Երեկ ես առաջին անգամ հանդիպել եմ մի երիտասարդի, որի անունը Լենին էր

։
Բանկի աշխատող էր՝ 25-30 տարեկան լատինոս տղա։ Ուրեմն որ մոտեցավ, ներկայացավ, ասեց՝ Լենըն, մենք կարծեցինք՝ Լենոն ա անունը, հետո որ գրված տեսանք, պարզվեց, որ չէ, Լենին

։ Ամուսինս զարմացած ասեց՝ վայ, Ձեր անունը Լենի՞ն ա։ Նա էլ, երևի արդեն սովոր լինելով նման ռեակցիայի, մի տեսակ խեղճացած–արդարացող տոնով ուսերը վեր բարձրացնելով՝ ասեց. «Հա... Մամայիս մտահղացումն էր, ինքն էդպես էր որոշել։ Դե հիմա ի՞նչ արած...

»։ Քիչ էր մնում ասեինք. «Դե լավ, ոչինչ, եղածը–եղած է, կարևորը՝ լավ աշխատանքով ապահովված, բարետես տղա ես, հիմա թող անունդ էլ Լենին լինի, ի՞նչ անենք

»։ Չնայած համոզված եմ՝ ԱՄՆ–ում քչերը կիմանան, թե Լենինն ով ա, նենց որ նման անուն ունենալն էստեղ էնքան սարսափելի չի իրականում, ինչքան մեր տեսանկյունից ա թվում առաջին հայացքից։
Քանի որ տարօրինակ անուններից խոսք եղավ, ձեռի հետ մի բան էլ ասեմ. մի երկու շաբաթ առաջ էլ մի լատինոս կին՝ 50-60 տարեկան, երբ իմացավ, որ Հայաստանից եմ, ասեց, որ իր երկրորդ անունը (middle name) Արմենիա ա

։ Դա էլ իր հայրիկի գաղափարն էր։ Ուղղակի ինքը անգլերեն շատ վատ էր խոսում, բան չհասկացա էն մասից, թե ինչու էր հայրիկը որոշել իրեն էդ «փախած» երկրի անունը տալ

։
Էջանիշներ