User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 182 հատից

Թեմա: Երբ զզվում ես կյանքից…

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Զարմացած Երբ զզվում ես կյանքից…

    Երբ գիտես, որ ինչ որ բան պիտի անես, բայց չգիտես թե ինչ
    Երբ զգում ես, որ կյանքը կորցնում է իմաստը
    Երբ զգում ես, որ այն ինչ երազում էիր, ինչին ձգտում էիր ու ինչով ապրում էիր, կորցնում է իր արժեքը կամ հեռանում է տեսանելի դաշտից
    Երբ առավոտյան արթնանում ես ու անկախ քեզնից ինքդ քեզ հարց ես տալիս. «Այսօր ի՞նչի համար եմ ապրելու»
    Երբ ժամանակը ձգձգվում է և վարկյանը թվում է դար
    Երբ գիշերը պառկում ես քնելու ու դատարկության, մենակության ու անհետաքրքքրության զգացողությունն է խեղդում

    Արժե՞ ապրել այսպես

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (13.07.2010), Hripsimee (26.07.2009), Magic-Mushroom (07.07.2010)

  3. #2
    ի՞նչ Anul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    483
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    եղիր ուժեղ. մի հանձնվիր. պայքարիր երջանիկ լինելու համար. ու ընդհանրապես կյանքը պայքար է. ով հանձնվում է, պարտվում է, իսկ ով պայքարում է մինչև վերջ, հաղթում է
    քեզ մոտ ամեն ինչ լավ կլինի, միայն մի հանձնվիր. թույլ մարդ մի եղիր
    դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
    դա էլ անցավ 2018թ

  4. #3
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Artgeo քեզ մոտ պատանեական ճգնաժամային շրջան է : Մի վախեցիր դա անբուժելի հիվանդություն չէ , պարզապես անցողիկ հոգեվիճակ է Այդ տարիքային շրջանում ( 17-21, 24) տեղի է ունենում անձնավորության արթնացում: Եթե այդ արթնացումը տեղի չի ունենում , ապա... անձնավորությունն իր միջավայրից կախյալ վիճակի մեջ է մնում կամ էլ բողոքողի կեցվածք է ընդունում, այն ամենի նկատմամբ, ինչը ընկալում է որպես հեղինակություն: Այս տարիքում հրատապ են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ՝ "ո՞րն է իմ տեղը կյանքում", , ի՞նչ ուժեր են այստեղ գործում", " իրականում ինչպիսի՞ն է այս աշխարհը": Այլ կերպ ասած այս տարիքում աշխարհայացքների փոփոխություն է տեղի ունենում, վերաբերմունք է ձևավորվում հասարակական իրականության նկատմամբ: Այս տարիքին բնորոշ է նաև էքզիստենցիալ վակումի՝ կենսական դատրակության, կյանքի անիմաստության զգացողության հոգևիճակը, աշխարհայացքի, արժեքների փոփոխությունը, բունտը ծնողների կողմից պարտադրվող արժեքների, աշխարհայացքային ցուցումների նկատմամբ, քմահաճ վարքի դրսևորումը, անօգնականության զգացողությունը, ոչ ադեկվատ վարք դրսևորելու տագնապները, զանազան փիլիսոփայական, աշխարհայացքային հարցերի պատասխանների որոնումները, իդեալների հաճախակի փոփոխությունը, տագնապայնությունը, աշխատանքի վայրերի, մասնագիտությունների, զուգընկերների և ընկերների հաճախակի փոփոխությունը, թշնամանքը ընտանիքի անդամների նկատմամբ, նմանակման համար օբյեկտների փնտրտուքը... Նաև կտրուկ բարձրանում է ինքնագնահատականը
    Մի խոսքով սա է քեզ մոտ: Ժամանկի ընթացքում կանցնի կգնա, կփոխարինվի հաջորդ տարիքային ճգնաժամով
    Good luck !
    Վերջին խմբագրող՝ Lionne_en_Chasse: 17.06.2006, 18:45:
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Manya (18.05.2009)

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Արժե՞ ապրել այսպես
    Արժե՛, քո տարիքում ես էլ եմ նույնը զգացել

  7. #5
    SPONTANEOUS Pantera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2006
    Հասցե
    Ավստրալիա
    Տարիք
    46
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Ես էլ՝ ձեր միջի ամենա երիտասարդի կարգավիճակով՝ խոսեմ

    Միացրեք, խնդրում եմ, համար առաջին խոսափողը:
    Ըըըըհհհհըըըը, սպասեք կոկորդս մի հատ մաքրեմ՝ նոր սկսեմ

    Վերևում շատ ճիշտ նկարագրեց իրավիճակը Arm_Lionne:
    Մենակ՝ ուզում եմ մի բան ավելացնել: Շատերս ենք էդ հոգևիճակն ապրում ու շատ անգամներ համոզվում ենք, որ դրա բուժման հիմնական ՀԱԲԸ՝ դա ՍԵՐՆ է: Կապ չունի, կլինի այն, թե՝ հակարակ սեռի պատասխան սերը, թե՝ մտերիմ ընկերոջ սերն ու ուշադրությունը: Հավատացեք, որ դա ամենա օգտակարն է:

    Երբեմն, մարդը հոգեպես ընկճվում է, հոգեկան ճգնաժամ է ունենում՝ կամ առօրյա պրոբլեմների, մտածմունքների կուտակումներից կամ տարբեր այլ պատճառներով կամ էլ, թեկուզ, առանց հիմնական պատճառներիի, ու շատ կարիք ենք ունենում ոգևորության, ոգեշնչման ուշադրության, սիրո...

