Ես էլ՝ ձեր միջի ամենա երիտասարդի կարգավիճակով՝ խոսեմ

Միացրեք, խնդրում եմ, համար առաջին խոսափողը:
Ըըըըհհհհըըըը, սպասեք կոկորդս մի հատ մաքրեմ՝ նոր սկսեմ

Վերևում շատ ճիշտ նկարագրեց իրավիճակը Arm_Lionne:
Մենակ՝ ուզում եմ մի բան ավելացնել: Շատերս ենք էդ հոգևիճակն ապրում ու շատ անգամներ համոզվում ենք, որ դրա բուժման հիմնական ՀԱԲԸ՝ դա ՍԵՐՆ է: Կապ չունի, կլինի այն, թե՝ հակարակ սեռի պատասխան սերը, թե՝ մտերիմ ընկերոջ սերն ու ուշադրությունը: Հավատացեք, որ դա ամենա օգտակարն է:

Երբեմն, մարդը հոգեպես ընկճվում է, հոգեկան ճգնաժամ է ունենում՝ կամ առօրյա պրոբլեմների, մտածմունքների կուտակումներից կամ տարբեր այլ պատճառներով կամ էլ, թեկուզ, առանց հիմնական պատճառներիի, ու շատ կարիք ենք ունենում ոգևորության, ոգեշնչման ուշադրության, սիրո...

Artgeo ջան, չգիտեմ, հիմա ինչքանով օգտակար եղա, բայց ցանկանում եմ քեզ շուտ լիցքաթափում ու վերադարձ դեպի աշխույժ կյանք՝ բուռն երազներով ու ձգտումներով