User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: 20 Տարվա Մոռացված Օրագիր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #14
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 20 Տարվա Մոռացված Օրագիր

    ...Մայրս կանգնել էր փողոցի մեջտեղը և չգիտեր ինչ աներ… Մնար տանը և սպասեր, թե երբ եղբայրներս կվերադառնային դպրոցից, թե գնար նրանց հետևից: Մոլորված հայացքով նայում էր շրջապատող ամայությանը և չէր կարողանում կողմնորոշվել:

    Լռություն էր, չարագույժ լռություն, թվում էր թե շուրջդ ունայնություն է և ուրիշ ոչինչ: Ժամանակը դանդաղեցրել էր ընթացքը, մարդկային ուղեղի մեծ ճիգ էր պահանջվում կատարվածը գիտակցելու համար...

    ...Մայրս կանգնել էր փողոցի մեջտեղը և չգիտեր ինչ աներ... Այդ պահին նրան է մոտենում մեր հարևան Վերգուշը ` 50-ն անց, տունը մնացած միայնակ կին ու դիմում է մորս.
    - Թամար ջան, ինչ էնեմ? Երևի զանգեմ, շեֆիս ըսեմ թե, էսօր հիվանդ եմ գորձի չեմ գա….
    Մայրս ապշած նայում էր Վերգուշին: Եթե ամեն ինչ այդքան սարսափելի չլիներ, մայրս հաստատ կծիծաղեր…

    Եղբայրներս վերադարձան… Դպրոցը լուրջ վնասներ չէր կրել... Ավագ եղբայրս դպրոցի առաջին հարկում է եղել, երկրաշարժի ժամանակ երեխաները կոտրել են ապակիները և պատուհանններից դուրս փախել: Իսկ միջնեկ եղբայրս մնացած աշակերտների պես անմիջապես դուրս չէր վազել դասարանից: Փոխարենը իրերը հանգիստ դասավորել էր պայուսակում, հագել էր վերարկուն, կապել շարֆը, դրել գլխարկն ու ձեռնոցները և կիսավեր շենքերի արանքով խելոք խելոք վերադարձել էր տուն…

    շարունակելի
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (12.07.2010), einnA (12.01.2011), Jarre (05.03.2009), Kuk (07.12.2009), My World My Space (15.03.2011), Rhayader (07.12.2009), Sambitbaba (13.04.2013), Yevuk (12.07.2010), Արևհատիկ (15.03.2011), Երկնային (07.02.2009), Հայկօ (15.07.2009), Մանուլ (12.07.2010), Մինա (13.04.2013), Նաիրուհի (13.04.2013), Ներսես_AM (13.04.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկազունիներ - Մոռացված մի արքայատոհմ
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 05.02.2024, 21:07
  2. Արձակ. Մոռացված օրագիր
    Հեղինակ՝ Հայաստան-Վրաստան, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.10.2011, 18:49
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 18.02.2011, 15:28
  4. Տարվա Ակումբցին
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 14.07.2010, 13:10
  5. Մոռացված ՀեռուստաԹատրոնը
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 22.01.2008, 21:32

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •