Աստված տա՝ նման դեպքեր էլ չլինեն...
Աստված տա՝ նման դեպքեր էլ չլինեն...
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Ռուֆուս (07.12.2009)
20 տարի է անցել, բայց ժողովուրդը սթրեսից դուրս գալ չի կարողանում...
Ես ոչինչ չեմ ուզում...
Ռուֆուս (07.12.2009)
Առաջինը հայրս քաջություն ունեցավ տուն մտնելու: 1926թ-ի Գյումրիի երկրաշարժից երկու տարի հետո կառուցված հայրական տունը լավ էր դիմացել հարվածին: Կես մետր լայնություն ունեցող պատերը տեղ տեղ ճաքճքել էր, միջնորմներից մեկը մի փոքր ծռվել և վերջ: Կահույքը ամբողջովին շուռ էր եկել, ամենուրեք կոտրված ապակեղեն էր, թափթփված գրքեր, փոշի, թափված ծեփ… Բոլորը վախենում էին տաս րոպեից ավելի տան ներսում գտնվել… Ես վախեցա տուն մտնել… Միգուցե երկրորդ անգամ դուրս փախչել չհաջողվեր…
Առաջին գիշերը ես ու եղբայրներս հրաժարվեցինք տանը քնել: Փոխարենը քնեցինք հորս ավտոմեքենայում, տաք մուշտակներով փաթաթված, իրար կպած, կուչ եկած: Մեծահասակներից ոչ ոք չքնեց: Առավոտյան երբ աչքերս բացեցի, հասկացա, որ տանն եմ, պառկած եմ ծնողներիս անկողնում… Լավ է, էլ չեմ վախենում մեր հին տանից, էլ չեմ վախենում չորս պատերով շրջապատված լինել ու տանիքի տակ գտնվել…
շարունակելի
I may be paranoid but no android!
Ariadna (15.03.2011), Claudia Mori (15.03.2011), einnA (12.01.2011), Jarre (05.03.2009), Morpheus_NS (07.02.2009), Sambitbaba (13.04.2013), Yevuk (12.07.2010), Արևհատիկ (15.03.2011), Երկնային (07.02.2009), Հայկօ (15.07.2009), Մանուլ (12.07.2010), Մինա (13.04.2013), Նաիրուհի (13.04.2013), Ներսես_AM (13.04.2013)
Հաջորդ օրը Երևանից եկան մեծ հորաքրոջս երեք որդիները համակուրսեցիների հետ: Ցերեկները աշխատում էին փլատակների վրա, հանում դիակները և դեռևս կենդանի մնացածներին…
Իսկ գիշերները… Մոտ քսան ջահել տղաներ քնում էին հյուրասենյակի հատակին` քնապարկերով փաթաթված: Մայրս հանում էր ձմեռվա համար նախատեսված պահածոները` ջեմերը, մուրաբաները, կոմպոտները, և երեկոյան մեր տանը իսկական խնջույք էր տեղի ունենում: Հետո սկսում էին պատմել… Պատմում էին ձայներից… Ասում էին, շենքերի փլատակների տակից ողջ մնացած դժբախտների օգնության ճիչերն էին լսում: Արյունը սառում էի երակներումս…
Հանկարծ բոլորը անխտիր սկսում էին ծիծաղել… Ամեն անգամ փշաքաղվում եմ, երբ այդ ծիծաղն եմ հիշում, հիստերիկ, անասնական, ոչ մարդկային էր այդ ծիծաղը, դաղում էր հոգիդ, բթացնում ուղեղդ: Չէի կարողանում հասկանալ, թե ինչու էին ծիծաղում, բայց հիմա արդեն հասկանում եմ… Այդքան ավիրվածություն, դժբախտություն, մահ տեսնելուց հետո անհնարին էր չծիծաղել, այլապես կխելագարվեիր… Ես չէի ծիծաղում, ավելի լավ էր խելագարվեի: Կուչ էի եկել քնապարկիս մեջ և փորձելով չլսել մյուսների անզուսպ հռհռոցներն ու քրքջոցները փորձում էի քնել: Երազումս երկրաշարժ էր, առաստաղը թափվում էր գլխիս, փորձում էի դուրս վազել տնից, բայց արդեն ուշ էր… Ծուղակի մեջ էի, փրկություն չկար… Չէ, ոչինչ էլ չի պատահել, աշխատիր քնել, աշխատիր ուղեղդ անջատել ու քնել… Չի ստացվում… Երկրաշարժ է…
շարունակելի
I may be paranoid but no android!
A.r.p.i. (12.07.2010), Claudia Mori (15.03.2011), einnA (12.01.2011), Jarre (05.03.2009), Morpheus_NS (07.02.2009), My World My Space (15.03.2011), Sambitbaba (13.04.2013), Yevuk (12.07.2010), Արևհատիկ (15.03.2011), Երկնային (07.02.2009), Հայկօ (15.07.2009), Մանուլ (12.07.2010), Մինա (13.04.2013), Նաիրուհի (13.04.2013), Ներսես_AM (13.04.2013)
...Հա՜յկ...
...կարդում եմ ու ես էլ... տեսնում... մեծ ժաժքը...
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Ռուֆուս (07.12.2009)
Ռուֆուս (07.12.2009)
Մեծահասակները իմ ներկայությամբ չէին խոսում, բայց ես գիտեի, հասկացել էի… Հասմիկը չկար, մահացել էր…
Հասմիկը հորաքրոջս աղջիկն էր, Հասմիկին շատ էի սիրում, թերևս ծնողներիցս էլ շատ: Հասմիկն էլ ինձ էր սիրում ու իր սերը արտահայտում կսմթոցների, համբույրների ու գրկախառնությունների տեսքով: Հիշում եմ, երբ Հասմիկը մեր տուն էր գալիս, ես թաքնվում էի տան ամենամութ անկյունում, ու անհամբեր սպասում, որ Հասմիկը ինձ գտնի: Սիրում էի Հասմիկին, սպասում մեր համատեղ խաղերին, որոնք միշտ վերջանում էին գրկախառնություններով, համբույրներով ու կսմթոցներով: Հիշում եմ, թե Հասմիկի գրկում ինչպես էի կոկորդովս մեկ ճչում, ծիծաղում...
Հասմիկը էլ չկար: Դեկտեմբերի 5-ին երկու օրով եկել էր Լենինական ծնողներին տեսնելու, դեկտեմբերի 7-ին ժամը 13:00-ի գնացքով պետք է վերադառնար Թբիլիսի: Բնակարանից դուրս փախչելու հնարավորություն չէր էլ ունեցել, հինգերորդ հարկից ու՞ր պետք է փախչեր... Մի քանի օր հետո գտան Հասմիկի դիակը խալաթի մեջ փաթաթված, լոգարանում էր: Հղիության ութերորդ ամիսն էր, որդու անունը որոշել էր Հայկ դնել, իմ անունից…
Հասմիկը հեռացավ իմ կյանքից, էլ չկար…
շարունակելի...
I may be paranoid but no android!
A.r.p.i. (12.07.2010), Claudia Mori (15.03.2011), einnA (12.01.2011), Jarre (05.03.2009), Morpheus_NS (07.02.2009), My World My Space (15.03.2011), Sambitbaba (13.04.2013), Yevuk (12.07.2010), Արևհատիկ (15.03.2011), Երկնային (07.02.2009), Հայկօ (15.07.2009), Մանուլ (12.07.2010), Մինա (13.04.2013), Նաիրուհի (13.04.2013), Ներսես_AM (13.04.2013)
Հայկ…(((
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Ռուֆուս (07.12.2009)
Սիրտս կտոր-կտոր է լինում՝ ամեն անգամ էս թեման մտնելիս...
