղած է, կարևորը՝ լավ աշխատանքով ապահովված, բարետես տղա ես, հիմա թող անունդ էլ Լենին լինի, ի՞նչ անենք
»։ Չնայած համոզված եմ՝ ԱՄՆ–ում քչերը կիմանան, թե Լենինն ով ա, նենց որ նման անուն ունենալն էստեղ էնքան սարսափելի չի իրականում, ինչքան մեր տեսանկյունից ա թվում առաջին հայացքից։
Քանի որ տարօրինակ անուններից խոսք եղավ, ձեռի հետ մի բան էլ ասեմ. մի երկու շաբաթ առաջ էլ մի լատինոս կին՝ 50-60 տարեկան, երբ իմացավ, որ Հայաստանից եմ, ասեց, որ իր երկրորդ անունը (middle name) Արմենիա ա։ Դա էլ իր հայրիկի գաղափարն էր։ Ուղղակի ինքը անգլերեն շատ վատ էր խոսում, բան չհասկացա էն մասից, թե ինչու էր հայրիկը որոշել իրեն էդ «փախած» երկրի անունը տալ
։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
boooooooom (28.05.2015), CactuSoul (28.05.2015), Cassiopeia (29.05.2015), Smokie (23.06.2015), Աթեիստ (28.05.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