    Artgeo ջան, չգիտեմ, հիմա ինչքանով օգտակար եղա, բայց ցանկանում եմ քեզ շուտ լիցքաթափում ու վերադարձ դեպի աշխույժ կյանք՝ բուռն երազներով ու ձգտումներով
    «Չկա ոչինչ ավելի հետաքրքիր երկու սիրահարների խոսակցությունից, որոնք լռում են» - Տուրնիե

  8. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Շատերս ենք էդ հոգևիճակն ապրում ու շատ անգամներ համոզվում ենք, որ դրա բուժման հիմնական ՀԱԲԸ՝ դա ՍԵՐՆ է:
    Ես ճիշտ հակառակը կասեի:

  9. #7
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    44
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Երբ գիտես, որ ինչ որ բան պիտի անես, բայց չգիտես թե ինչ…

    Արժե՞ ապրել այսպես
    Երբ այդպես ես քեզ զգում, այդ դեպքում իմ խորհուրդն է քեզ դրա մասին ընդհանրապես չմտածել։ Ապրելու մասին չես մտածում, ուղղակի ապրում ես քո համար, խորասուզվում ես առօրյա գործերի մեջ։ Մեկ է որոշ ժամանակ հետո այդ զգացմունքդ անցնելու է։ Կյանքը գործում է Ճոճանակի սկզբունքով։ Տխուր պահերին հաջորդում են ուրախ պահերը, հետո էլի
    տխուր պահեր, ու այդպես շարունակ։
    Այնպես որ այն օրերը, երբ կյանքդ քեզ այնքան իմաստալից կթվա, որ նույիսկ չես ուզենա գնալ քնել ժամանակ չկորցնելու համար, դեռ կգան։

  10. #8
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Artgeo թեման բացեցիր ու քաշվեցիր մի կողմ, մի բան ասա
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  11. #9
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Մեջբերում Arm_Lionne-ի խոսքերից
    Artgeo թեման բացեցիր ու քաշվեցիր մի կողմ, մի բան ասա
    Ի՞նչ ասեմ Կարդում, կարդում եմ բոլորիդ գրածները ու… բոլորդ էլ կարխես ճիշտ եք խոսում, բոլորդ էլ կարծես սխալ եք խոսում… Եսիմ… Կարծես ճիշտ ու սխալ չկա տվյալ դեպքում, պարզապես… Ինքս էլ չգիտեմ։ Ներկա պահին ուրիշ կերպ չեմ կաչողանում մտածել։ Ինձ համար կյանքը մի անիմաստ ֆիլմ է, սերիալ, որը ես նստած նայում եմ։ Գիտեմ, որ սերիալը անկապ է, մեջ կան ինքնախաբկանքի մոմենտներ, երբ դու քեզ երջքանիկ ես զգում, կան մոմենտներ, երբ ուրիշները ղառնում են քո ալիքները կամ դու ես ղառնում նրանցը… Իսկ վերջը լռիվ պարզ է ու հիմար։ Նայում եմ ու չեմ կարողանում անջատել ու դուրս գալ… Բայց ուզում եմ… ու չեմ կարողանում

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (16.11.2009)

  13. #10
    Լիարժեք անդամ Bonita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Ես դեռ չեմ հասցրել զզվել կյանքից … եթե դա կապ ունի տարիքի հետ,ուրեմն ձեր գրածներից հետո իմ մոտ պետք է վերանա մեծանալու ցանկությունը …

  14. #11
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Մեջբերում Bonita-ի խոսքերից
    … եթե դա կապ ունի տարիքի հետ,ուրեմն ձեր գրածներից հետո իմ մոտ պետք է վերանա մեծանալու ցանկությունը …
    Իմ մեջ այդ ցանկությունը շատ վաղուց է վերացել … դեռ մանկուց՝ 3-4 տարեկանից…