Ռուֆուս (07.12.2009)
Հայկ, ապրես որ գրում ես:
Ոչինչ որ հիմա աչքերս լցված են: Ապրե՛ս:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ռուֆուս (07.12.2009)
Բառեր չեմ գտնում արտահայտելու էն զգացմունքը, որ ուեմ հիմա:Էս երևի քիչ հանդիպող էն դեպքն է, որ միայն դառը հիշողությունները ու լացը մենակ կփրկի,............. չէ չի փրկի ու չի էլ ամոքի:Վերքը ոչ մի անգամ էլ չի սպիանում ու հիշողությունն էլ չի հնանում.............ավաղ: Լավ է, որ գրել ես:Ապրես:
Ինձ, եղբայրներիս ու մորս էվակուացնում են Ռուսաստան: Երևանում ենք, մեր բարեկամի տանը: Երեկոյան պատրաստվում ենք քնել, ես ու մայրս պետք է քնեինք նույն մահճակալին` ես պատի տակ:
- Մամ ջան, արի դու պադի տագը քնի:
- Ինչի Հայկ ջան, ինչ է եղել?
- Որ հանգարձ երգրաշարժ լինի պադը քու վրա բլի, ոչ թե իմ:
Մանկան բերանից թռած խոսքը բոլորին ստիպեց ծիծաղել… Իսկ ես նրանց ծիծաղի պատճառը չէի հասկանում:
Մահճակալս մի քանի տարի շարունակ սենյակի ուղիղ մեջտեղն էր դրված` պատերից հեռու: Կարծում էի, որ այսպես երկրաշարժից փրկվելու ավելի մեծ շանսեր ունեի…
շարունակելի
I may be paranoid but no android!
*e}|{uka* (07.02.2009), A.r.p.i. (12.07.2010), Ariadna (15.03.2011), Claudia Mori (15.03.2011), einnA (12.01.2011), Jarre (05.03.2009), Morpheus_NS (07.02.2009), My World My Space (15.03.2011), Safaryan (15.03.2011), Sambitbaba (13.04.2013), Yevuk (12.07.2010), Արևածագ (12.07.2010), Արևհատիկ (15.03.2011), Երկնային (07.02.2009), Հայկօ (15.07.2009), Մանուլ (12.07.2010), Մինա (13.04.2013), Նաիրուհի (13.04.2013), Ներսես_AM (13.04.2013)
Անցել է վեց ամիս, նոր եմ տուն վերադարձել Մոսկվայից: Լենինականի վրա փոշու ամպ էր կախված, որը մի քանի տարի շարունակ չէր չքանում: Հիշում եմ, երբ բակ մտա ուշադրությունս անմիջապես գրավեց բակի հեռավոր անկյունում տեղադրված երկաթյա կարմիր կոնտեյները: Հիշում եմ հորս խոսքերը.
- Հորաքրոջդ դոմիգն է, մի տարի էստեղ է ապրելու, մինչև տուն ստանա:
Ուրախացա, որ հորաքույրս այդ անհրապույր ու անդուր դոմիգում ընդամենը մի տարի է ապրելու, իսկ հետո իր սեփական բնակարանն է ունենալու:
Անցել է 20 տարի, հորաքույրս դեռ շարունակում է ապրել դոմիգում: Երկրաշարժի ժամանակ ամուսնուն ու ավագ դստերն է կորցրել, իսկ կրտսեր դուստրը ԱՄՆ-ում է բնակվում, երեք երեխա ունի, ամենակրտսերին հորաքույրս չի էլ տեսել: Ամեն տարի պարտաճանաչորեն փորձում է ԱՄՆ մեկնել, սակայն ամեն տարի ԱՄՆ դեսպանատունը պարտաճանաչորեն մերժում է: Բնակարան ստանալու հույսը վաղուց է կորցրել, այս աշխարհում իրեն մենակ դոմիգն է մնացել` փտած, ժանգոտված ու արդեն հարազատ դարձած…
շարունակելի
I may be paranoid but no android!
