Էսօր առաջին անգամ առագաստավոր սպորտային կատամարան եմ քշել՝
էս սիրունությունը։
Մենակ չէի իհարկե, երկուսով էինք․ ես իմ կողմի վրա էի ու ճշգրտորեն հետևում էի հրահանգներին՝ ձգել առագաստը, թուլացնել և այլն։ Չէի էլ կարող պատկերացնել, թե քամու ուժին ենթարկվելով՝ ինչպիսի արագությամբ կարող է սլանալ էս փոքրիկ նավը՝ համարյա թռչկոտելով ալիքների վրայով։ Մի քանի անգամ թվում էր՝ հիմա կպոկվեմ վրայից, բայց ամեն անգամ ստացվում էր պահպանել հավասարակշռությունը։ Ալիքների վրա անցկացված մի քանի ժամը էնպես թռան, չզգացի էլ։
Էդ ի՜նչ հաճույք էր։ Հաստատ արժի գոնե մի անգամ փորձել։
Էջանիշներ