    Ու ընդհանրապես. ես շատ լավ եմ հասկանում Artgeo-ին: Չնայած թեման բավականին վաղուց է բացվել, ու հուսով եմ, որ հիմա արդեն այս առումով նրա համար ամեն ինչ անցյալում է մնացել…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  15. #12
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Ի՞նչ ասեմ Կարդում, կարդում եմ բոլորիդ գրածները ու… բոլորդ էլ կարխես ճիշտ եք խոսում, բոլորդ էլ կարծես սխալ եք խոսում… Եսիմ… Կարծես ճիշտ ու սխալ չկա տվյալ դեպքում, պարզապես… Ինքս էլ չգիտեմ։ Ներկա պահին ուրիշ կերպ չեմ կաչողանում մտածել։ Ինձ համար կյանքը մի անիմաստ ֆիլմ է, սերիալ, որը ես նստած նայում եմ։ Գիտեմ, որ սերիալը անկապ է, մեջ կան ինքնախաբկանքի մոմենտներ, երբ դու քեզ երջքանիկ ես զգում, կան մոմենտներ, երբ ուրիշները ղառնում են քո ալիքները կամ դու ես ղառնում նրանցը… Իսկ վերջը լռիվ պարզ է ու հիմար։ Նայում եմ ու չեմ կարողանում անջատել ու դուրս գալ… Բայց ուզում եմ… ու չեմ կարողանում
    Ինձ թվում է քեզ փոփոխություններ են հարկավոր կյանքում: Չգիտեմ որքանով ճիշտ հասկացա, բայց կարծես առօրյայի միօրինակությունից ես հոգնել , երբ ամեն ինչ կանխատեսելի է, անգամ օրվա իրադարձությունների հերթականությունը :Քեզ նոր զբաղմունք, նոր ծանոթություններ, նոր զգացմունքներ ու ապրումներ են հարկավոր: Փորձիր էտ ուղղությամբ մի բան անել:
    Կներես եթե սխալվում եմ ու խորհուրդս անտեղի է
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  16. #13
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Մեջբերում Arm_Lionne-ի խոսքերից
    Ինձ թվում է քեզ փոփոխություններ են հարկավոր կյանքում: Չգիտեմ որքանով ճիշտ հասկացա, բայց կարծես առօրյայի միօրինակությունից ես հոգնել , երբ ամեն ինչ կանխատեսելի է, անգամ օրվա իրադարձությունների հերթականությունը :Քեզ նոր զբաղմունք, նոր ծանոթություններ, նոր զգացմունքներ ու ապրումներ են հարկավոր: Փորձիր էտ ուղղությամբ մի բան անել:
    Կներես եթե սխալվում եմ ու խորհուրդս անտեղի է
    Միգուցե ճիշտ ես, երևի հենց այդպես էլ կա։ Հասկանում եմ, փորձում եմ… Բայց դա էլ արդեն հետաքրքիր չի, նորի վերջն էլ է պարզ

  17. #14
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ գիտես, որ ինչ որ բան պիտի անես, բայց չգիտես թե ինչ
    Երբ զգում ես, որ կյանքը կորցնում է իմաստը
    Երբ զգում ես, որ այն ինչ երազում էիր, ինչին ձգտում էիր ու ինչով ապրում էիր, կորցնում է իր արժեքը կամ հեռանում է տեսանելի դաշտից
    Երբ առավոտյան արթնանում ես ու անկախ քեզնից ինքդ քեզ հարց ես տալիս. «Այսօր ի՞նչի համար եմ ապրելու»
    Երբ ժամանակը ձգձգվում է և վարկյանը թվում է դար
    Երբ գիշերը պառկում ես քնելու ու դատարկության, մենակության ու անհետաքրքքրության զգացողությունն է խեղդում

    Արժե՞ ապրել այսպես
    ոնց եմ քեզ հասկանում

    Մարդ կա 80 տարեկան ա, ափսոսում ա, որ կյանքը պրծնում ա, ինքը հլա լրիվությամբ չի հասցրել վայելել, մարդ էլ կա, որ հլա քսան տարի չապրած զզվում ա կյանք կոչվածից (մեկ մեկ даже ինքն իրանից), համարում ա արդեն ձախողած, իմաստ չի գտնում շարունակելու մեջ, որովհետև ապագան ուրիշ ձև չի պատկերացնում:

    Տենց ապրել չարժի, բայց թե եթե ուրիշ ձև հնարավոր չի, էտ վախտ ուզած թե չուզած պետք ա ապրես էն չնչին հույսով, որ մեկ էլ տեսար մի օր մի բեկումնային բան եղավ: Չգիտեմ:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  18. #15
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Լավ խորհուրդներ տվողները երևի էտ վիճակում չեն էլ եղել, որ սենց հանգիստ խոսում են: Եթե նույնիսկ եղած էլ լինեն, չեմ կարծում, որ էտ նեղ պահին պիտի աստվածաշնչին կամ էլ փիլիսոփաների խոսքերին նայեն:


Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայտնի մարդկանց կյանքից
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 11.11.2017, 08:55
  2. Էջեր իմ կյանքից..
    Հեղինակ՝ Diana99, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 25.03.2017, 21:38
  3. Կյանքից քաղած դասեր
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 25.09.2011, 21:03
  4. Մի դրվագ իմ կյանքից
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 28.06.2011, 15:35
  5. Իմ կյանքից կտորներ...
    Հեղինակ՝ Com, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 10.02.2007, 21:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •