Երեկ առաջին ակտը ստացա, արագություն գերազանցելու համար։ Տականքները![]()
Երեկ առաջին ակտը ստացա, արագություն գերազանցելու համար։ Տականքները![]()
այսօր ես առաջին անգամ փորձեցի վիրտուալ իրականության իսկական ակնոցները:
մոտ 10-15 րոպեանոց ստորջրյա աշխարհի մասին ֆիլմ էր:
զգացմունքներն աննկարագրելի են:
դրանից առաջ էլի էի փորձել հասարակներով, բայց սրան կյանքում չէին հասնի..
դիտելուց հազիվ ես քեզ զսպում, որ ձեռքդ չերկարացնես՝ ինչ-որ բանի ձեռք տալու պատրանքով:
ու հազիվ ես քեզ զսպում, որ չգնես էդ մի քանի անգամվա օգտագործման խաղալիքը:
կարծում եք միան իր գինը՝ 380€, բավակա՞ն է..
իհարկե ոչ՝ նա չի կարող նորմալ աշխատել առանց շարժումներ գրանցող տեսախցիկի՝ 60€,
ու կցված ականջակալների՝ 80€
էս ամեն ինչից հետո էլ անհրաժեշտ է գնել տարբեր տեսանյութեր կամ խաղեր, տարբեր որակների ու բարդությունների, ասենք՝ 20-70€ միջակայքում:
ցնդել կարելի է..
բայց գնալով ավելի ու ավելի շատ PS խաղերի են կցում VR տարբերակը..
մեկ էլ տեսար...
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Էսօր առաջին անգամ Walchensee-ն եմ տեսել․ դեռ երբեք էդքան վառ փիրուզագույն լիճ տեսած չկայի։
Ո՜նց եմ սիրում Բավարիայի բնությունը․ նայելիս լրիվ պատկերացնում ես գերմանական հեքիաթները։
Ասում են՝ Վալխեն լճի ամբողջ հատակով մեկ մի հսկա ձուկ է պառկած՝ պոչն էլ բերանում պինդ բռնած։ Մի օր, երբ երկրի վրա տիրի անհավատությունն ու չարիքը, ձուկը բերանից թափով բաց կթողնի պոչը ու կավիրի երկիրը։
Էսօր էդ օրը չէր։
![]()
boooooooom (24.07.2017), CactuSoul (26.07.2017), John (24.07.2017), Lílium (24.07.2017), Mr. Annoying (24.07.2017), Quyr Qery (21.11.2017), Sambitbaba (07.08.2017), Smokie (24.07.2017), Բարեկամ (24.07.2017), Մուշու (26.07.2017), Նաիրուհի (26.07.2017), Նիկեա (31.07.2017), Ուլուանա (24.07.2017), Ռուֆուս (24.07.2017), Վոլտերա (30.07.2017)
Էսօր վերջին տասը տարվա մեջ առաջին անգամ Վարդավառի օրը ջրվել եմ։ Եվ վերջին երևի 15 տարվա մեջ առաջին անգամ ոչ միայն ջրվել եմ, այլև ինքս մասնակցել եմ ջրոցիին։ Սա նաև Արեգի առաջին ջրոցին էր, ու տղուկս ահագին ոգևորված ու տպավորված էր։ Ճիշտն ասած՝ ջրվել էնքան էլ չեմ սիրում (ընդհանրապես հագուստով թրջված լինելու զգացողությունից դիսկոմֆորտ եմ զգում սովորաբար), իսկ վերջին անգամ ջրվելս խիստ տհաճ հուշեր է թողել մեջս, բայց էսօր ինքնակամ մասնակցելով Թումոյի ջրոցիին՝ ինչ–որ առումով կարծես ջնջեցի էդ տհաճ հուշը։ Հավես էր շատ, ու ոչ միայն հենց իմ ջրել–ջրվելն էր հավես, այլև ընդհանուր էդ մթնոլորտն էի վայելում, էդ զուտ հայկական, յուրահատուկ կոլորիտային տեսարանը, որ հետաքրքիր ձևով կարծես միավորում ու ամբողջացնում է մի մեծ խումբ հայերի։ Ուրիշ ի՞նչ իրավիճակում կարող էին էդքան մարդ միայն ժպիտներ ու ծիծաղներ փոխանակել։ Ճիշտ է, վերջում, երբ արդեն համապատասխան հատվածում նստած՝ չորանում էինք, որ գնայինք տուն, իրավիճակը մի քիչ հարամեց մեկը՝ արդեն համարյա լրիվ չորանալուցս հետո ինձ մի դույլ ջրով լողացնելով (էդ տարածքում մարդիկ չորանում էին, ու չորացողներին չէին ջրում հիմնականում, բայց պարբերաբար հայտնվում էին չարաճճիներ, ովքեր հետևից թաքուն ջրում էին չորացողներին), մի քիչ ջղայնացա, բայց շատ ծանր չտարա։ Դրական մթնոլորտն ամեն դեպքում գերակշռող էր։
Մեկ էլ էսօր առաջին անգամ ջրոցիի ժամանակ Ակումբի Enna Adoly–ին (Նանեին) եմ տեսել։ Յուրօրինակ հանդիպում ստացվեց. ջրոցիի խառնաշփոթի մեջ մեկ էլ հանկարծակի իրար «բախվեցինք»՝ երկուսս էլ թրջված մկան տեսքով, բայց լավ տրամադրությամբ։ Երկուսս էլ միանգամից իրար ճանաչեցինք։ Հավես էր։ Ի դեպ, Էննան իմ պատկերացրածի նման էր՝ սիրուն, կանացի ու շատ բնական։ Ափսոս, իրավիճակից ելնելով՝ կարգին շփվել չհաջողվեց։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
boooooooom (24.07.2017), CactuSoul (26.07.2017), ivy (24.07.2017), Lílium (24.07.2017), Mr. Annoying (24.07.2017), Quyr Qery (21.11.2017), Sambitbaba (07.08.2017), Smokie (24.07.2017), Աթեիստ (24.07.2017), Դեղին մուկիկ (24.07.2017), Մուշու (26.07.2017), Նաիրուհի (26.07.2017), Նիկեա (31.07.2017)
Երեկ և չէառաջի օրը ես առաջին անգամ մասնակցեցի տարբեր quiz-երի;
Անկեղծ ասած music-ին շատ ավելի թույլ գտնվեցի, քան ինքս ինձանից սպասում էի:Մենակ առաջին փուլում էի ուժեղ` ամենահեշտում։ Հետևանց ֆռռացող երգերն անհնար էր տեղը բերել, անգամ եթե դրանցից երկուսը անչափ հայտնի էին։ Emoji-ներում եթե մի քիչ ավելի խորանայի, այլ ուղղությամբ մտածեի մի երկու ճիշտ պատասխան կասեի։։)) Ինքը խաղն ինձ համար էնքան էլ հեշտ չէր՝ մտածելու ժամանակը քիչ էր լինում, հարցերը բարդ, երգերի մեծ մասն անծանոթ։
![]()
Քիչ չեմ ասել, որ կինոներ այնքան էլ չեմ սիրում, բայց շատ անգամ էլ հավանել եմ դիտածս։։ Այնպես որ, мovie-ի հարցում ինքս ինձանից սպասելիքներ կարելի է ասել չունեի ու էդպես էլ տրամադրված էի։ Բայց․․․ սա-կայն․․․ սակայն էս quiz-ը music-ից շատ ավելի հետաքրքիր, հավես, ճիշտ ու լավը դուրս եկավ։ Էստեղ ես համոզվում, որ կարևորը հաղթանակը չի՝ այլ մասնակցությունը, դրական տպավորությունները, հետաքրքիր խաղը ու անիմաստ տեղը քիչ կորած ժամանակը։ Վերջինս էս quiz-ի ժամանկ ուղղակի չկար, ամեն ինչը շատ ճիշտ ու լավ էին պատրաստել։ Ու ի մեծ ուրախություն ինձ՝ փուլերից մեկը նվրված էր հայկական ֆիլմերին։։yahoo
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Դեղին մուկիկ (30.07.2017)
Էսօր առաջին անգամ 200 կմ-ից ավել ճանապարհ եմ կտրել՝ մի պաղպաղակի տաղավարի համար:
Ձեռքս ոչ մի կերպ չի հասնում, որ պատմվածք գրեմ Purogelato-ի մասին. ի՜նչ տոն էր ինքը ու թե ոնց փակվեց: Էդպիսի հերթեր ոչ մի տաղավարի առաջ երբևէ չեմ տեսել. թե պաղպաղակն էր անմահական, թե մարդիկ էին շատ լավը: Եթե աշխարհում պաղպաղակի աստվածուհի կա, դա հաստատ Էվելինն էր: Էդպիսի համով պաղպաղակ կյանքումս դեռ ոչ մի տեղ չեմ կերել, դրա համար էլ տաղավարի շուրջը մարդկանց բազմությունից տեղ ու դադար չկար:
