Ինչպես գիտենք կան գունային բազում համակարգեր (RGB, CMYK, Hex, L.a.b. և այլն)
Ես ճիշտն ասած գլուխ եմ հանում միայն RGB-ից, որը աշխատում է շատ պարզ սխեմայով, այն է`տրվում է երեք պարամետր - կարմիրը (Red). կանաչը (Green) և կապույտը (Blue) ; Այս երեք պարամետրներն էլ փոխվում են 0-255 ամբողջ թվերի տիրույթում (երբեմն նաև 0-1 ) և որոշում 16 միլիոն (256*256*256 = 16777216) գույներից որևիցէ մեկը: Օրինակներ`
գույն - R G B
սև - 0, 0, 0
կարմիր - 255, 0, 0
կանաչ - 0, 255, 0
կապույտ - 0, 0, 255
դեղին - 255, 255, 0
սպիտակ - 255, 255, 255
և այլն:
Նման մի համակարգ է նաև CMYK-ը, որը տրվում է չորս պարամետրերով - բաց կապույտ ( Cyan ), մանուշակագույն ( Magenta), դեղին ( Yellow) և սև ( Կey-black ) : Այս պարամետրերը փոփոխվում են սովորաբար 0-100 ամբողջ թվերի տիրույթում (երբեմն նաև 0-1) :
Հիմա հարցը, որ ուզում եմ տալ, էն հույսով, որ կօգնեք
Ինչպես կարելի է RGB պարամետրերը վերածել CMYK-ի և հակառակը?
Էջանիշներ