*e}|{uka* (07.02.2009), A.r.p.i. (12.07.2010), Ariadna (15.03.2011), Chuk (07.02.2009), Claudia Mori (15.03.2011), einnA (12.01.2011), Jarre (05.03.2009), Morpheus_NS (07.02.2009), Safaryan (15.03.2011), Sambitbaba (13.04.2013), Selene (07.02.2009), Yevuk (12.07.2010), Արևածագ (12.07.2010), Արևհատիկ (15.03.2011), Բարեկամ (18.01.2011), Երկնային (07.02.2009), Հայկօ (15.07.2009), Մանուլ (12.07.2010), Մինա (13.04.2013), Նաիրուհի (13.04.2013), Ներսես_AM (13.04.2013), Ուլուանա (07.02.2009), Քամի (07.02.2009), Ֆրեյա (07.02.2009)
Հայկ ջան, ինչ ասեմ:
Մի խոսքով՝ ԱՊՐԵՍ
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Ռուֆուս (07.12.2009)
Երբեմն փորձում եմ հետ նայել և վերհիշել իմ կյանքը նախքան երկրաշարժը: Անմիջապես աչքիս առաջ են գալիս դեմքեր, դեպքեր, ակնթարթներ, հուշեր: Սակայն այնպիսի տպավորություն է, որ դրանք իմը չեն, մեկ ուրիշի հիշողություններն են: Սակայն կա մի հուշ, որը գիտեմ, որ իմն է, որը անգին է իմ համար:
Հիշում եմ… Չորս տարեկան եմ, ձմեռ է, երեկո… Հիշում եմ, հայրս քաշում է սահնակս, հիշում եմ նրա համաչափ ու ծանր քայլվածքը… Դանդաղ ձյուն է մաղում, ծանր փաթիլները այտերիս հպվելով հալվում են ու մի ակնթարթ ջերմացնում… Լեզուս դուրս եմ հանում ու փորձում եմ ձյան փաթիլները որսալ, զգում եմ ձյան համը լեզվիս վրա…
Նայում եմ չորս կողմս, ուսումնասիրում… Ինչ-որ տարօրինակ քաղաք է, լուսավոր, գեղեցիկ, կենդանի… Ուսումնասիրում եմ սահնակիս կողքով անցնող մարդկանց… Ինչ-որ տարօրինակ մարդիկ են, ժպտերես, կենսուրախ, լավատես… Տարօրինակ է ամեն ինչ, մի ՞թե առաջ միշտ այսպես է եղել… Շարունակում եմ ուսումնասիրել…
Հասանք… Հիշում եմ հորս գրկից ձգվում եմ ու ամբողջ ուժով սեղմում դռան զանգը… Ինչ-որ մեկը բացում է դուռը, նա է… Նայում է ինձ ու ժպտում… Ես էլ եմ ժպտում…
Հասմիկն էր…
Վերջ
I may be paranoid but no android!
A.r.p.i. (12.07.2010), Ambrosine (08.02.2009), Ariadna (15.03.2011), Chuk (07.02.2009), Claudia Mori (15.03.2011), Dorian (11.02.2009), einnA (12.01.2011), Jarre (05.03.2009), Morpheus_NS (07.02.2009), My World My Space (15.03.2011), Ribelle (07.02.2009), Safaryan (15.03.2011), Sambitbaba (13.04.2013), Selene (07.02.2009), Yellow Raven (08.12.2009), Yevuk (12.07.2010), Արևածագ (12.07.2010), Արևհատիկ (15.03.2011), Բարեկամ (18.01.2011), Երկնային (07.02.2009), Երվանդ (07.02.2009), Հայկօ (15.07.2009), Մանուլ (12.07.2010), Մինա (13.04.2013), Նաիրուհի (13.04.2013), Ներսես_AM (13.04.2013), Ուլուանա (07.02.2009), Քամի (07.02.2009), Ֆրեյա (07.02.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