Իսկ թե ինչ դրամատիկ իրադարձություններ հետևեցին պաղպաղակային դրախտին ու թե ոնց Purogelato-ն կորավ մեր համայնքից, մի երկար պատմվածքի նյութ է:
Դրանից հետո հա փնտրում էի Էվելինին ու վերջը գտա:
Տեղավորվել են Փասաու քաղաքում՝ մեզնից մոտ երկու հարյուր կիլոմետր հեռու:
Էսօր որոոշեցի, որ գնում եմ իրենց տեսնելու: Իհարկե մի քիչ խելառություն էր էդքան ճանապարհ կտրել՝ պաղպաղակի համար, բայց դե հարցը մենակ պաղպաղակը չէր:
Ու էլ ի՞նչ ավելի կարևոր բան կար էսօր անելու: Սկայպով Սոնյային ասեցի, որ գնում եմ Էվելինի մոտ, ու որ իսկապես գտնեմ իր տաղավարը, մյուս անգամ իրեն էլ հետս կտանեմ: Աչքերը փայլեցին ոգևորությունից: Իմն էլ էին հաստատ փայլում:
Ու ճամփա ընկա: Մի քանի ժամ անց հասա Փասաու. անձրև էր չռռում: Գուգլ մեփսը միացրած ու անձրևի տակ թրջվելով՝ գտա Purogelato-ն: Իսկապես կար ու հետն էլ բաց էր:
Առաջվա պես կանաչ ու լուսավոր էր. լավ տեղավորվել էր նոր քաղաքում: Ոտից գլուխ թրջված ներս մտա, ու թե՝ Էվելինն էստե՞ղ է:
- Հա,- ասեցին,- հիմա կանչենք:
Երբ Էվելինը հայտնվեց ներսում, մի պահ անակնկալի եկավ, հետո լայն ժպտաց, ես էլ բացականչեցի.
- Գտա՜ քեզ:
Մի ժամ մնացի էնտեղ, լիքը խոսեցինք, պարզվեց՝ միակ գիժը չեմ, որ էդ ճամփան կտրել անցել է՝ իրենց տեսնելու համար: Էլի են գալիս մեր համայնքից, նույնիսկ խմբերով: Խոսելիս համ իմ աչքերն էին լցվել, համ իրենը: Շատ հավես հանդիպում էր:
Էնքան էլ պաղպաղակ կերա, քիչ էր մնում պայթեի. էդ ի՜նչ համով էր, չկա էլ էդպիսի պաղպաղակ աշխարհում:
Թե հանկարծ մի օր Փասաուում լինեք, էդ սիրուն գերմանական քաղաքում՝ իր Դոնաու գետով, անպայման այցելեք Purogelato, չեք փոշմանի![]()
Arpine (14.11.2017), boooooooom (07.08.2017), CactuSoul (07.08.2017), Cassiopeia (07.08.2017), Mr. Annoying (07.08.2017), Progart (07.08.2017), Quyr Qery (21.11.2017), Sambitbaba (07.08.2017), Smokie (07.08.2017), Աթեիստ (07.08.2017), Մուշու (15.08.2017), Յոհաննես (07.08.2017), Նաիրուհի (08.08.2017), Ռուֆուս (07.08.2017), Տրիբուն (01.09.2017)
Այսօր ես առաջին անգամ իմ երեխային տարա դպրոց:![]()
ARMbrain (01.09.2017), Arpine (14.11.2017), boooooooom (01.09.2017), CactuSoul (09.09.2017), Gayl (08.02.2018), John (01.09.2017), Lílium (02.09.2017), Moonwalker (01.09.2017), Mr. Annoying (01.09.2017), Quyr Qery (21.11.2017), Smokie (02.09.2017), Աթեիստ (01.09.2017), Անվերնագիր (01.09.2017), Արէա (01.09.2017), Գաղթական (01.09.2017), Հայկօ (01.09.2017), Հարդ (01.09.2017), Մուշու (10.09.2017), Նաիրուհի (02.09.2017), Շինարար (01.09.2017), Տրիբուն (01.09.2017)
