Այսօր մենք առաջին անգամ համտեսեցինք ԱՊՊԱ-ն: Այլ խոսքերով մասնակցեցինք ավտովթարին որպես մեղավոր: Դեռ դրամական պահերին չենք հասել, բայց որ փորձագետը 5 օրվա մեջ պիտի զանգի, գա ու գնահատի վնասը, ու մինչ այդ մենք պետք է ձեռք չտանք մեքենային, ինձ դուր չեկավ: Դուրսա գալիս, որ մենք, որպես մեղավոր կողմ մեր մեքենան հեսա 2 օրվա մեջ կսարքենք կքշենք, իսկ էտ խեղճ տղեն, որին մենք խփել ենք, պիտի հլը մի 10 օր իրա ավտոյին չկպնի. սպասի թե երբ պիտի բարեհաճի մասնագետը գա, գնահատի, եզրակացությունը տա, հետո մենք համաձայնվենք... հետո նոր կարանք սկսենք ավտոն սարքել, որը կտևի ևս մի 4 օր: Այ հաաաաայ...
![]()
Էջանիշներ