Երեկ առաջին անգամ ականատես եմ եղել 5 հոգանոց խառը-խշտի ով-ում-պատահի սիլի-բիլի-պաչպչոցու: Էն որ մտածում էի՝ ինչ լավ ա, որ Facebook-ում check in չեղա. մարդիկ իմ մասին ի՞նչ կմտածեն :Դ :Դ
Չգիտեմ՝ ինչի ա ինձ թվում, որ էդ մարդիկ երբեք չեն կարող երջանիկ լինել, ու մի տեսակ խղճում եմ: Իմիջիայլոց, մեկն էլ ծանոթ էր. կարգին, կիրթ, խելացի տղա ա իրականում: Եսի՞մ:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
boooooooom (10.09.2017), Smokie (10.09.2017), Աթեիստ (10.09.2017), Մուշու (10.09.2017), Ուլուանա (10.09.2017)
Էսօր առաջին անգամ մի ժամի չափ սքեյթ եմ քշել Ազատության հրապարակում։ Այսինքն չգիտեմ դա տենց ե՞ն քշում, թե՞ չէ, բայց ստացվում էր էն աստիճանների կողքի դքից արագության տակ իջնել, թեքվել ու ահագին տեղ էդ արագության տակ գնալ՝ առանց ընկնելու։ Մենակ չջոկեցի. դրանով ո՞նց են արգելակում, ոյտև տենց ժամանակ ուղղակի վրայից թռնում էի։
Վերջին խմբագրող՝ boooooooom: 10.09.2017, 22:10:
Կարճ
Կոնկրետ
CactuSoul (10.09.2017), Cassiopeia (10.09.2017), Mr. Annoying (10.09.2017), Smokie (10.09.2017), Աթեիստ (11.09.2017), Մուշու (11.09.2017), Նաիրուհի (13.09.2017), Նիկեա (20.11.2017)
Arpine (14.11.2017), boooooooom (26.09.2017), CactuSoul (26.09.2017), Cassiopeia (27.09.2017), Lílium (23.11.2017), Moonwalker (25.09.2017), Mr. Annoying (25.09.2017), Smokie (26.09.2017), _Հրաչ_ (26.09.2017), Աթեիստ (25.09.2017), Նաիրուհի (27.09.2017), Շինարար (26.09.2017)
Այսօր առաջին անգամ կոֆե թափեցի իմ սիրած մայկայի վրաՓինք Ֆլոյդի․․․․
... միանգամից լոգոյի ֆինալ տարբերակը պատրաստեցի: )))
(Ֆիշկան նրանում է, որ դա սովորաբար մեկ շաբաթվանից ավելի երկար է տևում)
Arpine (14.11.2017)
Էսօր առաջին անգամ մոտս ցանկություն առաջացավ մոդերատոր լինելու ու ակումբում մաքրություն անելու։
Էսօր ես առաջին անգամ մարդ տեսա, ով չգիտեր, թե ինքն ինչ ազգա..
Կոսմոպոլիտների, իհարկե, հանդիպել եմ՝ ով ազգություն չի ընդունում:
Բայց սա էդ դեպքը չէր, քանի որ ինքն իրեն «կիսասերբ» էր կոչում...
Սկզբից, անվան պատճառով, կարծեցի թե քուրդա..
«բռաջան»-բան խառնեցի՝ ռեակցիա չտվեց..
ասում եմ՝ Դիլավար քրդի անուն չի՞
ասումա՝ չգիտեմ, ես կիսասերբ եմ
- ծնողներիցդ մե՞կնա երևի սերբ (ինքը կարիչնըվի գույնի ա)
- չէ, ուղղակի Սերբիայում եմ ծնվել, բայց սերբ չեմ: պապս ուրիշ երկրիցա եկել
- ո՞ր երկրից
- կասկածում եմ՝ Հնդկաստանից
- կասկածում ե՞ս
- հա դե ինքը չի պատմել, ես էլ չեմ հարցրել..
ուֆ աման, չիդեմ...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այսօր առաջին անգամ գրառում կատարեցի akumb.am -ում:![]()
boooooooom (19.12.2017), CactuSoul (21.12.2017), Cassiopeia (19.12.2017), Mr. Annoying (20.12.2017), Peace (21.12.2017), Progart (19.12.2017), Smokie (20.12.2017), Աթեիստ (19.12.2017), Արէա (19.12.2017), Արշակ (23.12.2017), Մուշու (02.01.2018), Նիկեա (28.12.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